Երևան
12 °C
Երեկ՝ հունվարի 16-ին, Քասախ գետի (Արագածոտնի մարզ) մոտ գտնվող կամրջից իրեն ցած նետել փորձող երիտասարդին այսօր տեղափոխել են Երեւանի «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ ինքնասպանության փորձ կատարած երիտասարդի հորից՝ Պողոս Մելքոնյանից:
21-ամյա Ավագ Մելքոնյանը ոստիկաններին հայտնել էր, որ ցանկացել էր այդ տարբերակով վերջ տալ կյանքին, որպեսզի միանա պատերազմում զոհված ընկերներին:
Հոր խոսքով՝ որդին, նախքան բանակ գնալը, հավասարակշռված տղա է եղել, սակայն ծառայելու ժամանակ վիրահատվելուց, հետվիրահատական բարդ շրջանից և հատկապես պատերազմից հետո նրա վիճակն ավելի է բարդացել:
Ավագը բանակ է զորակոչվել 2019 թվականի ամռանը: Ծառայության ընթացքում տղայի մոտ առողջական խնդիրներն են ի հայտ եկել, որոնք էլ դարձել են անհամատեղելի: Նրա մոտ հայտնաբերվել են պարանոցային հավելյալ ողեր՝ երկկողմանի: 2020 թվականի փետրվարին վիրահատություն է տարել: Աջ կողմից առաջին ողի ռեզեկցիա է կատարվել (մասնահատում, ախտահարված օրգանի մասնակի հեռացման վիրահատություն): Վիրահատության ժամանակ նյարդ է վնասվել:
Հոր խոսքով՝ վիրահատությունից հետո տղային տարել են Սիսիանի զորամաս՝ ծառայությունը շարունակելու. «Հետվիրահատական բուժումը լիարժեք չկատարված՝ նորից հետ բերեցին, պարզվեց՝ նյարդը վնասված է, ձախ կողմից էլ նույն խնդիրը կար: Դրանից ինքը սթրեսի մեջ էր ընկել»:
Պողոս Մելքոնյանն ընդգծում է, որ պատերազմից հետո որդու վիճակն էլ ավելի է վատացել: Դարձել է ինքնամփոփ, տնից սկսել է դուրս չգալ, չխոսել ու չշփվել որեւէ մեկի հետ: «Անընդհատ ընկերներին էր հիշում, որոնք զոհվել էին՝ դասընկեր, ծառայակից ընկեր, ասում, որ ինքը պիտի նրանց կողքին լիներ, սակայն չի կարողացել»,- պատմում է հայրը:
Ըստ նրա՝ նախքան տղայի զորակոչվելը չեն իմացել, որ նրա մոտ նման խնդիրներ կան. «Ստուգել էին, չէին տեսել: Ձեռքերը մի քիչ կապտած էին, մտածում էինք, որ Ռուսաստանում ցրտահարվել է, սակայն հետո բանից պարզվեց՝ դա այդ խնդրից է: Բանակում էր դա բացահայտվել, ու ասել էին, որ շտապ պիտի վիրահատվի, այլապես կփակվի անոթը, տրոմբոզ կառաջանա»:
Մելքոնյանների ընտանիքն ապրում է Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում, որտեղ էլ Ավագը միջնակարգ կրթություն է ստացել, նաեւ սովորել Աշտարակի երաժշտական դպրոցում: «Բնատուր տղանդ ունի, շատ լավ նվագում ու երգում էր: Մինչեւ բանակ գնալը՝ նաեւ եկեղեցում է երգել պատարագների ժամանակ: Բայց այնքան փոխվեց, որ կարծես տղայիս մարմնով մեկ այլ՝ ագրեսիվ ու ուրիշ երիտասարդ լինի»,- ասում է հայրը:
Խոսելով հունվարի 16-ին կատարվածի մասին՝ Մելքոնյանը նշում է, որ նախորդ օրը որդին Երեւան է գնացած եղել, իսկ երբ գիշերը տուն է վերադարձել, սկզբում շատ հանգիստ է եղել, սակայն հետո՝ մինչեւ լուսաբաց, չի թողել, որ տնեցիները քնեն. «Նվագում էր, երգում: Այնքան գերակտիվ էր, որ արդեն անտանելի էր, բայց թե ոչինչ չէինք ասում՝ իմանալով իր հոգեբանական վիճակը: Լուսադեմին՝ ժամը 5-ին, նոր պառկել էին քնելու, եկավ, կողքս պառկեց, գլուխը գլխիս էր դրել, էնքան էի ուրախացել, մտածում էի՝ երեւի փոխվել է, բայց հենց այդ առավոտյան էլ փորձել էր...»: Առավոտյան Ավագը գնացել էր Աշտարակի եկեղեցի, հետո՝ Քասախի կամրջի մոտ, որտեղ էլ փորձել էր կյանքին վերջ տալ:
Ընտանիքի հայրը երկար տարիներ մանկավարժ է աշխատել, սակայն 2013 թվականից մինչեւ 2016 թվականը կնոջ և զավակների հետ Ռուսաստանի Դաշնությունում է ապրել: Նրա խոսքով՝ կարիքին է ստիպել գնալ: Մելքոնյանների ընտանիքն այս պահին ֆինանսական աջակցության և ուշադրության կարիք ունի:
«Մինչեւ որդուս այս վիճակին հասնելը՝ տանը աշակերտների հետ մաթեմատիկա էի պարապում: Անասուն եմ վարկով վերցրել, այժմ դժվարանում եմ այդ վարկերը փակել: Գալիս եմ քաղաք, բանվորություն անում, որ կարողանամ փակել»,- նշում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT