Արցախի ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ. Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը դժգոհություն էր հայտնել առ այն, որ ռուսական խաղաղապահ զորակազմը խոչընդոտներ է հարուցում Արցախի տարածքից հայերի արտահոսքի համար և տարբեր միջոցներով անում է այնպես, որ հայերը մնան Արցախում։ Խաղաղապահների կողմից Արցախում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ ներդրվող ջանքերը դժգոհություն են հարուցում ադրբեջանական իշխանությունների համար։

Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի տարածքում հայերի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու, բնիկ հայկական բնակչությանը տեղահանելու, հայրենազրկելու ադրբեջանական քաղաքականության մասին ինքնախոստովանություն։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջումգրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Արցախը յուրացնելու և ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու ճանապարհով հարցը վերջականապես փակելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ, և այն ավելի լայն թափ է ստացել Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կառավարման տարիներին՝ մասնավորապես 1970-ական թվականներին։

Դեռևս 2002 թ-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Հեյդար Ալիևը ուղիղ տեքստով նշել է․ «Միևնույն ժամանակ ես ձգտել եմ փոխել դեմորգրաֆիական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղը բարձրացնում էր այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատություն բացելու հարցը։ Մեզ մոտ բոլորը առարկեցին։ Ես մտածեցի և որոշեցի բացել։ Բայց մի պայմանով, որ գործելու են երեք հոսքեր՝ ադրբեջանական, ռուսական և հայկական։ Բացեցինք։ Հարակից շրջաններից ադրբեջանցիներին մենք ուղորդում էինք ոչ թե Բաքու, այլ այնտեղ [ԼՂԻՄ]։ Բացեցինք այնտեղ նաև մեծ կոշկի ֆաբրիկա։ Բուն Ստեփանակերտում աշխատուժ չկար։ Մարզի շրջակա բնակավայրերից ադրբեջանցիներին ուղարկում էինք այնտեղ [ԼՂԻՄ]։ Այս և այլ միջոցներով ես ձգտում էի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիներ լինեն, իսկ հայերի թիվը նվազի»։ Հղումը՝ https://web.archive.org/.../2002_07/383/facts.shtml:

Այս եղանակով Արցախի հարցը փակելուն է ուղղված նաև ադրբեջանական իշխանությունների կողմից բոլոր միջոցներով Արցախում խաղաղ կյանքը խաթարելու, մարդկանց տարրական իրավունքները ոտնահարելու, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորելու համակարգված քաղաքականությունը։ Դրան է ուղղված նաև Իլհամ Ալիևի ամբողջությամբ կեղծ ու մանիպուլյատիվ տվյալները Արցախում ապրող հայերի թվաքանակի վերաբերյալ։ Տարբեր հայտարարություններում և հարցազրույցներում նա միտումնավոր ներկայացնում է Արցախի բնակչության իրական թվի հետ որևէ աղերս չունեցող տվյալներ։ Որոնք, իդեպ, մի քանի անգամ հերքվել են նաև ռուսական կողմի ներկայացրած տվյալներով։

Տարբեր երկրների պաշտոնական և քաղաքական շրջանակների, իրապաշտպան համայնքի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունն եմ հրավիրում և կոչ անում չտրվել արդբեջանական մանիպուլյացներին և Արցախի մասին հստակ ու անկողմակալ տեղեկություններ ունենալու համար այցելել Արցախ կամ օգտվել օբյեկտիվ աղբյուրներից»,-ասված է գրառման մեջ։

Տպել
941 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը