Համատեղ կյանքը չի հաջողվում, որոշել են շտկել. վերջին տարիներին ամուսնությունների և ամուսնալուծությունների պատկերը ՀՀ-ում

Հայաստանում վերջին տարիներին ավելացել է գրանցված ամուսնությունների թիվը, սակայն, դրան զուգահեռ, քիչ չեն նաեւ ամուսնալուծությունները:

Նախորդ տարվա՝ 2021 թվականի տվյալներով՝ մեր երկրում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 15 հազար 902, իսկ ամուսնալուծությունները՝ 4069: 2020 թվականին օբյեկտիվ պատճառներով (կորոնավիրուս, պատերազմ) ունեցել ենք ամենաքիչ ամուսնությունները՝ 12 հազար 179, ցածր է եղել նաեւ ամուսնալուծությունների թիվը՝ 3155: 2019-ին եւս ամուսնությունների բավականին լավ ցուցանիշ է գրանցվել՝ 15 հազար 561, ինչն ընդամենը 342-ով է պակաս 2021 թվականի տվյալների համեմատ: Ամուսնալուծությունների թիվը 2019-ին եղել է 3880: Իսկ 2018 թվականին ամուսնացողների թիվը կազմել է 14 հազար 822, ամուսնալուծվողներինը՝ 3820:

Նկատենք՝ վերջին 4 տարիների ընթացքում թե՛ ամուսնությունների, թե՛ ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշն ունեցել ենք 2021 թվականին:

Հոգեբան Արկադի Մեհրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց՝ ամուսնալուծությունների թվի ավելացմանը գնահատական տալը խիստ վիճելի է, քանի որ եթե նայում ենք ժողովրդագրական տեսանկյունից, կատարվողը դեգրադացիա է, բայց եթե դիտարկում ենք արժեհամակարգային փոփոխության կոնտեքստում, պատկերը մի փոքր այլ է:

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ նաեւ շատ կարեւոր է՝ վերոնշյալ տվյալները վերլուծելիս հիմքում ի՞նչ ենք դնում անձը՞, թե՞ թիմը (ընտանիք):

«Թիմի տեսանկյունից ապրել ենք դեգրադացիա, իսկ անհատ արժեքի տեսանկյունից նորմալ է. մարդիկ հասկացել են, որ համատեղ կյանքը չի հաջողվում, որոշել են շտկել: Սակայն ժողովրդագրական տեսանկյունից եւ, առհասարակ, ինքս հակված եմ այս պարագայում հարցին թիմի տեսանկյունից նայել, ուստի համարում եմ, որ ազգային արժեհամակարգի դեգրադացիա է տեղի ունենում: Մենք երբեւէ չենք ունեցել ազգային արժեհամակարգի սահմանում կամ արժեհամակարգ, որը կոնսոլիդացնում է ազգին: Սա, իհարկե, հազարամյակների պատմություն ունի»,- ասաց նա:

Ըստ Մեհրաբյանի՝ վերջին տարիներին ամեն ինչ կարծես իմիջիայլոց է արվում, եթե անգամ արժեհամակարգ է փոխվել, ապա դա տեղի չի ունեցել գիտակցված կամ նպատակաուղղված. «Ցավոք սրտի, այսօր ոչ ոք հստակ չգիտի, թե ի՞նչ արժեքների կրող է, գործում են թռուցիկ, ակամա, երբ, ինչպես կլինի: Ով ինչպես կարողանում է, այդպես էլ փորձում է ձեւակերպել իր համար կյանքի արժեքներ ու կանոններ»:

Անդրադառնալով հայ իրականության մեջ տարածված կարծրատիպերին, ամուսնալուծությանը վերաբերող քննադատություններին՝ հոգեբանը նկատեց՝ պիտի մեր հասարակությունը հասնի գաղափարական այն կետին, որ ամուսնալուծությունը բացառի ոչ թե կողքի մարդկանց կարծիքի կամ ամոթի համար, այլ ամեն գնով փորձի թիմում լինել, սովորի թիմում խաղալ, ինտեգրվել ու ապրել:

«Եթե մարդ չի կարողանում թիմում լինել, դա արդեն թերություն է: Թիմում գործելը, թիմում առաջ գնալն ու նպատակներին հասնելն ավելի բարդ է, պրիմիտիվ ուղեղներին հաճախ ոչ հասու: Սեփական «ես»-ը մի կողմ դնել հանուն թիմի շահերի ոչ բոլորին է հասու: Թիմային մտածելակերպի համար միայն գիտելիքն էլ է քիչ, կամք է պետք, տրամաբանություն, սակայն ունենք այն, ինչ ունենք»,- ասաց հոգեբանը:

Մասնագետի համոզմամբ՝ ամուսնալուծությունները եւս անգրագիտության հետեւանք են, իսկ գրագիտության հիմքը պիտի պետությունը դնի. «Վաղուց ժամանակն է արժեհամակարգ ու մտածողություն փոխել, քայլեր, որոնք միտված կլինեն թիմային ու կառուցողական դառնալուն, ինչը պետության ամուր լինելու հենասյուններից մեկը կլինի»:

Մեհրաբյանը նաեւ նշեց՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ամուսնալուծված անձինք հիմնականում արեւմտյան բարքերն են հաճախ յուրացնում, բայց այնպես չէ, որ այդ քայլից հետո հաջողությունների են հասնում:

«Եթե դրսում ամուսնալուծվում են հատուկ նպատակի համար, որովհետեւ, ենթադրենք, թիմի անդամը խոչընդոտ է առաջ գնալու համար, կամ ուղղակի հասկանում են, որ սխալ ընտրություն են կատարել, գնում են այդ ուղղությամբ, նոր թիմ կազմում, փորձում շարունակել կյանքի բնականոն ընթացքը: Իսկ մեզ մոտ դա այնքան էլ այդպես չէ. ամուսնալուծվում են, եւ այդքանով կանգ է առնում արժեքների ներմուծումը: Շատ հաճախ այդ մարդկանց կյանքը դեպի լավը չի էլ փոխվում, մինչդեռ այդ քայլն անելուց առաջ հիմքում այդ ցանկությունն է եղել»,- եզրափակեց հոգեբանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4149 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել