ՀՀ-ում կրճատվել է միջմարզային երթուղիների թիվը. աստիճանաբար անցում կկատարվի միասնական երթուղային ցանցի

Հայաստանում, նախորդ տարվա սկզբի համեմատ, կրճատվել է միջմարզային երթուղիների թիվը: Դրանք 2021 թվականի հունվարին 150-ն էին, այժմ դարձել են 133-ը: Ուղեվարձի որեւէ փոփոխություն, սակայն, նախորդ տարվա համեմատ, չի եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչությունից:

Միջմարզային երթուղիներ սպասարկող 3 կազմակերպություն հրաժարվել է աշխատել 2022 թվականին, 2-ն էլ դիմել են՝ սպասարկումից հրաժարվելու համար, ինչը, սակայն, դեռ չի հաստատվել: Դադարեցվել է Երեւան-Նոյակերտ (թիվ 483), Երեւան-Երասխ (թիվ 468), Արաքս-Մասիս (թիվ 479) երթուղիների սպասարկումը:

Գործունեությունը դադարեցնելու խնդրանքով էլ դիմել են Երեւան-Աբովյան երթուղին սպասարկող (թիվ 261 ավտոբուս) «Կինգ դելյուքս» ՍՊԸ-ն ու Իջեւան-Վանաձոր երթուղին սպասարկող «Արմինե եւ Սյուզան» ՍՊԸ-ն (թիվ 669 ավտոբուս):

Ամիսներ առաջ էլ անդրադառնալով սպասարկումը դադարեցնելու խնդրանքով դիմած մեծաթիվ ընկերությունների խնդրին՝ ՏԿԵ-ից հայտնել էին, որ շուրջ երկու տասնյակից ավելի կազմակերպություններ դադարել են սպասարկել 2019 թվականից՝ համավարակի պիկ շրջանից հետո: Հիմնական պատճառներն են նվազ ուղեւորահոսքն ու մասնավոր տաքսի ծառայությունների ավելացումը:

ՏԿԵ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետի պաշտոնակատար Ռուզաննա Այվազյանն էլ «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ մեկ օպերատորի կողմից Հայաստանի բոլոր մարզերում լինելու է կենտրոնացված սպասարկում:

Կոտայքի մարզում ունեն արդեն հաղթող կազմակերպություն. բոլոր երթուղիներն սպասարկելու է մի կազմակերպություն: «Մինչեւ մայիս նոր տրանսպորտային միջոցները Հայաստանում կլինեն, եւ այդ մարզի երթուղիները կսպասարկվեն նոր կոմպակտ դասի հարմարավետ ավտոբուսներով»,- ասաց նա: Նույնը ներդրվելու է մյուս մարզերում: Երեկ կայացել է Արարատի մարզը սպասարկող ընկերությունների մրցույթը, որին երեք ՍՊԸ էր դիմել: Ռուզաննա Այվազյանի փոխանցմամբ՝ հաղթողը կսպասարկի ամբողջ մարզը:

Արմավիրի մարզի Վաղարշապատի շրջանում եւս արդեն հաղթող կա: «Քանի որ տրանսպորտային պարկն ամբողջովին թարմացվում է, այսինքն՝ 2021-2022 թվականների արտադրության են լինելու միայն, ուստի ընկերությունները կոնկրետ պայմանագրեր են ներկայացնում մրցույթին: Պայմանագրում կետ կա, որտեղ նշվում է, որ մրցույթում հաղթող ընկերությունն առավելագույնը 6 ամիս ժամկետում պետք է ձեռք բերի ավտոբուսներ, ու երթուղիները շահագործելու են բացառապես նոր ավտոբուսներով:

Իսկ ինչ վերաբերում է Իջեւան-Վանաձոր երթուղուն, ապա այն մտնում է Տավուշ-Լոռի միջմարզային երթուղու մեջ: Այստեղ դեռ մրցույթ չի հայտարարվել, սակայն եթե ցանկություն ունեցող ընկերություն լինի, կարող են տվյալ երթուղուն տալ ժամանակավոր սպասարկման իրավունք: Այվազյանի փոխանցմամբ՝ 2018 թվականից իրականացվում է շատ մեծ ծրագիր, որի արդյունքը քաղաքացիները մի քանի ամսից կտեսնեն:

«Արդեն ունենք մշակած ծրագրային համակարգ, որի միջոցով կկարողանանք ապահովել ինտերակտիվ քարտեզի պահանջը. բջջային հավելվածով մարդիկ կկարողանան տեսնել, թե իրենց տրանսպորտային միջոցը որտե՞ղ է, ո՞ւր է հասել: Ծրագիրը պատրաստ է, սակայն այդ հավելվածը եւս կգործարկվի, երբ բոլոր մարզերում արդեն շահագործման հանձնվի նոր տրանսպորտային շարժակազմը»- հայտնեց Այվազյանը:

Հարցին՝ վճարման համակարգն ինչպե՞ս է լինելու, արդյոք մայրաքաղաքի տրանսպորտի նման կլինի, Այվազյանը նշեց, որ նման պահանջ չկա սահմանված, փոխադրողն ինքը կորոշի:

Հետագայում նախատեսվում է նաեւ միասնական տոմսային համակարգի ներդրում միջմարզային երթուղիների դեպքում, ինչը, սակայն, հնարավոր կլինի իրականացնել բոլոր երթուղիների ձեւավորումից հետո: Իսկ ինչ վերաբերում է ամբողջական տրանսպորտային համակարգին, ըստ Այվազյանի՝ մինչեւ 2023 թվականի ավարտը ենթադրվում է, որ աշխատանքներն ավարտված լինեն:

Տպել
2721 դիտում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը