Երևան
16 °C
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին, որոնք վերաբերել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հնչեցրած հայտարարություններին:
Հարցուպատասխանն ամբողջությամբ՝ ստորև.
- Ադրբեջանի ԱԳ նախարարը, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի մասին, կրկին հայտարարել է, որ հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում՝ ընդգծելով, որ Հայաստանը չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
- Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը եւ Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է եւ հասանելի համացանցում: Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ եւ գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորում:
Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը եւ դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաեւ այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Հայաստանի Հանրապետությունը, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձեւակերպել:
Ադրբեջանական կողմը որեւէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ: Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ:
- Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ նշել է, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Ինչ կասեք այս հայտարարության առիթով:
- Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրը առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման գործնական քայլերի փուլում է եւ աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երեւանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ:
Վարչապետ Փաշինյանը գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են եւ հույս ունենք երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում:
Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին, որի մասին ՀՀ վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է: Նշենք նաեւ, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկություններին մինչեւ օրս որեւէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել: Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԽ գրասենյակ (լուսանկարներ)
Նիդերլանդները շարունակում է քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման համար. Ռյուտե
Վստահ էինք, որ Մարտինը գլուխ կհանի և անփորձանք կհասնի ընտանիքին. Խնձորեսկի գյուղապետ (լուսանկար)
Գյումրիում տեղի ունեցած սարսափելի վթարից երկու զոհ կա, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. հայտնի է նրանց ինքնությունը
Երևանում` վագոն-տնակում, հայտնաբերվել է տղամարդու դի
Ադրբեջանին ու Հայաստանին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. Սպիտակ տուն
Հատակը՝ քայքայված, առաստաղը՝ բորբոսնած. կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի աշխատանքը
Ադրբեջանը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների վրա
Ցիցերոնի ոսկորները գերեզմանում շարժվում են ձեր այս ելույթներից. Մի քիչ զուսպ եղեք. Հայկ Կոնջորյան
Քոչարյանի առողջականն այնքան լավ էր, որ թույլ էր տալիս տուռնիկից 10-12 ժիմ անել. Վահագն Ալեքսանյան
Հայաստանում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը
Բաքուն հիմա ուժի չի դիմի, լարվածությունն Ադրբեջանի և Իրանի միջև է. Արամ Սարգսյան
Ռուբեն Վարդանյանը գրառում է արել
ԱԺ-ն քննում է Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը
Հայտնի է, թե որ դատավորը կքննի Հովիկ Աբրահամյանի գործը
Բրյունետի հոլովակն իր դիտումներով յութուբում առաջատարների շարքում երրորդն է
«Տելեգրամ»-ում նորից սկսվել է մեծ ապատեղեկատվության ալիք. ինչ պետք է իմանալ ցանցից օգտվելիս
Քանի անձ է Միասնական սոցիալական ծառայության օգնությամբ նախորդ տարի տեղավորվել աշխատանքի
Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ
Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները խոսել են Հայաստանի հետ խաղի մասին
Աֆղանստանում ու Պակիսատանում ուժգին երկրաշարժի հետևանքով կան զոհեր և տուժածներ
Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 15-ամյա դեռահաս է մահացել, ևս 5 վիրավոր կա
Արևագույն տրամադրություն. Սաթենիկ Հազարյանի նոր, վառ ֆոտոշարքը
Ստեփանակերտի բնակչի նկուղում թմրանյութ հայտնաբերելիս գտել են նաև մեծաքանակ զինամթերք
Թուրքիայի ԿԸՀ-ն ընդունել է նախագահական ընտրություններին մասնակցելու 11 թեկնածուի դիմում
Սի Ծինփինն ավարտել է պետական այցը Ռուսաստան և մեկնել երկրից
Թուրքիայում ուղիղ եթերի ժամանակ սկանդալ է եղել իշխանամետ և ընդդիմադիր փորձագետների միջև
Ծխախոտի վաճառքով զբաղվող 755 տնտեսվարող իրազեկվել է ցուցադրության արգելքի մասին
Վթարի պատճառով ինը ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզի մի մասում
ՀՀ որոշ ավտոճանապարհների ձյուն է տեղում, առկա է մառախուղ
Մի քանի ժամով լույս չի լինելու Երևանի և 7 մարզի որոշ հասցեներում
Խոշոր ավտովթար Գյումրի քաղաքում․ կա 2 զոհ, 1 տուժած
Ադրբեջանը կեսգիշերին կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
«Նիվայի» խմած վարորդը նախ փախուստի է դիմել, ապա հարվածել պարեկային ծառայության մեքենային
Բերման ենթարկված բարձրաստիճան պաշտոնյաներն ազատ են արձակվել. մանրամասներ
Աշխատանքային և սեռական շահագործում. ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեպքերը 2022-ին
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել. զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան
Պարեկների և բժիշկների անհետաձգելի գործողությունների շնորհիվ Գյումրիում երեխայի կյանք է փրկվել
Ինչ հարցեր են քննարկվել ՔՊ վարչության նիստում. մանրամասներ
© 2023 Հայկական ժամանակ