Երևան
12 °C
Մեր օրերում ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները տեղեկատվական տեխնոլոգիաներից անբաժան են, և դրա համար որոշակի մեղավորություն ունեն նաև նրանց ծնողները: Գաջետների, համակարգիչների և հեռախոսների միջոցով երեխաներին հասանելի է գրեթե ամեն ինչ: Այս ամենի մեջ նրանց հատկապես իրենց ցանցն են գցում մուլտֆիլմերը, հետևաբար անխուսափելի է դառնում դրանց ազդեցությունը երեխաների վրա: Առաջացող հիմանական բացասական հետևանքներից մեկն էլ վախն է:
Իսկ ի՞նչ վախեր կարող են առաջացնել մուլտֆիլմերը երեխաների մոտ, ո՞րն է դրանց օգտակար և բացասական կողմը: Այս հարցի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը սոցիալական խմբերում բացված ծնողների համար նախատեսված խմբերում մի քանի հարցեր ուղղեց նրանց՝ հասկանալու, թե ի՞նչ ազդեցություն են թողել նրանց երեխաների վրա մուլտֆիլմերը: Մեր հարցմանը մասնակցած ծնողներից որոշները պնդում էին, որ ճիշտ մուլտֆիլմ դիտելուց երեխան կինքնակրթվի, կզարգանան նրա տրամաբանությունն ու միտքը, որոշներն ասում էին՝ իրենց երեխան մուլտֆիլմի միջոցով սովորել է անգլերեն և ռուսերեն: Որոշներն էլ նշում էին մուլտֆիլմերի հետևանքով երեխաների մոտ առաջացած վախերի մասին. «Արգելել եմ մի որոշ ժամանակ նայել մուլտիկներ, «Արքայազն Գորտը», նման մուլտ կա հայերեն, դրա չար կախարդի կերպարից վախեցել էր երեխաս», «Զոմբիից էր վախեցել, նման մուլտֆիլմ էր տեսել։ Խոսեցի հետը, որ նա իրական չէ, հաղթահարեց վախը»։ «Մուլտֆիլմի կատուներից էր վախեցել, սկսեցինք կատուներ նկարել, և վախը այդպես հաղթահարեց»: Մասնավորապես ծնողներն այսպես ներկայացրին մուլտֆիլմեր դիտելուց հետո երեխաների մոտ առաջացած խնդիրները:
Հոգեբան Արմենուհի Ղազարյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանում է՝ բոլոր մուլտֆիլմերը դասակարգվում են «օգտակար» և «վնասակար» խմբերի: Դրական ազդեցություն կարող է ունենալ, եթե կա մեծահասակների հսկողություն մուլտֆիլմների ընտրության հարցում, և այն նպատակաուղղված է անձի ներդաշնակ ձևավորմանը. «Դրականն այն է, որ երեխան կարողանում է ընկալել գույները, ձայները, նմանակում է լավ վարքը: Բացասական ազդակները գալիս են մուլտֆիլմի բացասական սյուժեից, կան հերոսներ, որոնք վախեցնող են, հենց այստեղից էլ վախ է գալիս, և ծնողը գուցե չկարողանա նկատել դա: 0-1 տարեկան երեխաները ձայնային արձագանքներն են ընկալում, մուլտֆիլմը կարող է հիշողության դաս լինել, օգնի, որ զարգանան երեխայի շարժուձևն ու խոսքը: 3-6 տարեկան երեխաները մուլտֆիլմերի միջոցով կարող են տարբեր լեզուներ սովորել, սակայն այդ դեպքում պետք է ճիշտ ընտրել մուլտֆիլմը»:
Ըստ հոգեբանի՝ ծնողը պետք է առաջինը նայի և ուսումնասիրի մուլտֆիլմը, հետո թույլատրի, որ երեխան այն դիտի: Ինչ անում է երեխան, մայրը պետք է հետևողական լինի, որպեսզի նա մուլտֆիլմից միայն բացասականը չընկալի:
«Այսօր ցանկացած երիտասարդ ծնող, երբ երեխան լաց է լինում, հեռախոսն է տալիս ձեռքը, և փոքրիկը նայում է անբովանդակ տեսանյութեր, վայրագություններ պարունակող կադրեր: 0-1 տարեկան երեխաների համար կարելի է գույների, ձայների ճանաչման համար նախատեսված մուլտֆիլմեր ցուցադրել: Երեխան կտեսնի, կսովորի: 6 ամսականից կարելի է տեսողական հմտությունների զարգացման համար մուլտֆիլմեր նայի երեխան»,- նշեց Ղազարյանը:
Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան վախը ձեռք է բերել մուլտֆիլմ դիտելուց: Ի՞նչ տարբերություն կա ժամանակակից և Սովետմիության մուլտֆիլմերի միջև:
Սովետական միության ժամանակ հիմնականում «Դե, սպասիր», «Լեոպարդ» մուլտֆիլմերն էին առաջատար, հիմա մուլտֆիլմերի բազմազան տեսակներ կան, տարբեր ժանրերի ու բովանդակության: Բոլոր ժամանակներում էլ կա մուլտֆիլմերի այնպիսի տեսակ, որ և՛ բացասական, և՛ դրական ազդեցություն կարող է ունենալ: Ծնողը պետք է բոլոր տեսանկյուններից իր երեխայի մեջ սերմանի մուլտֆիլմի թե՛ բացասական, թե՛ դրական ազդեցությունը»,- նկատեց հոգեբանը:
Արմենուհի Ղազարյանը կարծում է՝ ծնողը պետք է երեխայի հետ նայի առաջին մուլտֆիլմը, որպեսզի տեսնի նրա արձագանքը: Եթե երեխան հանգիստ նայում է այն, ժպտում է, դրական է արձագանքում, ապա կարող է հանգիստ լինել, քանի որ երեխան մուլտֆիլմն ընկալել է դրական տեսանկյունից: Մուլտֆիլմը դիտելիս, եթե երեխան վարքում տագնապի նշաններ է ցույց տալիս, ապա ծնողը պետք է թույլ չտա, որ երեխան դիտի այն:
Ի՞նչ կլինի, եթե մուլտֆիլմի հետևանքով առաջացած վախը մնա երեխայի ներսում, ի՞նչպես հաղթահարել այն:
Հոգեբանը շեշտում է՝ եթե մուլտֆիլմից առաջացած վախերը մնան երեխայի մեջ, ապա նրա մոտ կզարգանան տագնապի, սթրեսի, ագրեսիայի, վարքային փոփոխություններ, որոնք կարող են երեխային ուղեկցել մինչև դեռահասության շրջանը: «Ծնողը կզարմանա, թե իր երեխային որտեղից այդպիսի վարքային պահվածք, բնավորություն, բայց պետք է հիշի իր երեխայի անցած ճանապարհը, քանի որ փոքր ժամանակվա վախերը նրան ուղեկցելու են մինչև դեռահասություն: Դեռահասությունն այն տարիքն է, երբ բոլոր տրավմաները մանկության ժամանակ գլուխ են բարձրանում»,- ասում է հոգեբանը:
Մուլտֆիլմերի կերպարներից առաջացած վախը ծնողը պետք է երեխայի ներսից հանի բացատրելով և նրա հետ զրուցելով: Եթե, օրինակ, վախը առաջացել է կատուներից, երբ երեխան մուլտֆիլմ է տեսել, որտեղ կատուն բացասական կերպար է եղել, ապա այս պարագայում կարևոր է, որ ծնողն օգնի նրան կառավարել իր հույզերը, նրա հետ միասին կենդանի կատվի հետ խաղա, կերակրի:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT