Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ամփոփել է անցնող տարին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Կարեն Գիլոյնաը լրագրողների հետ զրույցում նշել է.
«2021 թվականին 199 մեդալ նվաճեցինք, ինչը բարձր արդյունք է: Ավելորդ է նշել, թե որքան բարդ էր այն ժամանակահատվածը, որ բաժին էր ընկել մեզ: 2021 թվականը պատերազմի և համավարակի արհավիրքների տարուն հաջորդող տարի էր: Բազմաթիվ խնդիրներ ունեինք, բյուջեի կրճատման, մրցումների մասնակցության խնդիր կար, սակայն մենք ոչ միայն մեր մարզիկներին չենք զրկել որևէ մրցման մասնակցելու հնարավորությունից, այլև Օլիմպիական խաղերից հետո շատ խոշոր գումարով աջակցել ենք ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, գեղասահքի և դահուկային սպորտի ֆեդերացիաներին, որպեսզի կարողանան տարին բարձր մակարդակով ավարտել:
Ինչքան էլ՝ դժվար էր, ամեն դեպքում մեզ համար շատ ուրախալի էր, որ մեդալների քանակով 2021 թվականը զիջում է միայն 2019 առատ տարվան: Ի տարբերություն 2019 թվականի, այս տարի չեն կայացել մի քանի տասնյակ մրցումներ: Չնայած դրան՝ կարողացել ենք Օլիմպիական խաղերում, պատանիների, երիտասարդների և մեծահասակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 199 մեդալ նվաճել: Սա շատ բարձր արդյունք է»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է այն, որ մի շարք հավաքականներ շատ երիտասարդ են, իսկ սերնդափոխությունը շատ հարթ է ընթանում. «Աշխարհի չեմպիոն, օլիմպիական արծաթե և բրոնզե մեդալներ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ ունենք, ինչը շատ ուրախացնող է, քանի որ մեր մի շարք հավաքականներ շատ երիտասարդ են ու կարելի է փաստել, որ սերնդափոխությունը շատ հարթ ու սահուն է ընթանում: Որոշ հավաքականների պարագայում մենք չենք էլ զգում, թե երիտասարդներն ինչպես են հայտնվում անվանիների կողքին»:
Մարզիկների նպաստների և աշխատավարձերի ավելացում
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ 2021 թվականին հսկայական ավելացումներ են արվել Կառավարության կողմից՝ մարզիկների նպաստների և աշխատավարձերի համար: Նախկին 157 մլն դրամի փոխարեն Կառավարությունը 2021 թվականին այդ նպատակով հատկացրել է 652 մլն դրամ:
Տարեկան առնվազն երկու խոշոր մրցում Երևանում
«Շատ լուրջ ձեռքբերում եմ համարում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացումը Երևանում: Այս կարգի մրցում անգամ Խորհրդային Հայաստանում չի անցկացվել: Ամենալավն այն է, որ դա միակը չէ. ՀՀ վարչապետը հանձնարարել է, որ կարող ենք տարեկան երկու շատ բարձր կարգի մրցում անցկացնել Հայաստանում և մենք օգտվելու ենք այդ հնարավորությունից»,-ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Կարեն Գիլոյանը պատմել է Տաշքենդ կատարած իր այցի ընթացքում ունեցած հանդիպումների մասին նաև:
«Հանդիպել եմ միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, քննարկվել է Հայաստանում որևէ մեծ մրցաշար անցկացնել: Ենթադրվում է, որ դա կլինի 2023 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Ամեն ինչ դեռևս հստակեցման փուլում է»,-ասել է Գիլոյանը:
Խոսելով լուծում պահանջող խնդիրների մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնացրել է մարզիչների աշխատավարձերի, ինչպես նաև մարզակառույցների վիճակի բարելավման հարցերը:
«Խնդիրներ ևս կան. այնպես չէ, որ բոլոր հարցերը լուծված են: Ունենք մարզիչների աշխատավարձրերի, սոցփաթեթների մասնակի տրամադրման խնդիրներ: Շատ կարևոր եմ համարում մարզակառույցների վիճակի բարելավումը: Այսօր Հայաստանում, ցավոք, չունենք մրցակցային բարձր մակարդակի մարզակառույց: Հիմա Մարզահամերգային համալիրն ենք բերում պատշաճ տեսքի, որպեսզի 2022 թվականի մայիսի 21-31-ը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն այնտեղ անցկացնենք»:
Կարեն Գիլոյանը նաև հայտնել է՝ ինչ փուլում են Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզահամալիրների կառուցման աշխատանքները:
Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի աշխատանքների 15-20 տոկոսն արդեն արված է, այն հսկայական կառույց է լինելու, ծախսվելու է 4 մլրդ 800 մլն դրամ: Հնարավոր է՝ պատրաստ լինի 2024-ին: Հայաստանի սպորտային մայրաքաղաք Գյումրին պատրաստ կլինի մրցումներ ընդունել:
Սկսվել են նաև Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի աշխատանքները»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Կարեն Գիլոյանը նաև հայտնել է, որ 2022 թվականին Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում նախատեսվում է կառուցել մեկական հավաքովի խաղային համալիր: Երկու-երեք ամսում դրանք հնարավոր կլինի ավարտուն տեսքի բերել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT