Երևան
12 °C
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը ավագանու մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ մանրամասնելով նման որոշման պատճառներն ու նախապատմությունը:
Գայանե Վարդանյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«2018-ի սեպտեմբերին ընտրված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ներառական մի միավոր էր, որն ամբողջությամբ արտահայտում էր հեղափոխության արժեքներն ու գաղափարախոսությունը: Ավագանու անդամի պատասխանատվությունը ստանձնել եմ քաղաքի խնդիրների լուծմանը մասնակից լինելու համար և երեք տարվա մեջ փորձել եմ դա անել ամեն օր, անտրտունջ ու մեծ նվիրումով: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Քանի որ ավագանու և մեր խմբակցության կազմում մշտապես փորձել եմ առաջ շարժվել արդարամտորեն ու հետևելով խղճիս ձայնին, հիմա էլ փորձեմ մեր գործունեությանն այդպիսի հետադարձ հայացք գցել:
Ընտրվելուց հետո մեծ եռանդով լծվեցինք գործի: Խմբակցությունով աշխատում էինք շատ ակտիվ՝ թե՛ անհատապես, թե՛ աշխատանքային խմբերով, բոլորն իրենց անելիքն ունեին: Քաղաքապետը ևս հաճախ էր մասնակցում մեր նիստերին, միասին քննարկում էինք անելիքները, լավատեղյակ էինք ամենին, ինչ կատարվում էր քաղաքապետարանում: Սակայն հետզհետե իրերի դրությունը փոխվեց: Իմ խորին համոզմամբ՝ մեր խմբակցությունը բավականին թուլացավ 2018-ի ԱԺ ընտրություններին մեր գործընկերների մի մասի՝ պատգամավոր դառնալու և դրանից հետո էլ կազմի անընդհատ շարունակվող փոփոխության պատճառով:
Քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման նախագծին դեմ հանդես գալուց հետո խմբակցության հետ քաղաքապետի հարաբերություններն այլևս առաջվանը չէին: Հազվադեպ էինք հանդիպում նրան, հաճախ՝ ավագանու նիստից նիստ, իրականացվող ծրագրերի մասին՝ երբեմն իմանում Երևանի քաղաքապետարանի կայքից կամ ԶԼՄ-ներից:
Խմբակցության մեր վերջին հանդիպմանը իմ գործընկերներին կրկին ասացի, որ մենք խմբակցությունով չկարողացանք դառնալ այն ուժը, որի հետ քաղաքապետը կհամագործակցեր: Կային մարդիկ, որոնց ամիսներով չէինք տեսնում: Խմբակցության նիստերին հաճախ մասնակցում էին անդամների կեսից էլ պակաս մարդիկ, ավագանու նիստերին՝ ևս: Քաղաքապետն էլ իր հերթին բավարար ջանք չգործադրեց համայնքի համար կարևորագույն ռեֆորմներն առաջ տանելու հարցում խմբակցության հետ գործընկերային անհրաժեշտ հարաբերությունն ապահովելու և այդ ռեֆորմների մասը դարձնելու համար:
Այս ողջ ընթացքում փորձել եմ երկու կողմի հետ էլ խոսել երկխոսության կարևորության մասին, բայց երևի այնքան էլ լավ չեմ կարողացել տեղ հասցնել ասելիքս, չգիտեմ… Արդյունքում ստացվեց այնպես, որ ես ու մի շարք իմ գործընկերներ շարունակում էինք մեր աշխատանքը հանուն Երևանի՝ հաճախ տարբեր խնդիրների մասին բավարար տեղեկատվություն չստանալով երկու կողմից էլ: Օրինակ՝ ինձ համար մինչ այս պահն անհասկանալի է ավտոբուսների ձեռքբերման՝ արդեն հրապարակային քննարկվող սաբոտաժին մասնակցած իմ որոշ գործընկերների դրդապատճառը՝ բացառությամբ «ուզում ենք եվրոպական արտադրության ավտոբուսներ ներկրել» ընդհանրական պնդման:
Այս ճգնաժամն այնքան խորացավ, որ այժմ ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նպատակով: Ես հաճախ եմ աջակցել քաղաքապետին իր գործունեության ընթացքում՝ տեսնելով աշխատասիրություն, համայնքային ամենասուր խնդիրները լուծելու կամք ու հոգատարություն: Այսօր էլ հավատացած եմ, որ իր գործունեության մեջ առաջնորդվել է ազնիվ և համայնքանպաստ մղումներով: Միաժամանակ, հասկանալի է, որ իշխող խմբակցություն-քաղաքապետ խզումն այլևս անցել է անդառնալիության կետը և չի կարող այսպես շարունակվել: Ճգնաժամի հանգուցալուծման մի քանի տարբերակ էր քննարկվում խմբակցությունում՝ ներառյալ անվստահություն հայտնելը, որին ես ի սկզբանե կտրականապես դեմ եմ արտահայտվել, քանի որ այն համարում եմ ոչ կառուցողական, ցնցումներով լի, համայնքի և երևանցու և մեր հասարակության շահերից չբխող: Սակայն որոշումն ընդունվել է առանց իմ մասնակցության, և այն մատուցվել որպես վերջնական:
Դեկտեմբերի 17-ին դիմում եմ ներկայացրել ավագանու մանդատս վայր դնելու վերաբերյալ:
Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետին, խմբակցությանը և ավագանու մյուս անդամներին, քաղաքապետարանի, վարչական շրջանների իմ գործընկերներին համատեղ երեք տարվա աշխատանքի համար և ներողություն եմ խնդրում մեր համաքաղաքացիներից գործս կիսատ թողնելու համար:
Այսպիսով փակում եմ իմ կյանքի՝ Երևանի ավագանու անդամի գործունեության էջն ու այս հարցին այլևս չեմ անդրադառնալու»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT