Գյումրու հրապարակում արված լուսանկարն «Ինստագրամ»-ում հրապարակելը Վիեննային հավասար է դարձել. Դավիթ Առուշանյան

«Հիմա Գյումրի գալը մոդա է, թրենդ: Գյումրու հրապարակում արված լուսանկարը «Ինստագրամ»-ում հրապարակելը Վիեննային հավասար է»: Ասում է Գյումրու համայնքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա տեղեկացնում է՝ Գյումրին առաջիկայում զբոսաշրջային նոր մշակույթ կառաջարկի: Համայնքապետարանը դուրս կգա՝ մինչ այս որդեգրած պասիվ վիճակից:  

Ինչո՞ւ է կառույցը եղել պասիվ: Հարցն ուղիղ ու կարճ պատասխան ուներ: Առուշանյանը նկատում է՝ համայնքապետարանը չեզոք է եղել, քանի որ մինչ այս տուրիզմի բաժին չեն ունեցել, հիմա են ձևավորում:

«Քաղաքապետարանը նաև վերահսկողական գործառույթ պետք է ունենա: Երկիրը գործ է անում տուրիստ բերելու համար, համայնքը գործ է անում տուրիստին պահելու համար, ու եթե դա չի վերահսկվում, ապա մի գիդ, հյուրանոցի տեր կամ ռեստորանատեր՝ իր սպասարկումով ու մոտեցումով, ամբողջ համակարգի՝ պետություն-քաղաք համագործակցությունը ջուրն է լցնում: Մենք ուզում ենք հնարավորինս վերահսկելի, կառավարելի դարձնել տուրիզմի ոլորտը»,- առաջիկա անելիքներն է մանրամասնում համայնքապետի տեղակալը:

Վերահսկողություն ասվածը, ըստ Առուշանյանի, պետք չէ վատ իմաստով ընկալել: Իրենք ուզում են զբոսաշրջության հարցերով զբաղվողների հոգսը համակարգված աշխատանքով թեթևացնել: «Այն, ինչ տուրիզմ եղել է, անկազմակերպ տուրիզմ է, ինքնահոսի մատնված»,- ընդգծում է Դավիթ Առուշանյանը:

Զբոսաշրջային բում Գյումրին ունեցավ 2018-ին, նաև 2019-ը վատ տարի չի համարվում այս առումով: Սակայն շատ կարևոր ենթակառուցվածքներ ու զբոսաշրջիկին անհրաժեշտ ծառայություններ քաղաքը մինչ օրս չունի: Փողոցները, պատմական նշանակության շենք-շինությունները, հայտնի մարդկանց տները չունեն ցուցանակներ: Անգամ տեղեկատվական կենտրոններ չկան: Սրանք խնդիրներ են, որոնց անընդհատ բախվում են քաղաք այցելած հյուրերը:

«3-4 տարի առաջ շատ դժվար էր մարդկանց ոչ թե գիշերակացով, այլ ընդհանրապես բերել Գյումրի: Հետո եկանք այն կետին հասանք, որ մարդիկ գոնե մեկ գիշերով գալիս էին: Հիմա գնում ենք այն կետը, որ մարդիկ գոնե 2-3 օր մնան: Ի՞նչ ենք անում դրա համար: 2018-ից հետո Գյումրու տուրիզմը նման է մեծ կրակի, բայց եթե մենք կրակի մեջ փայտ չավելացնենք, կմարի: Հայաստանի բնակչներն ինչքան գան-գնան, մի օր Ծաղկաձորի պես կհոգնեն»,- ասում է համայնքապետի տեղակալը:

Բոլոր հարցերը ստեղծման փուլում գտնվող զբոսաշրջության բաժինը հաշվի կառնի: Այս պահին զբաղված են Կումայրի արգելոց թանգարանի և Գյումրու պատմական միջուկի պատմության ամբողջացմամբ: Նաև հստակեցվում են աշխատանքներն ու առկա հնարավորությունները: Ստեղծվում է տեղեկատվության ընդհանուր ճշտված բազա:

«Մշակույթի բաժնի հետ հիմա Կումայրի արգելոցի պատմամշակութային շենքերի պատմությունն ենք վեր հանելու: Գյումրիում է գտնվում Հայաստանի առաջին դեղատունը, որի մասին պետք է խոսել: Այստեղ է առաջին թատրոնը, բայց արդյո՞ք ինֆորմացիան միշտ ճիշտ է տեղ հասնում: Քաղաքը միայն ֆիզիկապես չպետք է զարգացնել, նաև՝ հոգեպես, քաղաքի բնակչության կենսամակարդակը, ֆինանսական միջոցները պետք է լինեն համապատասխան: Մեր պարտականությունների մեջ միայն աղբահանությունն ու փողոցաշինությունը չէ: Մեր պարտականությունների մեջ նաև բնակիչների բարեկեցիկ կյանքի ապահովման հնարավորությունների ստեղծումն է»,- կարծում է նա:

Գյումրու պատմական միջուկում պատմաճարտարապետական նշանակության տներ ու շինություններ կան, որոնց մասին զբոսավարները պատմում ու ներկայացնում են զբոսաշրջիկներին, սակայն դրանցից շատերի անխնամ վիճակը կոտրում է պատմության իրական լինելու փաստը:

Համայնքապետարանի զբոսաշրջության բաժինը այս խնդրին լուրջ ուշադրություն է դարձնելու: Բոլոր պատմական փողոցների տներն ունենալու են պատմական շունչ ունեցող միանման ցուցանակներ, միանման տեսքով են ներկայանալու: Այդ փողոցները, մասնավորապես՝ Շիրազն ու Ռուսթավելին, նաև հնարավոր է շաբաթը 3 օր դառնան ճեմափողոցներ: Քննարկվում է երկու տարբերակ. ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին ընդհանրապես արգելել մեքենաների կա՛մ մուտքը, կա՛մ կայանումը:

Սա, ըստ Առուշանյանի, ինքնանպատակ չի արվելու: Երբ մեքենայի ու մուտքի արգելքը լինի, զբոսաշրջիկն ավելի երկար ոտքով քայլելու հնարավորություն կունենա, ավելի շատ բան կտեսնի ու կնկատի, դրանից նաև քաղաքն ու տնտեսվարողը կշահեն: Եվրոպայում կա նման պրակտիկա: Առուշանյանն ասում է՝ այդ փողոցների բնակիչներն ուրախ են տվյալ փաստից, քանի որ իրենք ևս ներգրավված են զբոսաշրջային պահանջների բավարարման գործում, և զբոսաշրջիկին իրենց առաջարկներն ունեն՝ սննդի, հուշանվերի կամ մեկ այլ ծառայության մատուցման տեսքով:

Նաև տարբերակ է քննարկվում Գյումրու Վարդանանց հրապարակը կայանատեղի չդարձնելու համար: Զբոսաշրջային սեզոնի ակտիվ փուլում հրապարակում հնարավոր բոլոր սանտիմետրերում ավտոբուսներ ու մեքենաներ են կայանվում, ինչն անթույլատրելի է, քանի որ զբոսաշրջիկին ներկայացնելու պատմությունն այդ վայրում ուղղակի անհնար է դառնում:

Այս աշխատանքներից զատ, առաջիկայում Գյումրիում փառատոներ ու ցուցադրություններ են նախատեսվում: Հնարավոր է՝ Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները մեկ ամիս ցուցադրվեն Գյումրիում: Նաև մասնավոր նոր թանգարան է հիմնվելու:

«Ամբողջ Հայաստանում չկա նման բան: Մոտ տարբերակը միայն Թբիլիսին է, որ ունի: Ուզում են իլյուզիայի մասնավոր թանգարան բացել հենց Գյումրիում: Երևանում չեն ուզում»,- տեղեկացնում է համայնքապետի տեղակալը:

Օգոստոսին Գյումրին բոլորին կհրավիրի գարեջրի փառատոնի, մեծ միջոցառում է լինելու՝ հստակ ասելիքով: Գյումրիում է գտնվում Հայաստանի առաջին գարեջրի գործարանը:

Ներկայացված և դեռ քննարկման մեջ գտնվող բոլոր ծրագրերը համայնքապետարանի նորաստեղծ բաժինը նպատակ ունի իրականացնել ոլորտի մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Կարվի ամեն ինչ, որպեսզի այդ գործում հնարավոր բոլոր կողմերն ընդգրկված լինեն, հակառակ պարագայում, ըստ Դավիթ Առուշանյանի, հաջող ընթացք չեն ունենա:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8320 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ