Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ռուբեն Ռուբինյանը

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցերի՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար ներկայացուցիչներ են նշանակելու։

Չավուշօղլուն ասել էր, որ «Կովկասում եղբայր Ադրբեջանի հետ միասին տարածաշրջանային խաղաղության և բարօրության կերտման համար ինտենսիվ դիվանագիտություն են վարում»։ Նա նաև հայտնել էր, որ առաջիկայում Թուրքիան Հայաստանի հետ սկսելու է Երևան-Ստամբուլ չարթերային թռիչքներ իրականացնել։

Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարություններին արձագանքել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ինչպես նախկինում միշտ, այնպես էլ այժմ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ ՀՀ-ն դրական է գնահատում Թուրքիայի՝ ԱԳ նախարարի՝ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Հիշեցնենք՝ հարաբերությունների կարգավորման հարցով Անկարայի հատուկ ներկայացուցիչ էլ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է նշանակվել:

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են մասնավորապես Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանն Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Թուրքիայի սուր արձագանքին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3183 դիտում

Ժամը 20։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 1 մլն 476 հազար 597 քաղաքացի

Վերին Խոտանան գյուղում ՔՊ-ն առաջատար է. Դանիելյան

Աշոցքի Հարթաշեն բնակավայրում քանի հոգի է քվեարկել ՔՊ-ի օգտին

Եզդիական Արևուտ խոշորացված համայնքի Կանչ բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է

Ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում ժամը 18:00-ի դրությամբ

Ժամը 20։00-ի դրությամբ քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ

Բարի երեկո, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ․ Պետրոսյան

«Դատը որտեղ ա գնում», «Վլադիկավկազ», «Հարցը կլուծենք, մնում ա մենք մի հատ դփցնենք, ու ֆսյո»․ «Ուժեղ Հայաստան»

Ժամը 20։00-ին փակվել են ՀՀ բոլոր ընտրատեղամասերի դռները

Կրեմլի Storm 1516-ի բոտերի ցանցը կեղծիք է տարածում ՀՀ-ում քվեարկության մասին․ FIP

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը քաղաքացիներին ուղղորդել է ընտրել իր ուժին․ նա ձերբակալվել է

Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. իրենք գնալու են վանդակ․ Սիմոնյան

Մեծավանում խմած քաղաքացին ընտրատեղամասում հայհոյել է ներկաներին և ոստիկաններին. խուլիգանությունը կանխվել է

Իշխան Սաղաթելյանը կեղծիք է տարածել․ ՆԳՆ

«400 հազար քեզի, 400 ինձի, 50-ն էլ Ժենյային»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող․ ԿԸՀ

«Լավ, անհարմարա, աղչի». Ծառուկյանը՝ լրագրողին

Պետրոսյանը վստահեցնում է՝ կչեզոքացնեն հիբրիդային միջամտությունները՝ կապված հնարավոր հոսանքազրկումների հետ

Ժամը 17։00-ի դրությամբ ստացվել է 57 ահազանգ, ձերբակալվել է 14 անձ, 198 տեղեկություն ստուգվում է․ ՆԳՆ

Շատ լավ ենք գնահատում ընթացքը. ահազանգերի մեծ մասը փաստահեն չէ, որոշ ԶԼՄ-ներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում

Գորիսի զինվորականների մասին «Իշխանություն» լրատվականի տարածած տեղեկությունը բացարձակ սուտ է

Ժամը 17։00-ի դրությամբ քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ

Աբովյանում համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցածներին․ նա ձերբակալվել է

Գորիս-Կապան ճանապարհին ավտոմեքենան, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է ծառերի մեջ․ կա 4 զոհ, տուժած

117 քրվարույթ՝ 2026-ի ապրիլից հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ

Ինչ բնույթի և քանի հեռախոսազանգ է ստացել ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծը ժամը 15։00-ի դրությամբ

Գյումրիում ձերբակալված անձինք ընտրատեղամասի դիմաց կաշառք են բաժանել. հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ

Կարոյի մոտ են. փողը կուդան, բայց քյալլա տալ չկա, էշն էլ, վրի վեշն էլ. Պողոսյանի մասնակցությամբ ձայնագրություն

«Մարդասպան շան տղա», «Փողը վերցրել եմ, բայց խ...յ թե կընտրեմ». ինչ են գրում քաղաքացիները քվեաթերթիկների վրա

Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին. կան զոհ և տուժած

Քանի քաղաքացի է մասնակցել ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ

Ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ քանի հաղորդում է ստացվել. դատախազություն

Կրկնաքվեարկության, քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր. ՆԳՆ-ն 6 հոգու ձերբակալել է

Որոշ ընտրատեղամասերում ռումբերի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալություններ Գյումրիում. ՆԳՆ

Դատարաններ են մուտքագրվել ընտրական իրավունքը վերականգնելու վերաբերյալ դիմումներ. տեղեկատվություն

Ժամը 12:30-ի դրությամբ տնային կալանքի տակ գտնվող 205 անձ մասնակցել է քվեարկությանը

«Ուժեղ Հայաստանի»՝ քվեարկության գաղտնիությունը խախտած ևս մեկ վստահված անձ է ձերբակալվել