Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի Հաղթանակ բնակավայրի շենքերից մեկի պատշգամբի փլուզման հետևանքով 7 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին Նոյեմբերյանի ԲԿ, 3-ամյա աղջնակն էլ մահացել էր հիվանդանոցի ճանապարհին:
Տավուշի մարզի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ հոսպիտալացվածներից մեկն արդեն դուրս է գրվել: «Երկուսը ունեն կոնքի կոտրվածք: Մյուսի մոտ առկա է վերհոնքային շրջանի պատռվածք, կարեր են դրել, գուցե իրեն էլ դուրս գրեն: Մեկը կրծաքավանդակի սալջարդ ունի, մյուսն էլ ողնաշարի շրջանում է սալջարդ ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այսինքն՝ 4-ը դեռ կշարունակեն բուժումը հիվանդանոցում»,- ասաց Տիգրանյանը:
Հաղթանակի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ շենքը, որի պատշգամբը փլվել է, կառուցվել է 1972 թվականին, սակայն որպես վթարային շենք ճանաչված չէ: Շենքում 7 ընտանիք է բնակվում: Փլուզումը եղել է շենքի ետնամասից, հիմքը, ըստ ղեկավարի, ամուր է. «Խորհրդային տարիներին շինությունը պանսիոնատ է եղել, իսկ հետո անժամկետ տրվել է փախստականներին։ Նրանց մի մասը Ռուսաստան են մեկնել, մյուսները դեռ շարունակում են բնակվել: Ետնամասում պատշգամբ կա, որը հրդեահավտանգային ելք է և նախատեսված չէ ամենօրյա օգտագործման համար, այսինքն՝ շենքի մուտքը դա չէ: Բնակիչները առանձին ելք ու մուտք ունեն դեպի շենք»:
Այն, որ ետնամասի պատշգամբը օգտագործման ենթակա չի եղել, շենքի բնակիչները տեղեկացված են եղել, ասում է Շարոյանը: Այդ կողմից ելքը փակ է եղել, սակայն բնակիչներից մեկը դեպքից երկու օր առաջ իր միջոցներով բացել է դուռն ու պատշգամբի հատվածն օգտագործել, որպեսզի տվյալ հատվածում լվացք փռի: Հարևաններից մեկի ձայնի վրա մյուսները, իրար կանչելով, դուրս են եկել պատշգամբ՝ 3 քմ տարածքում 7 հոգով կանգնած են եղել:
«Պատշգամբի դուռը փակել ենք, իրենց էլ զգուշացրել, որ դա ծանրությանը չի դիմանում, մի օգտվեք: Իրենցից մեկը բացել է, ու հարևաններով հավաքվել են: Տուժածները 4 ընտանիքից են, 7 հոգի են եղել, պատշգամբն էլ չի դիմացել ու քանդվել է: Շենքը ներքին հարդարման կարիք ուներ ընդամենը, պատերը շատ ամուր են: Միայն այդ պատշգամբն էր ոչ բարվոք վիճակում»,- ասաց համայնքի ղեկավարը:
Դեպքի հետևանքով մահացած 3 տարեկան երեխան այդ պահին մոր գրկին է եղել։ Մայրն էլ սալջարդ ու թեթև կոտրվածքներ է ստացել։ Երեխայի հայրը Ռուսաստանում է՝ արտագնա աշխատանքի: Այսօր պետք է հետ վերադառնա տուն:
Շենքի բնակիչները այդտեղ ապրել են դեռևս 1990 թվականից: Այն օգտագործվել է որպես հանրակացարան: Դիմե՞լ են արդյոք բնակիչները տուն ստանալու հարցով համայնքի ղեկավարությանը, թե՞ ոչ, համայնքի ներկայիս ղեկավարը տեղյակ չէ, ասում է՝ իր ղեկավարության ժամանակ ոչ ոք այդ հարցով իրեն չի դիմել: «Մի գուցե դիմել են, բայց իմ աշխատած տարիների ժամանակ չի եղել: Հիմա էլ, որ դուրս գրվեն, տուժածները պետք է այդ շենքում ապրեն, կամ էլ իրենցից ոմանք հայրական տուն ունեն, չեմ կարող ասել՝ ինչ կորոշեն»,- հավելեց Վահրամ Շարոյանը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT