Երևան
12 °C
Մնալ Կիպլինգին հավատարիմ, հեռանալով՝ մոտենալ նրան: Գյումրու դրամատիկականում կայացավ այս տարվա սպասված պրեմիերան՝ հանդիսատեսի դատին հանձնվեց «Մաուգլի» ներկայացումը:
60 դերասան՝ բեմում, երկու անգամ ավելի կուլիսներում են աշխատել: Արդյունքում վարագույրը բարձրանալուն պես հանդիսականը կորցրեց՝ դահլիճում նստած լինելու իրական զգացողությունը: Վայրկյանների ընթացքում հայտնվեց ջունգլիում, որտեղ կենդանիներն են տեր ու տիրական, ուր բնության օրենքն է թելադրում, որտեղ վտանգի պահին բոլոր կենդանիները համախմբվում են:


ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանն ասում է՝ մտքի, սրտի հոգու հետ խոսող ներկայացում է եղել, հսկայական աշխատանք է կատարվել:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը 35 տարի առաջ այս նույն բեմում Խորեն Աբրահամյանի բեմադրած «Մաուգլի»-ում Աքելա է խաղացել, այս ներկայացման Շերխանն էր լինելու: Երեկ, սակայն, նա հուզված ու սրտի տրոփյունով հանդիսականի շարքերում էր: Ներկայացման փորձի ժամանակ ստացած վնասվածքը դեռ չի ապաքինվել:

«Մաուգլի»-ին դրամատիկականի վերջին 20 տարվա ամենամասշտաբային և ծախսատար ներկայացումն է:
Ներկայացման ռեժիսորը թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն է: Ձևավորումը վստահվել է Գարեգին Եվանգուլյանին, զգեստները՝ Լուսինե Խաչատրյանին: Դեկորի բուտաֆորիան Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված Մելսի մտքի թռիչքն է, դիմակների բուտաֆորիան՝ Տիգրան Աբգարյանինը: Արվել է հնարավոր ամեն ինչ՝ իրական պատկեր ու տրամադրություն ստանալու համար:


Դրամատիկականը սեփական բյուջեից 13 մլն դրամից ավելի գումար է ծախսել: Հագուստների ֆինանսավորման հարցում ԿԳՄՍ նախարարությունն է ձեռք մեկնել:
Ներկայացումը պատահական չէ բեմադրված: Սրանով դրամատիկականն իր վերաբերմունքն ու գնահատականն է տալիս երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Օրհասական խնդրի ընկալումն ու վերարտադրումն արվեստի լեզվով. սա է նպատակը:
«Շատ այսօրեական շեշտադրումներ կային, վստահ եմ, որ յուրաքանչյուրն իրեն գտավ ու տեսավ: Ասելիքն ու համոզմունքը մեկն է. մարդը, երբ հեռանում է բնությունից, շատ կարևոր արժեքներ է կորցնում։ Ինչքան հնարավոր է, բնությանը մոտ պետք է լինես»,- ասում է թատրոնի տնօրենը:
Երեկ և այսօր կայանալիք առաջնախաղերի տոմսերը սպառված էին վաղուց, անկախ հանգամանքից, որ այս ներկայացման տոմսի արժեքը, ի տարբերություն նախորդների, մի փոքր թանկ է: Իսկ այսօրվա համար տոմսեր գնածների հիմնական մասը մայրաքաղաքից է գնալու:
Ամվել Գրիգորյանը տնօրենի այս դիտարկմանն ավելացնում է. «Ներկայացումը դիտելու համար Ռոստովից էին հատուկ թռչել, եկել»:
Ներկայացման վրա աշխատել են շուրջ մեկ տարի: Տարբեր դժվարություններ են հաղթահարել: Թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանն ասում է՝ նախանձ մարդ չէ, սակայն Լյուդվիգի էներգիային, եռանդին ու նվիրվածությանն անկեղծ նախանձով է վերաբերում: «60 հոգի հանել բեմ և ստանալ թատրոն, ապշելու է»,- նկատում է Ծատուրյանը:

Լյուդվիգ Հարությունյանն էլ անկեղծանում է՝ «Մաուգլի»-ին իր համար նաև ռիսկային է եղել:
«Սա մեծ ռիսկ է, բայց ես կարծում եմ, որ պետք է լինի այդ ռիսկը, այդ համարձակությունը: Համարձակ պետք է լինես և՛ քո բեմադրաոճով, և՛ ասելիքով: Այսօր ես քննություն եմ հանձնում, կարևոր հաշվետվություն հանդիսատեսի, իմ ուսուցիչների առաջ»,- ընդգծում նա:




Սամսոն Մատինյան
Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկականի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT