Պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցությունը․ Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։

Շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակին արդյունավետ համագործակցության համար՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել կազմակերպության դերը կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին աջակցության տրամադրման գործում։

«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությունն ընթանում է մի քանի ուղղություններով՝  ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ ռազմավարության և ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարությունների մշակում, անապահովության գնահատման համակարգի և սոցիալական աջակցության ոլորտի օրենսդրական դաշտի վերանայում, համագործակցություն՝ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում և այլն»,– նշել է նախարարը։

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև ՄԱԿ-ի զարգացման գործակալության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի կարևորությունը, որի շրջանակում աշխատանքներ են իրականացվում հաշմանդամության գնահատման համակարգի վերափոխման և անկախ կյանքի կենտրոնների հիմնման, ինչպես նաև e-disability համակարգի ստեղծման և ներդնման ուղղությամբ:

Քրիստինե Վայգանդը նույնպես բարձր է գնահատել սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության հետ երկարատև համագործակցության դերը՝ առանձնակի շեշտելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումների կարևորությունը։ Վերջինիս խոսքով՝ համատեղ ուշադրության են արժանի ոլորտային չորս հիմնական ուղղություններ, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումներ, սոցիալական պաշտպանություն, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն․

«Մենք պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցության ուղղությունները։ Ցանկանում ենք նաև ավելի ներգրավված լինել առկա խնդիրների անմիջական արձագանքման գործընթացում՝ ի հայտ բերելով սահմանամերձ համայնքների կարիքները և նրանց առնչվող մարտահրավերները, որպեսզի կարողանանք պատշաճ արձագանքել և անհրաժեշտ աջակցություն տրամադրել»։

Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ կառուցողական երկխոսությունը համագործակցության նոր ուղղություններ կստեղծի՝ նպաստելով ոլորտի ինստիտուցիոնալ կայացմանն ու նոր ռազմավարությամբ սահմանվելիք նպատակների և ծրագրերի իրականացմանը։

Տպել
838 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)