«Դեմեր» դամբարանաշտից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են համապատասխան ՊՈԱԿ-ին

29/11/2021 schedule21:19

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում գտնվող «Դեմեր»  դամբարանաշտի պեղումներից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։

Հնագիտական արշավախմբի ղեկավար, պ․գ․դ․ Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, պեղումները  իրականացվել են 40-ից ավելի դամբարանում (1989-91 թթ․)։ Հնագետի փոխանցմամբ, դամբարանները տարբեր ժամանակաշրջաններով էին թվագրվում՝ միջին բրոնզի վաղ շրջանից (մ․թ․ա․ 23-22 թթ․) մինչև երկաթի լայն տարածման դարաշրջան (մ․թ․ա․ 7-6 դդ․)։ Այսինքն, շուրջ  1500 տարի դամբարանադաշտը պարբերաբար օգտագործվել է։ 

«Դամբարանադաշտի պեղումները  բավականին հետաքրքիր նյութ են տալիս։ Կարող ենք խոսել թաղման ծեսի (խմբային, անհատական թաղումներ), դիադրման եղանակների, դամբարանային կառույցների ձևերի մասին։ Մարդաբանական նյութերը ուսումնասիրել են մեր լավագույն մասնագետները՝ Ռուզան Մկրտչյանը և Հասմիկ Սիմոնյանը»,- իր խոսքում նշել  է Աշոտ Փիլիպոսյանը։ 

Հնագետի փոխանցմամբ, մ․թ․ա․ երրորդ հազարամյակից սկսած Հայկական լեռնաշխարհը միշտ եղել է խիտ բնակեցված և պեղված նյութը ցույց է տալիս, որ Սևանի ավազանը, Արարատյան դաշտավայրը, Բարձր Հայքը, Վանի ավազանը պատմամշակութային մեկ ընդհանրության մաս են կազմել։ 

«Ներքի Գետաշենը  զինագործության, պերճանքի առարկաների արտադրության, խեցեգործության շատ կարևոր շրջան է եղել», – իր խոսքը եզրափակել է հնագետը։  

Հնագիտական նյութը տարիների ընթացքում վերականգնման տևական փուլ է անցել։ ՊՈԱԿ-ի Վերականգնման լաբորատորիայի մասնագետներն էլ առաջիկայում կաշխատեն գտածոների հետ, հետո՝  դրանք կհամալրեն կազմակերպության ֆոնդերը։

ՊՈԱԿ-ը նշում է, որ հնագիտական նյութի զգալի մասը տարբեր տարիներին հրատարակվել  է հանրապետական և արտերկրի պարբերականներում։  

Տպել
537 դիտում

ՄԻԵԴ-ը 2008-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտում է արձանագրել

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին

ՀՀ նախագահն ու Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր

Apple Pay-ը հասանելի է դարձել Յունիբանկի հաճախորդների համար

Հայաստանն օլիմպիական խաղերի ևս 4 ուղեգիր է նվաճել

Apple Pay-ը հասանելի է Ամերիաբանկի հաճախորդների համար

Ճապոնիայի ԱԳ պետնախարարն ու երկրում ՀՀ դեսպանը քննարկել են ճապոնական ընկերությունների ներգրավումը ՀՀ ծրագրերում

Ահաբեկչական հարձակում Աբու Դաբիում. հրդեհ է բռնկվել օդանավակայանի տարածքում, կան զոհեր

Մեծ Բրիտանիան զենքով ու ռազմամթերքով բեռնված երեք ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա

Գնել Սանոսյանը 3 օրով գործուղվում է Արաբական Միացյալ Էմիրություններ

Արարատի մարզի գյուղերից մեկում որդու գերեզմանի մոտ ինքնասպանության փորձ է կատարել 52-ամյա մի կին

Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ

Հրապարակվել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակը

Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները

Փարաքարում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. գործը դատարանում է

Վարչապետը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

Տղամարդը Ադրբեջանի հատուկ ծառայություններին տեղեկություններ է փոխանցել՝ սպառնալիքի, շանտաժի ազդեցությամբ. ԱՀ ԱԱԾ

Կկայանա Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված համերգ

Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը

Կորոնավիրուսի օրական ցուցանիշները շեշտակի աճել են. հաստատվել է 360 նոր դեպք՝ 1 օրում

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է անկանխիկ գործառնությունների դաշտն ընդլայնող օրենքի նախագիծը

Արագածոտնի մարզպետի նորանշանակ տեղակալի կենսագրությունը

Կայացել է ՖԻՖԱ-ի The Best ամենամյա մրցանակաբաշխությունը. հայտնի են մրցանակակիրները

Որքան կտուգանվեն տնտեսվարողները չպատվաստված և չթեստավորված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր թույլատրելու դեպքում

Առողջապահության նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը

Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր

ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները. ՄԻՊ

Թուրքիայի արտաքին կարճաժամկետ պարտքը հասել է 124 մլրդ դոլարի

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Երևանում ու 3 մարզերի մի շարք հասցեներում ժամանակավոր հոսանքազրկումներ են սպասվում

Երևանում ավտոմեքենա է հրդեհվել

Հունվարի 16-17-ը ձյան մեջ արգելափակումից դուրս է բերվել 36 ավտոմեքենա

Վթարի պատճառով 11 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզի Մասիս քաղաքում

Գյումրու Գործարանային 2 Ա շենքից կինը հոսպիտալացվել է. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է նշված հասցե

Գյուղատնտեսության բնագավառի խնդիրները պատասխանատուների ուշադրության կենտրոնում են. Շիրակի մարզպետ

Ոստիկանությունը 2 երիտասարդի է որոնում (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին որքան մարդ է հեռացել ՀՀ-ից. Գևորգ Պապոյանը թվեր է ներկայացրել

Էդգար Փարվանյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ

Ժիրայր Մարգարյանը պայմանագիր է կնքել ուկրաինական ФК «Верес» Рівне-ի հետ

Հայաստանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային. Մարուքյան