Երեւանը փոխարենն ի՞նչ է խոստացել. Անի Խաչատրյանը՝ «Ալեքս հոլդինգից» եւ եւս 3 ՍՊԸ-ներից ստացված նվիրատվությունների մասին

Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկով ավագանին հավանություն տվեց «Ալեքս էնդ հոլդինգ» եւ «Նոյ ինվեստ գրուպ» ՍՊԸ-ներից նվիրաբերություն ընդունելու մասին նախագծին:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նախքան նախագծի հաստատումը հարցադրում արեց, թե այդ նվիրատվությունների փոխարեն Երեւանը նրանց համար ի՞նչ է արել, կամ ի՞նչ են փոխարենը խոստացել: «Լավ հիշելով «Կամազ»-ների փորձը՝ ուզում եմ հասկանալ՝ այդ կազմակերպություններն ի՞նչ շինթույլտվություններ են ստացել: Ստացել են արդյո՞ք, թե՞ ոչ»,- հարցադրում արեց նա:

Երեւանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն էլ, որը, ի դեպ, համակարգում է Ճարտարապետության բլոկը ի պատասխան Անի Խաչատրյանի՝ ասաց. «Մեզ մոտ նմանատիպ պրակտիկա չկա՝ ինչ-որ բան տալ մեկ այլ բանի փոխարեն: Շինթույլտվությունները տրվում են՝ ըստ պահանջների եւ օրենսդրական չափորոշիչների»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ից ստացված նվիրաբերության արդյունքում ձեռք են բերվել Երեւան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձեւ զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում տեղադրված 60 հատ քարե նստարաններ, ընդհանուր՝ 15 մլն ՀՀ դրամ արժեքով, 60 հատ մոխրամաններ, ընդհանուր՝ 3 մլն 600 հզր ՀՀ դրամ արժեքով, 60 հատ մետաղական նստարաններ, ընդհանուր՝ 2 մլն 200 հզր ՀՀ դրամ արժեքով, 60 հատ պողպատե կափարիչով աղբամաններ, ընդհանուր՝ 3 մլն 440 հզր ՀՀ դրամ արժեքով:

Երեւանի Թեւոսյան փողոցում գտնվող էլեկտրատրանսպորտային հավաքակայանի տարածքում էլ կիրականացվեն հողային պաստառով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ՝ գույքի բարելավում, որի համար էլ հատկացվել է 5 մլն 760 հզր ՀՀ դրամ գումար:

Ներկայացված է նաեւ «Նոյ ինվեստ գրուպ» ՍՊԸ-ի կողմից Երեւան համայնքին փոխանցվող գույքը՝ 15 հատ քարե նստարաններ, ընդհանուր՝ 3 մլն 750 հզր ՀՀ դրամ արժեքով, 15 հատ՝ պողպատե կափարիչով աղբամաններ, ընդհանուր՝ 1 մլն 545 հզր ՀՀ դրամ արժեքով:

«Ալեքս էնդ հոլդինգ» եւ «Նոյ ինվեստ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները կամահայտնություն են ցուցաբերել՝ Երեւան համայնքի բնակչության համար բարեկեցիկ միջավայրի ստեղծմանն օժանդակելու հարցում եւ առաջարկել Երևան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձեւ զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում, Երեւանի Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրատրանպորտային հավաքակայանի տարածքում իրենց միջոցների հաշվին եւ իրենց նյութերով իրականացնել նստարանների, աղբամանների տեղադրման աշխատանքներ: Աշխատանքների արդյունքը (գույքի բարելավումները) որպես նվիրաբերություն սեփականության իրավունքով փոխանցել Երևան համայնքին:

Նույն նախագծով հաստատվեց նաեւ որպես նվիրատվություն ընդունել «Ռենշին» եւ «Բրենդ Քոմփյութրս» ՍՊԸ-ների կողմից Երևան համայնքին փոխանցվող գույքը: «Ռենշին» եւ «Բրենդ Քոմփյութրս» ՍՊԸ-ները Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքներն առավել որակով եւ լայն հնարավորություններ ունեցող համակարգչային տեխնիկայով իրականացնելու համար ցանկություն են հայտնել Երեւան համայնքին նվիրել համակարգչային տեխնիկա եւ այլ գույք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1865 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ