Երևան
18 °C
Մոսկվայում արդեն մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամենամյա տարեվերջյան մեծ ասուլիսը: Այն լրատվամիջոցների հետ 17-րդ անընդմեջ հարցուպատասխանն է։ Այս տարի այն կանցկացվի «Մանեժ»-ում, որտեղ հրավիրված են 500 լրագրողներ:
Անցյալ տարի «Քովիդ-19» համաճարակը ճշգրտումներ կատարեց միջոցառման ձևաչափում. Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրուցեց Մոսկվայի մերձակայքում գտնվող Նովո-Օգարյովո նստավայրից՝ տեսաձևաչափով: Այս տարի վերադարձել են դեմ առ դեմ հանդիպման ֆորմատին, սակայն միջոցառման մասնակիցները պետք է անցնեն երեք ՊՇՌ թեստ:
Պուտինի տարեվերջյան ասուլիսներն ավանդաբար մի քանի ժամ են տևում, ընթանում առանց ընդմիջումների: 2020 թվականին մամուլի ասուլիսը տևել է 4 ժամ 30 րոպե, երկրի ղեկավարը պատասխանել է 60 հարցի։
Մեծ մամուլի ասուլիսներ անցկացնելու պրակտիկան գոյություն ունի 2001 թվականից։ Պուտինն այն ներկայացրել է իր առաջին նախագահական ժամկետում։ Դա լրագրողների հետ ամենակարճ տարեվերջյան հանդիպումն էր, այն տևել է 1,5 ժամից մի փոքր ավելի։ Միջոցառմանը մասնակցել են 400 լրագրողներ, որոնք 22 հարց են տվել Ռուսաստանի տնտեսական և քաղաքական զարգացման, Չեչնիայի իրավիճակի և միջազգային հանրությանը երկրի ինտեգրման վերաբերյալ։
Հետագա բոլոր ասուլիսները տարեցտարի ավելի ու ավելի երկար էին դառնում։ Արդեն 2006 թվականին միջոցառումը տևել է 3 ժամ 26 րոպե, տրվել է 76 հարց, այդ թվում՝ ԱՊՀ-ում գազային հակամարտությունների, Պաղեստինում ՀԱՄԱՍ շարժման հաղթանակի, ռուսական հասարակական կազմակերպությունների իրավիճակի, զինված ուժերում իրավիճակի և ռուս-վրացական լրտեսական սկանդալի մասին:
Ամենաերկար ասուլիսը տեղի է ունեցել 2008 թվականին. նախագահը լրագրողների հետ զրուցել է 4 ժամ 40 րոպե, նրան տրվել է 106 հարց, այդ թվում՝ գնաճի, Չեչնիայի և Ինգուշեթիայի ընտրությունների, Ստավրոպոլի երկրամասում միգրացիոն քաղաքականության և երրորդ նախագահական ժամկետի հնարավորության մասին:
2012 թվականին տեղի ունեցավ Պուտինի առաջին ասուլիսը Դմիտրի Մեդվեդևի նախագահությունից հետո։ 4 ժամ 33 րոպեում պետության ղեկավարը ստացել է մի քանի ոչ ստանդարտ հարցեր, այդ թվում՝ աշխարհի վերջի մասին։ Լրագրողներին ակտիվորեն հետաքրքրում էր ամերիկյան քաղաքացիների կողմից ռուս երեխաների որդեգրումն արգելող օրինագծը։
2013 թվականին Պուտինը Ուկրաինայի հետ հարաբերությունների մասին հարցին պատասխանել է ամենաերկարը՝ գրեթե 15 րոպե։ Հարց ու պատասխանում այս երկիրը հիշատակվել է 55 անգամ։ Ընդհանուր առմամբ, նախագահը 4 ժամ 5 րոպեում պատասխանել է 73 հարցի։ Հարցերի ավելի քան 30%-ը նվիրված էր միջազգային հարաբերությունների թեմային։
Այս ձևաչափի ողջ պատմության ընթացքում ռեկորդային թվով լրագրողներ հավատարմագրվել են 2019 թվականի Մեծ մամուլի ասուլիսի համար: Այդ տարի միջոցառմանը մասնակցել են 1895 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Բայց բոլորին չէ, որ հաջողվում է հարց ուղղել նախագահին: Այդ տարի նախագահը 4 ժամ 19 րոպեում պատասխանել է 55 լրագրողների 71 հարցի, հիմնականում հասարակության և սոցիալական ոլորտի թեմայով։ Պուտինն այնուհետ ասել է, որ որպես պետության ղեկավար՝ իր համար ամենադժվար իրադարձությունները ահաբեկչական հարձակումներն են Բեսլանում և Մոսկվայի Դուբրովկայի թատերական կենտրոնում, և որ ինքը երբեք չի մոռանա այդ իրադարձությունները։
Ինչպես հայտնի է, տարեվերջյան այս մեծ ասուլիսների ժամանակ լրագրողները փորձում են տարատեսակ մեթոդներ՝ նախագահի ու նրա օգնականի ուշադրությունը գրավելու և հետևաբար հարց տալու հնարավորություն ստանալու համար: Դեռ տարիներ առաջ նրանք հսկայական պաստառներ էին պատրաստում՝ տարատեսակ, երբեմն նույնիսկ զավեշտի հասնող գրառումներով:
Դեռ 3 տարի առաջ հատուկ կարգ սահմանվեց այն մասին, որ լրագրողների պաստառները պետք է լինեն միայն Ա3 ֆորմատի չափով: Սա արվում է՝ տեսա և լուսանկարիչների աշխատանքին չխոչընդոտելու նպատակով:
Գործող կարգի համաձայն՝ հարցի հնարավորություն ստացած ԶԼՄ ներկայացուցիչը կարող է 2 հարց ուղղել միաժամանակ՝ սպասելով 2 պատասխանի:
Այս տարի զարմանալի չէ, որ հատուկ ուշադրություն է դարձվել սանիտարահամաճարակային պահանջներին։ Մասնավորապես՝ Պետդեպարտամենտի ղեկավարի մամուլի քարտուղար Ելենա Կրիլովան ասել է, որ ««Մանեժ»-ում տեղադրվել է եզակի սարք, որը հատուկ արծաթի իոններով կմշակի մուտքով անցնող բոլոր լրագրողներին»։ Նման մասնիկներով մշակումը բացարձակապես անվտանգ է և, ինչպես ասում է Կրիլովան, «նույնիսկ օգտակար»:
Անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հատկացված դիմակներն են մշակված նշված արծաթի մասնիկներով:
Քիչ առաջ սենյակ է բերվել Պուտինի անձնական թերմոբաժակներից մեկը, որը նրա ասուլիսների անբաժան ուղեկիցն է, այնուհետ մտել է Պուտինն ու ասուլիսը մեկնարկել է:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը երկօրյա այցով Վրաստանում է
Հայկական կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՊՆ
«Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի սաները հյուրընկալվել են ՄԻՊ աշխատակազմում
Բերման են ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին ու «Հայրենիք» կուսակցության մի շարք անդամներ
Սպասելու եմ, որ այդ ուժերը հիմնավորեն Գրիգորյանի խոսքերը և պնդեն՝ նա ազգամիջյան թշնամանք չի սերմանել. Խաժակյան
Երևանում կրկին անհնազանդության ակցիաներ են. բերման են ենթարկվել Էդուարդ Շամազանովը, Լևոն Քոչարյանը, Արմեն Աշոտյանը
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 4 մարզերում
ՌԴ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Թուրքիա. օրակարգում տնտեսական հարցեր են
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել ձորը. կա տուժած
Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե այսօր կազմակերպված երթին մասնակցել է 40-50 հազար մարդ, բացահայտ ստում է. Չախոյան
Իշխանափոխության հանրային պահանջ չկա. Գարեգին Միսկարյանը՝ ներքաղաքական իրավիճակի և ընդդիմության գործողությունների մասին
Տղամարդը մեղվի փեթակները գողացել է ու վաճառել
Յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է ավելի կանաչ ապագայի համար. Հակոբ Սիմիդյան
Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին. ԻՔՄ
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրումը շարունակվում է
Թուրքի բալեքը իրենք են, ոչ թե ոստիկանը, որի արժանապատվությունը փորձում են նվաստացնել. Մելքոնյանը՝ ընդդիմության մասին
Մինչև 2026 թ. Գյումրիում, Արարատում և Սյունիքում արդյունաբերական 3 գոտի կստեղծվի. Վահան Քերոբյանն այցելել է Շիրակի մարզ
Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել. ՊՆ
Թմրանյութ՝ կոնֆետներում. «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական գործ է հարուցվել
Ազգային արժանապատվությունը նվաստացնելու դեպքով հարուցված քրգործով ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը. ԱԱԾ (տեսանյութ)
Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ
Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
Վահագն Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր
Դոլարի փոխարժեքը նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով
Ձերբակալվել է КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը
Կյանքը խաթարող խառնակիչները շարունակում են չհասկանալ՝ աղբարկղները գրկած վազվզելը անհնազանդության ակցիա չէ. Դավոյան
ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են
Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք. զգացվել է նաև Տավուշի մարզի որոշ գյուղերում
Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021–Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում
Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ
ՀՀ վարչապետն ընդունել է Ռոբին վան Պույենբրոքին. ներկայացվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը. ՔԿ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել սյանը, վարորդը մահացել է. կատարվում է նախաքննություն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով միջնորդությունը մերժվել է. ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը
Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված
© 2022 Հայկական ժամանակ