Երևան
12 °C
Նոր տարվա առաջին օրերը խիստ լարված ու ոչ բարենպաստ էին Ղազախստանի կառավարության անդամների, նախագահի ու երկրի բնակչության համար: Երեկ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ սկիզբ են առել բողոքի զանգվածային ցույցեր՝ ուղեկցվող անկարգություններով ու ծեծկռտուքներով:
Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագրեր է ստորագրել Ալմաթիում և Մանգիստաու շրջանում հունվարի 5-19-ն արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ այնտեղ անկարգությունների վերածված ցույցերի պատճառով հասարակական անվտանգությունն ապահովելու համար:

Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում այն բանից հետո, երբ հեղուկ գազի գինը կրկնապատկվել է՝ դառնալով մինչև 120 տենգե մեկ լիտրի դիմաց։ Նախ, Մանգիստաու շրջանում են սկսել ընդվզել, ապա նրանց են միացել այլ շրջաններ, իսկ երեկ գիշեր արդեն ցույցերն ընդգրկել են գրեթե ամբողջ երկիրը:
Ամենաշատ հանրահավաքներն անցկացվել են Ակտաուում, Ժանաոզենում և Ատիրաուում։ Ալմա-Աթայում փակվել է Հանրապետության հրապարակը: Ակտիվիստները խարույկներ են վառել, հարձակումներ են եղել ոստիկանների վրա, կան ձերբակալվածներ:

Միաժամանակ, կառավարական հանձնաժողովի անդամները Ակտաու քաղաքում ցուցարարների հետ հանդիպմանը պայմանավորվել են, որ հեղուկ գազի արժեքը կնվազի մինչև 50 տենգե մեկ լիտրի համար, որը կազմում է մոտ 9 ռուբլի (այդ արժեքն է եղել մոտ մեկ տարի առաջ)։
Իսկ մինչ այդ, Ալմաթիում ցուցարարը ծեծել էին ոստիկանության մեկ աշխատակցի, ջարդուփշուր արել ոստիկանական մեքենաները։ Ոստիկանությունը լուսաաղմկային նռնակներ է օգտագործել։

Քաղաքային ակիմատի շենքը շրջապատված է ոստիկաններով, արագ արձագանքման հատուկ ջոկատի եւ հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներով։
Ալմաթիի ոստիկանությունը հրապարակից դուրս է մղել հանրահավաքի մասնակիցներին։ Համացանցում հայտնվել է հանրահավաքի և Ալմաթիի բախումների տեսանյութը։
Զանգվածային ցույցերի հետ կապված Ալմաթիում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը նախատեսում է քաղաքից մուտքի և ելքի սահմանափակումներ մտցնել:

«Ալմաթի քաղաքում սահմանել ազատ տեղաշարժի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների սահմանափակ մուտքը Ալմաթի քաղաք, ինչպես նաև ելքը դրանից»,- ասվում է հրամանագրի տեքստում։
Բացի այդ, հրամանագրով կարգադրվել է «ապահովել ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերի ստուգումը, անձնական խուզարկությունը, նրանց հետ ունեցած իրերի և տրանսպորտային միջոցների զննում»։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ավելի ուշ հրամանագիր է ստորագրել հանրապետության կառավարության հրաժարականի մասին. Ժամանակավոր վարչապետ է նշանակվել առաջին փոխվարչապետ Ալիխան Սմաիլովը։

«Ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը։ Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես վստահել Սմաիլով Ալիխան Ասխանովիչին»,- ասված է հրամանագրի տեքստում։
Փաստաթղթով կառավարության անդամներին հանձնարարվում է շարունակել կատարել իրենց պարտականությունները մինչև կաբինետի նոր կազմի հաստատումը։
2019 թվականի փետրվարի 25-ից Ղազախստանի կառավարությունը գլխավորում էր Ասկար Մամինը։

Նախագահի մամուլի ծառայության Twitter-ի էջում հրապարակված տեղեկության համաձայն էլ՝ Մուրատ Նուրթլեուն, որը Տոկաևի վարչակազմի ղեկավարի տեղակալն է, նշանակվել է Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
Նախագահը նոր պետքարտուղարի պաշտոնում նշանակել է նաև իր օգնական Երլան Կարինին։ Միաժամանակ Տոկաևը պաշտոնանկ է արել պետքարտուղար Կրիմբեկ Կուշերբաևին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի սեպտեմբերից։
Սահմանադրության համաձայն՝ պետքարտուղարը նախագահի համար առաջարկներ է մշակում ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ. ներկայացնում է պետության ղեկավարի շահերը խորհրդարանի և նրա պալատների, պետական այլ մարմինների, հասարակական միավորումների հետ հարաբերություններում, ինչպես նաև միջազգային հարաբերություններում:

Բացի այդ, պետքարտուղարը համակարգում է գործունեությունը սոցիալական և հումանիտար ոլորտի, պետության ղեկավարին կից խորհրդատվական և խորհրդատվական մարմինների՝ Հակակոռուպցիոն հանձնաժողովի, Պետական պարգևատրումների հանձնաժողովի, Քաղաքացիության հարցերի վերաբերյալ:
Դրա հետ մեկտեղ պետքարտուղարն ընդունում է հավատարմագրերը Ղազախստանում միաժամանակ հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններից։







Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT