Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 15-ը Սեւանա լճում դադարեցվում է արդյունագործական ձկնորսությունը

Դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման միջոցառումների ծրագիրը՝ կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ։ Խորհրդակցությունը վարել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մարզպետարանը տեղեկացնում է, որ խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ Ոստիկանության, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ եւ համայնքների ղեկավարներ։

Բացելով խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետը ներկայացրեց ՀՀ Շրջակա միջավայրի, ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ Երեւանի քաղաքապետարանի պատասխանատվությամբ մշակված համատեղ միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, համաձայն որի՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 15-ը Սեւանա լճում ժամանակավորապես դադարեցվում է արդյունագործական ձկնորսությունը։

Համաձայն ներկայացված ծրագրի նախատեսվում է Սեւանա լճից եւ «Սեւան ազգային պարկ»-ի տարածքից որսագործիքների, լողամիջոցների եւ ժամանակավոր կացարանների դուրսբերում, Սեւանա լիճը գոտեւորող անտառային ճանապարհներին խիստ վերահսկողության սահմանում, մարզից դուրս եկող ճանապարհների ելքերի մոտ հսկիչ կետերի տեղակայում, «Սեւան ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահության սահմանում, Երեւանի եւ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի եւ ձկան վաճառքը բացառելու համար ստուգայցերի կազմակերպում, հանրապետական ու տեղական ԶԼՄ-ներով իրականացվող միջոցառումների լուսաբանում։

«Առաջին հերթին պետք է լայն բացատրական աշխատանք տանել ձկնորսների շրջանում, համատեղ ուժերով հասնել նրան, որ արդյունագործական ձկնորսության դադարեցման ժամանակահատվածում բացառվեն ձկնորսության դեպքերը։ Մենք հաճախակի կունենանք համատեղ շրջայցեր ինչպես լճի վրա, այնպես էլ հսկիչ կետերում, Սեւանա լիճ տանող ճանապարհներին։ Կարծում եմ, որ այս գործում մեզ կաջակցեն արդյունագործական ձկնորսությամբ զբաղվող համայնքների ղեկավարները, իսկ ձկնորսությամբ զբաղվողներն ըմբռնումով կմոտենան խնդրին եւ խստիվ կպահպանեն սահմանված կարգը»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Տպել
1000 դիտում

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը