Երևան
12 °C
Օրեր առաջ Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայում ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր-նախագահ Ահմեդ Դավութօղլուն թվիթերյան իր պաշտոնական էջում գրառում էր կատարել, որում խորապես ցավ էր հայտնել Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների համար և մտահոգվել, որ այդ զարգացումների պատճառով ստիպված են եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության կազմակերպությունից»:
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին օրերին՝ հեղուկ գազի գնի գրեթե կրկնակի բարձրացումից հետո, Ղազախստանում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկզբում ուղեկցվեցին անկարգություններով և ծեծկռտուքներով՝ վերածվելով զինված բախումների: Այդ ամենի հետևանքով եղան զոհեր, հազարավոր տուժածներ, մի քանի հարյուր հոսպիտալացվածներ: Ղազախստանում իրավիճակը կայունացնելու համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) խաղաղապահ զորախումբ է ուղարկել այդ երկիր, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով Դավութօղլուի հայտարարությանը, նկատեց՝ նա նախկին վարչապետն է Թուրքիայի, հասարակական-քաղաքական գործիչ, որի խոսքերը շատերին են տեսանելի, այդ պատճառով էլ հենց Դավութօղլուն է խոսում այդ մասին:
«Իրականում մերձէրդողանյան ԶԼՄ-ները, փորձագետները, վերլուծաբանները նույն կարծիքին ու համոզմունքին են: Իրենք ոչ թե բարձրաձայնում են այն հարցը, թե ինչու է Հայաստանը զորք ուղարկում Ղազախստան, պարզապես այստեղ վիրավորվել է նրանց ինքնասիրությունը: Գաղտնիք չէ, որ պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը հայտարարում էին, որ Հայաստանը բանակ չունի, այն ջախջախված է: Եվ հանկարծ Հայաստանը խաղաղապահ զորքեր է ուղարկում թուրքական անդամակցության անդամ երկրին, ընդ որում՝ պանթյուրքիզմի հենասյուներից մեկը հանդիսացող Ղազախստան: Սա է խնդիրը»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Հարցին՝ անհրաժեշտությո՞ւն կա, որ հայկական կողմը արձագանքի այսպիսի հայտարարություններին, թուրքագետը բացասական պատասխան տվեց:
«Ընդհանրապես պետք չէ Թուրքիայի կողմից եկող այսպիսի հայտարարություններին արձագանքել, եթե դրանք չեն հնչել իշխանության շուրթերից: Դավութօղլուի մակարդակի գործիչների հայտարարություններին պատասխան պետական մակարդակով պետք չէ տալ»,- կարծում է նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ Թուրքիայում օրեցօր մեծանում է հիստերիան, որը երևում է նաև իշխանամերձ ԶԼՄ-ների հրապարակումներում. «Ղազախստանում սկսած այդ դեպքերի միջոցով Ռուսաստանը կարողացավ պոկել Ղազախստանին Թուրքիայի ամբողջական վերահսկողությունից»:
Դիտարկմանը, որ հայ-թուրքական հարաբերությունները բանկցային նոր փուլ են մտնում, հունվարի 14-ին Մոսկվայում տեղի կունենա հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպումը, հարցին՝ Թուրքիայի կողմից այսպիսի ազդակներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ բանակցությունների վրա, Կարեն Հովհաննիսյանը նկատեց. «Ազդեցություն, բնականաբար, կունենա: Թուրքիան այդ հանդիպմանն այնպիսի թեզեր է առաջ տանելու, որ բանակցությունները փակուղի են մտնելու: Վերջին զարգացումների ֆոնին այդ երկիրը փորձելու է «պատժել» Ռուսաստանին: Վստահ եմ՝ առաջ քաշած թեզերով անհնարին պահանջներ է դնելու, որոնք ո՛չ ՀՀ-ին, ո՛չ էլ ՌԴ-ին ձեռնտու չեն լինելու»:
Թուրքագետի կարծիքով՝ Ղազախստանում իշխանափոխություն փորձեցին անել թուրքերը: «Նրանք ուզում էին իշխանության բերել ավելի թուրքամետ գործիչների, որոնք կկարողանային դուրս գալ Ռուսաստանի վերահսկողությունից: Սակայն դա չհաջողվեց, քանի որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի միջոցով զորք մտցրեց Ղազախստան և այն ամբողջությամբ վերցրեց իր վերահսկողության տակ: Թուրքիան այսպիսով ընկավ թակարդը և կորցրեց Ղազախստանը»,- նշեց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ Թուրքիայի հետ բանակցությունները ժամանակատար են, և դիվանագիտական ռեսուրսները զուր վատնվելու են:
«Դրա փոխարեն մենք կարող ենք այլ տեղ ծախսել մեր դիվանագիտական ռեսուրսները: Պետք է ինքնուրույն մեզ համար ձևավորենք արտաքին քաղաքական վեկտորներ և դրանցով առաջ շարժվենք: Պետք է փորձենք գտնել տնտեսական գոտիներ, որտեղ կկարողանանք մեզ դրսևորել»,- կարծում է նա:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT