Բուրկինա Ֆասոյում իշխանության զավթումը զինվորականների կողմից հաջողվել է. նախագահին շարունակում են ձերբակալված պահել

Ինչպես հայտնել ենք, երեկ՝ հունվարի 24-ին, զինվորականները բանակային բազաներից մեկում ձերբակալել են Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկա Մարկ Քրիստիան Կաբորին: Այս մասին հայտնում էին մի շարք համաշխարհային լրատվական գործակալություններ՝ հավելելով, որ ըստ տեղեկությունների՝ նրանք պահանջել են, որ նախագահը հրաժարական տա։

Ավելի ուշ զինվորականները հայտարարեցին «Պաշտպանության և վերականգնման հայրենասիրական շարժման» կողմից երկրում իշխանությունը զավթելու մասին։

Երկրում հակակառավարական ցույցերը շարունակվում են դեռ նախորդ տարվա աշնանից, սակայն դրանք սուր փուլ են մտել անցած շաբաթ օրը՝ հունվարի 22-ին միայն:

Բողոքի ցույցերի նախապատմությունը

Բուրկինա Ֆասոն գտնվում է Սահել շրջանում՝ Սահարայի և Գվինեայի ծոցի պարարտ ափի միջև, այնտեղ ահաբեկչական խմբավորումները գործում են 2015 թվականից, այդ թվում՝ Իսլամական պետության կառույցները, որոնք ակտիվ են Մեծ Սահարայում, ինչպես նաև՝ Անսար ուլ-Իսլամ խմբավորումները: Միայն 2021 թվականին ահաբեկիչները այստեղ սպանել են ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչների, իսկ մոտ 1,5 միլիոն մարդ՝ բնակչության գրեթե 7%-ը, դարձել է փախստական։

2019 թվականից բնակավայրի մարզերի մեկ երրորդը գտնվում է արտակարգ դրության մեջ։ 2022 թվականի հունվարի սկզբին վարչապետ Լասինա Զերբոն հայտարարեց, որ երկրի ամբողջականությունը սպառնալիքի տակ է ահաբեկչության պատճառով։

Բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերին Բուրկինա Ֆասոյի հյուսիսում գտնվող ոսկու հանքի մոտ զինված իսլամիստները սպանել են 49 զինվորի և չորս խաղաղ բնակիչների: Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհություն են հայտնել անվտանգության ապահովմանն ուղղված իշխանությունների անբավարար ջանքերից, վրդովմունք է առաջացրել նաև այն հաղորդագրությունը, որ երկու շաբաթով դադարեցվել է սննդի չափաբաժինների մատակարարումը զորքերին։

Երբ սրվեց իրավիճակը

Նախագահ Կաբորեն դեկտեմբերին, գնալով  ցուցարարներին ընդառաջ և դիմելով զիջումների,  փոխեց երկրի վարչապետին և զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներին։

Չնայած այն հանգամանքին, որ դժգոհությունը կարծես թե սկսել էր մարել, 2022 թվականի հունվարի 11-ին հեղաշրջում նախապատրաստելու կասկածանքով կալանավորվեց զինվորականների մի խումբ, իսկ հունվարի 19-ին իշխանությունները սահմանափակեցին սոցիալական ցանցերի մուտքը, որը նրանք համարում են իրենց դեմ կիրառվող և երկիրն ապակայունացնող հիմնական գործիքներից մեկը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել են նաև ինտերնետի ամբողջական հասանելիության խափանումներ։

Հունվարի 22-ին հանրապետության մայրաքաղաք Ուագադուգուում բողոքի ցույցեր են սկսվել. երիտասարդների խմբերն այրվող անվադողերով փակել են փողոցները և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ՝ պահանջելով երկրի ղեկավարության հրաժարականը, որիղ հետո՝ իշխանության փոխանցումը  զինվորականներին։ Ցուցարարներին ցրել են արցունքաբեր գազով։

Զինվորականների հայտարարությունը

Հունվարի 23-ի գիշերը տեղեկություններ են ստացվել, որ Ուագադուգուի Սանգուլե-Լամիզանա ռազմաբազայում, որտեղ գտնվում է գլխավոր շտաբը, կրակոցներ են հնչել։ Իշխանությունները հաստատել են այս և մի քանի այլ բազաներում փոխհրաձգությունը՝ անվանելով տեղի ունեցածը «զինվորականների դժգոհության դրսևորման ակտեր»։

Զինվորականները պահանջել են նախագահի հրաժարական, բանակի հրամանատարության կրկին փոխարինում, բանակի թվաքանակի ավելացում և լրացուցիչ միջոցների հատկացում իսլամիստների դեմ պայքարի համար, ինչպես նաև  փոխհատուցում զոհված զինվորների ընտանիքներին։ Ինչպես նշել է պաշտպանության և վետերանների գործերի նախարար, գեներալ Էմե Բարթելեմի Սիմփորը, ելույթների մասնակիցներն իրենց պահանջներն ուղղակիորեն չեն ներկայացրել հանրապետության ղեկավարությանը։

Հունվարի 23-ին երկրում դադարեցվել է բջջային կապի աշխատանքը։ Նույն օրը երեկոյան Ուագադուգուում վերսկսվել են զանգվածային բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները, մասնավորապես, հրկիզել են իշխող «Ժողովրդական շարժում հանուն առաջընթացի» կուսակցությն շտաբը։ Ցուցարարները հավաքվել են նաև այլ քաղաքներում՝ համերաշխություն հայտնելով դժգոհ զինվորականներին։ 

Նախագահի ձերբակալությունը

Երեկ՝ հունվարի 24-ի առավոտյան, տեղեկություններ են ստացվել, որ Կաբորեին ձերբակալել են ռազմաբազաներից մեկում։ Նրանից պահանջել են ստորագրել հրաժարականի դիմումը, հայտնել են Bloomberg-ի աղբյուրները, մինչդեռ ֆրանսիական միջազգային ռադիոյի աղբյուրները նշում են, որ այն պետք է հրապարակվի մի քանի ժամվա ընթացքում:

Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքը (ECOWAS), որը լուրջ ազդեցություն ունի տարածաշրջանում, դեռ ճանաչում է կառավարության լիազորությունները և կոչ է անում ապստամբներին երկխոսել իշխանությունների հետ։ Կազմակերպությունը զինվորականներից պահանջում էր հավատարիմ մնալ հանրապետական սկզբունքներին։

64-ամյա Կաբորեը Բուրկինա Ֆասոյի կառավարումը ստանձնել է 2015 թվականին մի շարք ժողովրդական ապստամբություններից և ռազմական հեղաշրջումից հետո, որոնք տապալեցին Բլեզ Կոմպաորեին, ով երկիրը միանձնյա ղեկավարում էր 28 տարի՝ 1987 թվականից: Ժամանակին Կոմպաորեն նույնպես իշխանության էր եկել հեղաշրջման միջոցով։

Իշխանության զավթումը

Հունվարի 24-ի ցերեկը 14 զինվորականներից կազմված խումբը հայտարարություն է տարածել, որ Բուրկինա Ֆասոյում ողջ իշխանությունն անցել է «Պաշտպանության և վերականգնման համար հայրենասիրական շարժման» ձեռքը, որը գլխավորում է փոխգնդապետ Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբան: Նրանք նաև հայտարարել են, որ այսօրվա դրությամբ Կաբորեի նախագահությունն ավարտվել է։ Զինվորականները նրան մեղադրել են ժողովրդին պառակտելու և անվտանգության սպառնալիքներին արդյունավետ դիմակայելու ձախողման մեջ:

Ապստամբները հայտարարել են նաև սահմանադրության կասեցման, կառավարության և խորհրդարանի ցրման, երկրի ցամաքային և օդային սահմանների փակման մասին։ Հանրապետության ողջ տարածքում պարետային ժամ է մտցվել, որը գործում է 21:00-ից 05:00-ն։

Հայտարարվել է, որ իշխանության զավթումն իրականացվել է առանց բռնության, բոլոր ձերբակալվածներն ապահով վայրում են։

Զինվորականների եթեր դուրս գալուց րոպեներ առաջ Reuters-ը տեղեկացրել է, որ 2020 թվականի նոյեմբերին երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրված Կաբորեն հրաժարական է տվել պետության ղեկավարի պաշտոնից։

Տպել
753 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց