Թուրքիային պատուհասած ուժգին փոթորկի հետևանքով կան զոհեր, տասնյակ տուժածներ, խոշոր ավերածություններ (լուսանկարներ)

Ստամբուլի օդանավակայանները դադարեցրել են թռիչքների ընդունումն ու մեկնումը ուժգին քամու և նոր փոթորկի վտանգի պատճառով, հայտնում է Turkish Airlines-ը:

«Ներկայումս ուժեղ քամու պատճառով դադարեցվել է ուղևորների գրանցումը Ստամբուլից մեկնող թռիչքների համար: Ինչ վերաբերում է օդում գտնվող օդանավերին, գնահատվում է դրանք այլ օդանավակայաններ վերաուղղորդելու հնարավորությունը», - ասել են  ավիաընկերությունից:

Թուրքական ավիաուղիների խոսնակ Յահյա Ուստյունը Twitter-ում ուղևորներին խորհուրդ է տվել ճշտել թռիչքի մասին տեղեկությունները ավիաընկերության կայքում կամ զանգերի կենտրոնում։

Ստամբուլում երեկ ուժգին քամին վերածվել էր  փոթորկի, որի հետևանքով բազմաթիվ ավերածություններ էին եղել: Փլուզված տանիքների փլատակների տակ 4 մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։

432.jpg (105 KB)

«Բնական աղետի հետևանքով տուժել է 38 մարդ, ևս 4-ը զոհվել են»,- ասվում է ԱՆ ղեկավարի հաղորդագրության մեջ։ 

Եվս մեկ մարդ զոհվել է, ութը վիրավորվել են Կոջաելի նահանգում քամու քշած տանիքների հետևանքով, Զոնգուլդակ նահանգում ևս կան զոհեր։

Փոթորիկ քամին, որի արագությունը տեղ-տեղ հասել է 130 կմ/ժ-ի, ուժգին  հարված է հասցրել Ստամբուլին և Թուրքիայի մի քանի նահանգների։ Ավերվել են տների տանիքներ, ջարդվել են ծառեր, հոսանքալարեր են կտրվել, մեքենաներ են վնասվել, քամին այնքան ուժգին է եղել, որ  մի քանի բեռնատարներ է շուռ տվել ճանապարհներին։

Թուրքիայի առափնյա պահպանությունը հայտարարել է ուժեղ քամու պատճառով Բոսֆորի ափով նավերի երթևեկությունը դադարեցնելու մասին։ Նույն պատճառով «Թուրքական ավիաուղիների» 6 ինքնաթիռներ երեկ չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկվել են Անկարա և Իզմիր։

433.jpg (574 KB)

Ականատեսները հայտնում են Ստամբուլում փոթորկի հետևանքների մասին. քամին գետնին է տապալել անցորդներին, օդ բարձրացրել տանիքների բեկորներ, շինարարական աղբ, կոտրված ծառերի ճյուղեր։

Ուժեղ հարավարևմտյան քամին, որը տեղացիներն անվանում են «լոդոս», հազվադեպ չէ Թուրքիայի համար, սակայն այս անգամ այն խլել է երկրի մի քանի բնակիչների կյանք և զգալի նյութական վնաս պատճառել:

Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան հայտարարել է դպրոցներում դասերը չեղարկելու մասին՝ կապված քաղաքը պատուհասած փոթորկի հետ։ Նաև հղի կանայք և հաշմանդամները կազատվեն պետական հիմնարկներում աշխատանքից։

434.jpg (45 KB)435.jpg (242 KB)436.jpg (260 KB)437.jpg (61 KB)438.jpg (114 KB)439.jpg (134 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1478 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ