Երևան
12 °C
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն ՀՀ ԱԺ լրատվականի հետ զրուցել են մեկ տարի առաջ Սենատի կողմից գրեթե միաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևին հաջորդող քայլերի շուրջ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ հաղորդակցության վարչությունը:
«Ֆրանսիայի Սենատն առաջինն էր Եվրոպայում, որ Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունեց, քանի որ Արցախի պայքարը վերաբերում է նաև մեզ: Մենք նույն քաղաքակրթության և արժեքներ կրողներ ենք և միայն Արցախի անկախության ճանաչումն է, որ կարող է երաշխավորել Արցախի ժողովրդի ապագան:
Ալիևը շարունակում է լինել պատերազմական ուղեծրում և հայտնի չէ՝ ուր կհասնի: Հարկ է, որ Ֆրանսիան և Եվրոպան Մինսկի խմբի շրջանակում կանգնեցնեն նրան, քանի որ նա հարձակվել է ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի վրա: Միջազգային հանրությունը պետք է անի ամենը, կանգնեցնելու Ալիևին և նրա դաշնակից Էրդողանին: Հուսով եմ, որ Ֆրանսիան կարևոր դեր կխաղա:
Այդ Բանաձևով մենք Հայաստանին ու հայ ժողովրդին ասում ենք, որ դուք մենակ չեք, մենք ձեր կողքին ենք և կպաշտպանենք ձեր շահերը»,- ասել է Բրունո Ռըտայոն:
Վալերի Բուայեն շեշտել է՝ այսօր Թուրքիան ոչ միայն Ադրբեջանի գործընկերն է, այլ պատերազմի հրահրողներից է:
«Միջազգային հանրության համար անընդունելի է Հայաստանի ներկայիս իրավիճակը: Հակամարտությունը սառեցված է, բայց լուծված չէ: Հիմա Ադրբեջանի կողմից Մինսկի խումբն անտեսելն անընդունելի է: Այսօր նրանք փորձում են Մինսկի խումբը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ճշտման հարթակ: Նպատակը Հայաստանը խեղդելն է՝ կտրելով Իրանի հետ միակ սահմանից:
Սա ցեղասպանության շարունակությունն է անպատժելիության մեջ: Մեր տրամադրության տակ կան տարբեր գործիքներ այս իրավիճակի վրա ազդելու: Առաջինը՝ դիվանագիտական ուղին է: Անցած տարվա նոյեմբերի 25-ին՝ Սենատի կողմից, և դեկտեմբերի 3-ին՝ ԱԺ կողմից Արցախի ճանաչման մասին բանաձևերի ընդունումն է: Երկրորդը՝ Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծումն է, որը հնարավորություն կտա խոսել Արցախից, դրա իրավական կարգավիճակից: Մենք ունենք նաև այլ գործիքներ, որոնք գտնվում են ԵՄ շրջանակում»,-ասել է Բուայեն:
Բուայեն չի ընդունում, երբ Ադրբեջանի ագրեսիվ հարձակումների դեպքում խաղաղության կոչի ուղիղ հասցեատերը շեղվում է և օգտագործվում է «կողմեր» բառը:
«Ֆրանսիան, որը Մինսկի խմբի անդամ է, պետք է դուրս գա չեզոքությունից և իրավիճակին նայի օբյեկտիվորեն: Այլապես հավասարության նշան է դրվում ագրեսորի և ագրեսիայի ենթարկվածի, ցեղասպանի և ցեղասպանվածի միջև: Չպետք է 10 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանին և 80 միլիոնանոց Թուրքիային մենակ թողնել 3 մլն բնակիչ ունեցող Հայաստանի դեմ»,- շեշտում է Վալերի Բուայեն և տեղեկացրել, որ շատ շուտով Ֆրանսիան է ստանձնելու ԵՄ նախագահությունը.
«Որպես ԵՄ նախագահող երկիր Ֆրանսիան իր տրամադրության տակ կունենա տարբեր գործիքներ: Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը հարձակվի ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի վրա: Իհարկե, մեր ունեցած գործիքները սահմանափակ են, սակայն երբ կան մարդու իրավունքներին, գերիներին, մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր, մեր պատվի հարցն է դրանք հնարավորինս օգտագործել: Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կատարել են իրենց քայլը՝ այժմ հերթը Ֆրանսիայի կառավարությանն է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT