Երևան
12 °C
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների՝ 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում վճարած հարկերի արդյունքները:
1000 խոշոր հարկ վճարողները 2021թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։
2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ը՝ 48 միլիարդ 842 միլիոն 19 հազար դրամ վճարած հարկով: 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով՝ կոմբինատը երրորդն էր: Ընկերությունն այդ ընթացքում վճարել էր 42 միլիարդ 983 միլիոն 579 հազար դրամ հարկ՝ շուրջ 6 մլրդ-ով պակաս, քան այս տարի:
Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է՝ 47 միլիոն 825 միլիոն 132 հազար դրամ վճարած հարկով: Նախորդ տարի ընկերությունը կրկին երկրորդն էր՝ վճարած 45 մլրդ 560 մլն 995 հազար դրամ հարկով:
3-րդը պաշտպանության նախարարությունն է՝ 42 միլիարդ 656 միլիոն 806 հազար դրամ վճարած հարկով: Անցած տարի նույն ժամանակահատվածում նախարարությունը 4-րդն էր՝ 36 միլիարդ 103 միլիոն 619 հազար դրամ հարկով:
4-րդ խոշոր հարկատուն «Գրանդ Տոբակո»-ն է: Ընկերությունը 2021-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 42 միլիարդ 157 միլիոն 46 հազար դրամ հարկ, որը 2020-ին 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինն էր՝ 49 միլիարդ 800 միլիոն 310 հազար դրամ վճարված հարկով:
«Գրանդ Տոբակո»-ին հաջորդում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը՝ 20 միլիարդ 839 միլիոն 147 հազար դրամ հարկով: Ընկերությունն անցած տարի նույն ժամանակահատվածում կրկին 5-րդն էր՝ 26 միլիարդ 937 միլիոն 985 հազար դրամ վճարած հարկով։
6-րդը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ 20 միլիարդ 235 միլիոն 400 հազար վճարած հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 18 միլիարդ 297 միլիոն 507 հազար դրամ:
Հաջորդը «Սիփիէս Օիլ» ընկերությունն է՝ 18 միլիարդ 139 միլիոն 549 հազար դրամ հարկով: Ընկերությունը 2020-ի հունվար-դեկտեմբերին վճարել էր 18 միլիարդ 59 միլիոն 92 հազար դրամ հարկ:
8-րդը «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունն է՝ 15 միլիարդ 715 միլիոն 402 հազար դրամ վճարած հարկով: 2020-ին ընկերությունը 12-րդն էր՝ 12 միլիարդ 950 միլիոն 258 հազար դրամ վճարած հարկով:
9-րդը «Ֆլեշ» ընկերությունն է՝ 15 միլիարդ 482 միլիոն 97 հազար հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 8-րդն էր վճարել էր 16 միլիարդ 24 միլիոն 538 հազար:
Եվ 10-րդը ցուցակում «Թեղուտ» ՓԲԸ-ն է՝ 15 միլիարդ 325 միլիոն 378 հազար դրամ հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 21-րդն էր:
1000 խոշոր հարկատուների ամբողջական ցանկը՝ ստորև:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT