Սերբական բանտից ազատվել է սկանդալային գործով ՀՀ-ի նախաձեռնությամբ կալանավորված դիվանագետը. ապացույցների պակաս է եղել

4 օր առաջ Վրանյեի բանտից ազատ է արձակվել նախկին դիվանագետ Միլե Միլենկովսկին, որը նախորդ տարվա օգոստոսի վերջին ձերբակալվել էր Սերբիայում հայկական իշխանությունների պահանջով ու օրդերով:

Միլենկովսկին Վիեննայում ԵԱՀԿ առաքելությունն ավարտած դիվանագետ էր, որտեղ նշանակվել էր որպես Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ:

Նա 5 ամիս անցկացրել է կալանքի տակ, իսկ արտահանձնման միջնորդությունը մերժել է Նիսի վերաքննիչ դատարանը, այս որոշումը բողոքարկել է Միլենկովսկին։

Ձերբակալությունից անմիջապես հետո երկրի ԱԳՆ-ն չեղյալ է համարել Միլենկովսկիի դիվանագիտական անձնագիրը, և բացի Բելգրադում դեսպանատան միջոցով դեպքի ու կալանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, որպես Մակեդոնիայի քաղաքացի՝ նա որևէ տեսակի այլ օգնություն չի ստացել գործի շրջանակներում:

Այս մասին հայտնում է Telma մակեդոնական հեռուստաալիքը, որի հետ զրույցում Միլենկովսկիի ընտանիքը հաստատել է, որ դիվանագետն ազատ է արձակվել և գտնվում է Մակեդոնիայում: Ներկայումս փաստաբանների հետ խորհրդակցում է գործի հետ կապված իրենց հետագա քայլերի մասին, որը լրատվամիջոցները գնահատել են որպես սկանդալ, իսկ փաստաբանական խումբը որակում է իբրև պատվին ու արժանապատվությանը հասցված վնաս:

Այլ մանրամասներ նրա հարազատները չեն հայտնել։

Նշվում է, որ Սերբիայի վերաքննիչ դատարանը բավարարել է կալանավորման որոշման դեմ Միլենկովսկու բողոքը՝ միաժամանակ մերժելով Հայաստանի իշխանությունների արտահանձնման պահանջը։

Հիշեցնենք՝ Հայաստանի իրավապահ մարմինները դիվանագետին կալանավորելու իրենց պահանջի մեջ պնդում են, որ 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի 3 բարձրաստիճան դիվանագետներ՝ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից հեռացրել են երկրի նախկին կառավարության ներկայացուցչին, որը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության համար:

Գործն առնչվում է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարական ծրագրերում առանձնապես խոշոր չափով յուրացումներին:

Դիվանագետին հետախուզման ու կալանքի միջազգային օրդեր է տրվել նախորդ տարվա փետրվարի 25-ին, սակայն Մակեդոնիայի ԱԳՆ-ն այդպես էլ չի կարողացել հստակեցնել, թե երբ է տեղեկացել այդ մասին և, ընդհակառակը, հենց նույն ժամանակահատվածում ընտրել է Միլենկովսկուն որպես Վիեննայում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչ՝ նրա մեղադրյալ լինելու և կալանքի որոշման պայմաններում:

Վիեննայից վերադառնալով Մակեդոնիա՝ Միլենկովսկին հունգարա-սերբական սահմանին մեքենայով հեռացել էր առանց դիվանագիտական անձեռնմխելիության խնդրի, սակայն ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսի 27-ին Պրեշևո-Տաբանովցե անցակետում: Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը լուրը հաստատել էր սեպտեմբերի 3-ին միայն:

Հայկական կողմի պահանջով ձեռք բերված կալանքի որոշումը բողոքարկվել է, սակայն Նիսի Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ հայկական կողմը «ոչ մի ապացույց չի կցել վերը նշված մեղադրանքների մասին, որոնք կհաստատեն ողջամիտ կասկածները» ոչ միայն նրա, այլև «կազմակերպված խմբի դերում» նրա գործողությունների վերաբերյալ, ինչպես նշված է ձերբակալման հրամանում, որը հետո կալանքի հիմք է դարձել, գտել է, որ պետք է նախկին դիվանագետին ազատ արձակել:

Ազատ արձակման որոշումը Նիսի դատարանը կայացրել է ուրբաթ՝ հունվարի 28-ին, որից հետո Միլենկովսկին ազատ է արձակվել։

Հայաստանը օրդեր է տվել ընդհանուր առմամբ երեք քաղաքացու փախուստի ու հանցանքի մասին, որոնցից երկուսը դիվանագետներ են, իսկ մեկը՝ արտաքին գործերի նախարարության նախկին պաշտոնյա:

Մակեդոնիայի ԱԳՆ-ն դեռ չի որոշել, թե ինչ կլինի Միլենկովսկիի և նրա դիվանագիտական կարիերայի հետ ազատ արձակվելուց հետո, քանի որ նրա դիվանագիտական կարգավիճակը և նրան տրված դիվանագիտական անձեռնմխելիությունն արդեն չեղարկված են։

Նշենք, որ Միլենկովսկին երկրի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միալկովի մտերիմ ազգականն է: Վերջինս ազատազրկման է դատապարտված պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Հիշեցնենք՝ Սերբիայի դատարանը ձերբակալման միջազգային օրդեր է ունեցել հանցագործության համար, որը Միլենկովսկին, ըստ մեղադրանքի, կատարել է արտասահման (ենթադրաբար՝ Հայաստան -խմբ.) կատարած իր մասնավոր ուղևորության ժամանակ:

Նշվում է, որ հայ պաշտոնյան, որին օգնել են Միլենկովսկին և մյուս 2 մակեդոնացիները, անցնում է միլիոնավոր դոլարների հափշտակության գործով:

Koha-ն էլ գրում է, որ այս գործողության դրդապատճառները հայտնի չեն, սակայն կասկածներն այն մասին են, որ հանցագործությունը կատարվել է Մակեդոնիայի անվտանգության բարձր կառույցների իմացությամբ: Մասնավորապես՝ ձերբակալված Միլե Միլենկովսկին երկու այլ դիվանագետների հետ հայ պաշտոնյային երկրից հանելու առաքելության համար վարձել է մասնավոր ինքնաթիռ, որով մեկնել են Հայաստան: 

Միլենկովսկին ձերբակալվել է Սերբիայի Վրանժե քաղաքում ենթադրյալ հանցակիցներից մեկի հետ, որն այժմ թոշակի անցած դիվանագետ է և 2018-ին վերը նշված գործողության մասնակից է եղել, սակայն հետո կալանավորվել է միայն Միլենկովսկին:

Վերջինս հայտնի է եղել իր վիճելի քայլերով մակեդոնական դիվանագիտության մեջ աշխատանքի դեռ սկզբից: Նա կասկածվում էր ֆինանսական խարդախության մեջ ներգրավված լինելու համար Դետրոյտում Մակեդոնիայի հյուպատոսությունում, որտեղից այնուհետև տեղափոխվել էր Չիկագո 2011 թվականի օգոստոսին, որտեղ, ըստ կենսագրության, նա ապրել է 10 տարի և 2 ամիս: Այնտեղ նա վեճ է ունեցել գլխավոր հյուպատոսի հետ, այնուհետ՝ ուղարկվել Վաշինգտոն: Բայց քանի որ նա բազմիցս միջադեպերի մասնակից է եղել, Վաշինգտոնում նախկին դեսպան Զորան Յոլևսկու խնդրանքով վերադարձվել է Սկոպյե:

2017-ին Միլենկովսկին միացել է Վիեննայում ԵԱՀԿ Մակեդոնիայի առաքելությանը՝ որպես այն ժամանակվա դեսպան Կիրե Իլիովսկիի տեղակալ, սակայն  դիվանագետը վեճ է ունեցել նաև նրա հետ: Չնայած նրա սկանդալային վարքագծին տեղյակ լինելուն՝ դիվանագետը Մակեդոնիայի ԱԳՆ-ի իմացությամբ շարունակել է դիվանագիտական աշխատանք կատարել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45571 դիտում

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ