Երևան
12 °C
Երեկ Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես՝ Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով զոհված 19-ամյա Սուրեն Սաֆարյանն Արագածոտնի մարզի Սադունց գյուղից էր:
Սուրենի բարեկամուհիներից Մարիամ Շամյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պատմեց՝ 19-ամյա զինծառայողը դեպքի օրը վաղ առավոտյան է խոսել ընտանիքի հետ: Ասել էր՝ լավ տրամադրություն ունի:
«Բանակ զորակոչվել էր 2021 թվականի հունվարին: Շատ լավ էր տրամադրված ծառայության հանդեպ: Ասում էր՝ լավ կլինի ամեն ինչ, կծառայեմ, կգամ: Միշտ լավն էր խոսում բանակի մասին, իր ծառայության: Գյուղում էր ծնվել, մեծացել»,- ասաց նա:
Ընտանիքը որդու հետ խոսելուց մի քանի ժամ հետո է տեղեկացել նրա մահվան մասին: Սկզբում ասել են՝ վիրավոր է, հետո իմացել են՝ հիվանդանոց հասնելու ճանապարհին ստացած վիրավորմանը Սուրենը չի դիմացել և ճանապարհին մահացել է:
4 երեխա էին. 2 քույր ու 1 եղբայր ունի։ Սուրենի երկու եղբայրները նույնպես ծառայել են, որոնցից մեկը 44–օրյա պատերազմի մասնակից է: Սուրենը դպրոցն ավարտելուց հետո գյուղատնտեսությամբ է զբաղվել, հետո զորակոչվել է բանակ։
«Շատ լավ ընտանիքից էր, ինքն էլ շատ հասնող, օգնող, անմիջական, պարզ տղա էր: Ծնողների ու մեծերի նկատմամբ շատ մեծ հարգանք ուներ: Ոչ ոք չի կարող պատկերացնել այն մեծ ցավը, որ հիմա զգում են ծնողները»,- ասաց բարեկամուհին:
Սուրեն Սաֆարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 24-ին, Արագածոտնի մարզի Սադունց գյուղում՝ հայրական տանը: Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ին, Սադունցի գերեզմանատանը:
Հիշեցնենք՝ երեկ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում՝ հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ, փոխհրաձգություն էր սկսվել։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել էին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Այնուհետև ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT