Ծխախոտը պետք է «տակից» վաճառեն․ Փաշինյանը երեխաներին կոչ արեց ծնողներին թույլ չտալ ծխել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ հունվարի 1-ից ուժի մեջ մտած հակածխախոտային օրենքին և ՀՀ առողջապահության նախարարին խնդրեց պարզաբանել նրբությունները:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը արգելող օրենքը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համոզմամբ՝ օրենքը նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի խթան կդառնա:

«Հայաստանում ընդհանուր առմամբ 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը՝ 51 տոկոսը, տղամարդիկ են: Յուրաքանչյուր 2-րդ տղամարդը ծխող է: Մեր քաղաքականությունն է հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և դրա արդյունքում նաև առողջությանը պատճառած վնասների կանխմանը: Հայաստանում, ցավոք սրտի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, տղամարդկանց մոտ հիմնականում թոքի քաղցկեղի տարածվածությունը մեզ հուշում է, որ ամեն ինչ պիտի անենք այս առումով պայքարը հետևողական տանելու առումով»,- նկատեց առողջապահության գերատեսչության ղեկավարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ ծխախոտի տուփը հանրային կյանքում վերանում է:

«Եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք, ծխախոտը պետք է «տակից վաճառեն»: Ես մեր երեխաներին ու ոչ միայն երեխաներրին կոչ եմ անում տներում էլ արգելել ծխախոտի օգտագործումը»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ ծխախոտի գովազդն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելված է հանրային տարածքներում, իսկ նոր սահմանափակումները, նրա դիտարկմամբ, հակածխախոտային պայքարի երկրորդ քայլն են։ Նա նշեց, որ այդ կարգավորումը պետք է ուժի մեջ մտներ դեռ 2021թ.-ի հունվարից, բայց հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ դրա կիրարկումը 1 տարով հետաձգվեց։

Իսկ այս տարվա մարտից արգելվելու է նաև ծխախոտի օգտագործումը բոլոր հանրային տարածքներում, այդ թվում՝ բաց տարածքներում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1468 դիտում

Ինչու է Զատկի ձուն ներկվում. կորուստ ունեցած ընտանիքները պետք է ներկեն այն, թե ոչ. երբ գնալ գերեզման

Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ մասնակցում է նաև վարչապետը․ տեսանյութ

Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

2024-ին ես Հռոմի Պապին ասացի՝ մեր առաքելությունը այլևս նահատակ ժողովուրդ չլինելը, պատմական ճակատագիրը փոխելն է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա․ տեղումները չեն դադարի

Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է

«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով

Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը

Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ

Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել

Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար

Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում

Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են

Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել

Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել

Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը

Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ

22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում

Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին

Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին

Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է

ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ

Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ

Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել

10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ

Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ

5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել