Երևան
12 °C
«Levi-O-sa ասա ու ներս մտիր»: «Զանգակ» հրատարակչությունում այսօր մեկնարկեց «Հարրի Փոթեր գրքի գիշեր» խորագրով միջոցառումը: Այն անցկացվում է 2019 թվականից, իսկ համաշխարհային մակարդակով փետրվարի 3-ը, որպես «Հարրի Փոթեր գրքի գիշեր», անցկացվում է արդեն 8 տարի:
«Զանգակ» հրատարակչության թարգմանական գրականության պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ սա միջազգային տոն է Հարրի Փոթերի բոլոր սիրահարների համար, որովհետև 2014 թվականից բոլոր երկրներում այս միջոցառումն անցկացվում է այս օրը: «Այս տարվա թեման «կախարդական ճամփորդություններն են»: Փոթերի գրքի առաջին մասը լույս է տեսել 25 տարի առաջ, և արդեն քանի սերունդ է՝ վայելում է գիրքը»,- ասաց նա:
Եղիազարյանի խոսքով՝ մեր երկրում ստեղծագործության հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն երեխաների հետ կարողանում է նրանց լեզվով խոսել. «Փոթերի գրքի առաջին և երկրորդ հատորները բեսթսելլերներ են եղել մեզ մոտ: Հարրիի սիրահարների համար Հայաստանում հասանելի է դեռ գրքի 4 հատորը, 5-րդը լույս կտեսնի շուտով»:
Միջոցառումը անցկացվում էր և՛ փոքրերի, և՛ մեծահասակ երկրպագուների համար: Մուտքը հրատարակչություն հատուկ դրես-կոդով էր՝ փոթերյան կերպարների հագուստներով:
Մեզ հետ զրույցում 10 տարեկան Մարիան պատմեց, որ կարդացել է «Հարրի Փոթեր» գրքի բոլոր՝ 4 հատորները, հիմա անհամբեր սպասում է 5-րդին: «Բոլոր սերիաները նույնպես դիտել եմ: Շատ եմ սիրում Հարրիի կերպարը: Որոշել եմ՝ երկու տարուց ես էլ եմ մեկնելու Անգլիա՝ Հոգվարթսը տեսնելու»,- նշեց աղջնակը: 12 տարեկան Անին էլ ասաց, որ կցանկանար Հարրի կերպարների նման կախարդանքների տիրապետել ու այնպես անել, որ պատերազմներ չլինեն:
«Հարրի Փոթեր գրքի գիշեր» խորագրով միջոցառմանը երեխաները մասնակցում էին խմբերով: Յուրաքանչյուր խումբ ուներ իր անվանումը՝ «Հաֆլփաֆ», «Րեյվենքլոյ», «Սլիդերին», «Գրիֆինդոր»: 30 վայրկյանում պատասխանելով ֆիլմին վերաբերող հարցերին՝ որոշվելու էին հաղթողները, որոնք ստանալու էին նաև մրցանակներ:
«Մրցանակները մի քանիսն են. երեխաները պետք է ֆիլմի կերպարների հատուկ հագուստներով լինեն, և նրանց միջից ընտրվելու են լավագույն հագուստների երկու հաղթողներ, որոնք ստանալու են փոթերյան գրքեր: Միջոցառմանը մասնակացող թե՛ մեծահասակների, թե՛ փոքրիկների թիմերից բոլոր հարցերին պատասխանած երկու երջանիկ էլ կստանա Փոթերի հինգերրորդ գիրքը: Նաև բոլորը ստանալու են դեպի Հոգվարթս տոմսեր, այսինքն՝ դեպի «Զանգակ» հրատարակչություն, այն ժամանակ, երբ տպվի Փոթերի 5-րդ հատորը»,- ասաց «Զանգակ» հրատարակչության հասարակության հետ կապերի մասնագետ Աելիտա Չիլինգարյանը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT