Զորամասերի նվագախմբերի, ԶՈՒ երգի, պարի համույթի համալրման նպատակով ՊՆ-ն հայտարարում է զորակոչիկների լսումներ և դիտումներ

01/12/2021 schedule18:33

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022թ. ձմեռային զորակոչի ընթացքում զորամասերի զինվորական նվագախմբերի, փողհար-թմբկահարների, ինչպես նաև զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ։

Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսում­ներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, հոբոյ, ֆագոտ, բարիտոն սաք­սոֆոն, գա­լարափող, շե­փոր, ալտ, տենոր, բարիտոն, տրոմբոն, տուբա և փոքր թմբուկ երաժշտական փողային և հարվածային գործիքներին տիրապետող զորակոչիկները։

Լսումներն անցկաց­վելու են ՊՆ զորամասերից մեկի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով.

ա. 2022թ. հունվարի 11-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծա­ռայության Երևանի թիվ 1 և 2 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,

բ. 2022թ. հունվարի 12-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծա­ռայության Երևանի թիվ 3 և 4 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,

գ. 2022թ. հունվարի 13-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծա­ռայության մարզերի տարածքային ստորաբաժանումների մասնագետ երաժիշտ զորակոչիկների հետ,

դ. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպա­տակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի անսամբլի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) 2022թ. հունվարի 14-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բոլոր տա­րածքային ստորա­բաժա­նումների պարարվեստի մասնագետ զորա­կոչիկների հետ։

Մանրամասների համար պետք է դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ։

Տպել
725 դիտում

Կունենանք մեր մեծերին հարիր շատ հետաքրքիր հոբելյանական ծրագրեր․ Արայիկ Հարությունյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը փորձարկել է մետրոպոլիտենում տեղադրված առաջին օդափոխության սարքը (լուսանկարներ)

«Դաշնակի լոգիկա», կամ՝ ցավակցական ուղերձներ՝ հատուկ նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանի համար

Սիրիա է ուղարկվել 30 տոննա օգնություն՝ սնունդ, դեղորայք, բժշկական սարքավորումներ (լուսանկարներ)

Կարևոր է հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ աշխատանքը․ Սիրիայում ՀՀ դեսպանն այցելել է Բերիո Հայոց թեմ

Հայ 4 վազորդ Բելգրադում կմասնակցի միջազգային մրցաշարի

Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպանին

«Միայն քաղաքական ապուշը կարող է բացասական ընկալել». քաղաքագետը՝ Թուրքիա և Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին

Նախկինում կառուցված շենք-շինությունների սեյսմիկ հզորությունը և հետագա ուսումնասիրությունները չեն համընկնում․ Սանոսյան

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են, Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է

Ադրբեջանը հերթական սուտն է տարածում, թե ՀՀ-ն ու Իրանը պատրաստվում են գրոհել արդեն 60 օր արգելափակված Լաչին․ Մարուքյան

Իսկենդերուն բեռնարկղային նավահանգստում բռնկված հրդեհը մարվել է․ Ստամբուլի քաղաքապետ

Սիրիայում ահավոր վիճակի է, բժշկական սարքավորումների խիստ անհրաժեշտություն կա. «Գանձասար» պարբերականի խմբագիր

Հայաստանից ժամանած փրկարարական խումբը Թուրքիայում սկսել է աշխատանքը․ Կարո Փայլան (լուսանկարներ)

Բանակցային գործընթացը կանգ չի առել, և՛ մեկնաբանությունները, և՛ առաջարկները շարունակվել են փոխանակվել․ Արարատ Միրզոյան

2022-ին ՊԵԿ 89 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, 5-ը՝ ազատվել աշխատանքից (տեսանյութ)

ՀՀ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են Լաչինի և Կուբաթլուի ուղղությամբ հարձակումների մասին ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

Արմավիրի մարզում հայտնաբերվել է հերթական ապօրինի ընդերքօգտագործման դեպքը․ նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՍԱՏՄ նորանշանակ ղեկավարին

ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը կգերազանցի 2 մլրդ դրամը

ՀՀ նախագահն ընդունել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար մաեստրո Տիգրան Հեքեքյանին

Եթե կա հետընթաց, ուրեմն մի բան սխալ է գնացել. վարչապետը մտահոգված է կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանի նահանջով

Բոլոր այն մարզիկները, որոնք կդառնան Օլիմպիական չեմպիոն, Հայաստանում նրանց անունով մարզադպրոց կհիմնվի. վարչապետ

Ամերիաբանկն ամփոփեց Visa-ի հետ համատեղ արշավը. հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթողը (տեսանյութ)

Արժևորում ենք Խորվաթիայի հետ մեր հարաբերությունները և պատրաստակամ ենք դրանք որակապես նոր մակարդակի հասցնելու․ Միրզոյան

Հայ-խորվաթական կապերն ունեն առաջընթացի մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Խորվաթիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանն ու Թուրքիան գիտեն, որ ճանապարհների բացման կարիքը հենց ՀՀ-ն ունի և փորձում են բացելու գինը ավելացնել․ վարչապետ

Եվրամիության կողմից հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ կտեղակայվեն այլ պատճառով․ վարչապետը մանրամասնել է՝ ինչու ոչ ՀԱՊԿ

Սկանդալի փնտրտուքն այստեղ անպտուղ զբաղմունք է․ Աղաջանյանը՝ իր հրաժարականի ու Խանդանյանի առաջադրման հանգամանքի մասին

Պատրաստակամութիւն կը յայտնէմ օգնութեան ձեռք երկարելու Սուրիոյ ժողովուրդին․ Արամ Ա կաթողիկոսը ցավակցագիր է հղել

Օղի է խնդրել, մերժում ստանալով՝ հայհոյել է․ Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ

2022թ. հայրենադարձության 8000 դիմում է ստացվել․ վարչապետն այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Արցախում կրկին գազ չկա. Ադրբեջանը խափանել է գազատարի աշխատանքը

Սեյրան Օհանյանն այլևս անձեռնմխելի չէ

Տոյվո Կլաարն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել Թբիլիսիում

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածուն Սարգիս Խանդանյանն է

ՔԿ-ն՝ ամիսներ առաջ Դավթաշենի կամրջից նետված 16 և 21 տարեկան երիտասարդների գործի ընթացքի մասին

ՀՀ և Խորվաթիայի ԱԳ նախարարները դիվանագիտական կրթության և վերապատրաստման վերաբերյալ հուշագիր են կնքել

Հրդեհավտանգ համարվող առաջնային խախտումները վերացվել են. «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը թույլատրվել է