Փրկի՛ր, Աստվա՛ծ, Հայաստանն ու Արցախը իր բոլոր նեղություններից. ՀՀ վարչապետը շնորհավորել է համայն հայությանը (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ճրագալույցի երեկոյին շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով: Վարչապետը կարդացել է Դավթի Սաղմոսը՝ Աստծուց խնդրելով փրկել Հայաստանն ու Արցախը իր բոլոր նեղություններից:

«Սիրելի հայրենակիցներ, ճրագալույցի երեկո է, և ես ուզում եմ սաղմոսով շնորհավորել Սուրբ Ծնունդը: Սաղմոս 24, Աղոթք վտանգի պահին, այսուհետև՝ Սաղմոս Դավթի. «Դեպի Քեզ, Տե՛ր, բարձրացրի հոգիս: Աստվա՛ծ իմ, Քեզ վրա դրի հույսն իմ, թող ամոթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրա։ Բոլոր նրանք, ովքեր հույսով սպասում են Քեզ, ամոթով պիտի չմնան, այլ ամոթով պիտի մնան անօրենները իրենց ունայնության մեջ: Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ Քո ճանապարհները եւ Քո շավիղները սովորեցրո՛ւ ինձ: Ինձ առաջնորդի՛ր Քո ճշմարտության մեջ եւ ուսուցանի՛ր ինձ, քանզի Դու ես փրկիչ Աստվածն իմ, ու ես հանապազ Քեզ եմ սպասում:

Հիշի՛ր, Տե՛ր, Քո գթություններն ու ողորմությունները, որոնք հավիտենական են: Իմ մանկության ու տհասության մեղքերը մի՛ հիշիր, այլ հիշի՛ր ինձ, Տե՛ր, Քո ողորմությամբ՝ ըստ Քո բարության, քանզի Դու քաղցր և ուղիղ ես, Տե՛ր: Դրա համար էլ մեղավորներին դնում ես օրենքի գիտության ճանապարհի վրա, հեզերին առաջնորդում ես դատաստանի մեջ, հեզերին սովորեցնում Քո ճանապարհները: Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար, ովքեր պահում նրա ուխտն ու վկայությունը: Հանուն Քո անվան, Տե՛ր, քավություն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք:

Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից: Տերը նրան սովորեցնելու է իր ընտրած ուղին, նա բարության մեջ պիտի հանգչի, նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի: Տերը զորացուցիչն էր երկյուղածների և իր ուխտը նրանց է սովորեցնում: Աչքերն իմ մշտապես Տիրոջն են ուղղված, եւ նա պիտի հանի ոտքերս թակարդից: Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, քանզի միամորիկ եմ ես և աղքատ:

Սրտիս նեղությունները խիստ շատացան: Ազատի՛ր ինձ իմ վշտերից, տե՛ս իմ նվաստացումն ու տառապանքը եւ թողությո՛ւն արա իմ բոլոր մեղքերին:

Տե՛ս՝ թշնամիներս որքան բազմացան եւ անիրավ ատելությամբ ինձ ատեցին: Պահպանի՛ր ինձ ու փրկի՛ր ինձ, եւ թող ամոթով չմնամ, որ հույսս դրեցի Քեզ վրա: Անբիծներն ու արդարները ինձ կցորդ եղան, եւ ես սպասեցի Քեզ:

Փրկի՛ր, Աստվա՛ծ, Հայաստանն ու Արցախը իր բոլոր նեղություններից: Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ մեծ Ավետիս»,- իր տեսաուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1652 դիտում

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ