Երևան
12 °C
18 տարեկան ժամկետային զինծառայող է եղել Աշոտը, երբ ականի պայթյունից վիրավորվել և կորցրել է ձախ ոտքը: Մարտական հերթափոխություն կատարելու ժամանակ ստացած վիրավորումից ոչ միայն Աշոտի ոտքն է ամպուտացվել, այլեւ նա բազմաթիվ այլ վնասվածքներ է ստացել:
Դեպքը տեղի է ունեցել 2000 թվականին: Աշոտ Սերգոյի Բուդաղյանն արդեն 39 տարեկան է: Թվացել է, թե կատարվածը պիտի հիմքից փոխեր նրա կյանքը, սակայն՝ ոչ. դեպքից հետո դժվարն առաջին մի քանի ամիսն է եղել:
Աշոտը պատմում է, որ կատարվածից երկու տարի հետո բարձրագույն կրթություն է ստացել. 2002-2008 թվականներին սովորել է Վանաձորի պետական Մանկավարժական համալսարանում: Վանաձորում էլ հանդիպել է ապագա կողակցին: Երիտասարդի եւ դեղագործ աղջկա ծանոթությունն ավարտվել է ամուսնությամբ: Նրանք արդեն երկու երեխա ունեն, որդին 10 տարեկան է, դուստրը՝ 2: Աշոտն էլ զբաղվում է ընտանեկան իր փոքրիկ բիզնեսով:
2018 թվականին, երբ բացվել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը, Աշոտը գնացել է ռեաբիլիտացիայի, 4 անգամ ստացիոնար բուժում է ստացել: Այժմ 6 ամիսը մեկ է բուժում ստանում «Զինվորի տանը»:
«Գնում եմ, վերականգնվում եմ: Այդ Կենտրոնը վիրավոր տղաների բոլոր հարցերով զբաղվում է, բացի բուժումից, նաեւ տղաների հոգեբանական, ուսում ստանալու եւ աշխատանքի տեղավորելու հարցերով են զբաղվում»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է Աշոտը:
Նաև արդեն մեկ ամիս է, ինչ Աշոտ Բուդաղյանն աշխատանքի է անցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեում: Նա Արեւելյան մաքսատան «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսային կետում տեսուչ է:
«Այս տարի ամառը, երբ պառկած էի «Զինվորի տանը», լսեցի, որ զինհաշմանդամների համար նման հնարավորություն է ընձեռվել, այսինքն, որ բարձրագույն ավարտած տղաները աշխատանքի անցնեն, դիմեցի»,- պատմում է նա:
Տղաների՝ աշխատանքի անցնելու հնարավորությունն ստեղծվել է Կենտրոնի տնօրենի և ՊԵԿ նախագահի ստորագրված հուշագրի շրջանակներում, որի համաձայն՝ անվճար դասընթացներ են կազմակերպել, դասընթացն ով անցել է, տեղավորել են աշխատանքի:
Հաշվի առնելով Աշոտի ֆիզիկական սահմանափակ կարողությունները՝ աշխատավայրում նրան տրված են բոլոր հնարավորությունները: «ՊԵԿ-ը մեզ հատուկ մեքենա է տրամադրել, մաքսատան աշխատողների մի մասին Երեւանից են վերցնում, հետո՝ գալիս Վանաձոր: Հանգիստ նստում, գնում ենք աշխատանքի: Երեք օր տանն եմ, մեկ ամբողջական օր՝ 24 ժամ, աշխատանքի»,- նշում է Աշոտ Բուդաղյանը:
Առաջին աշխատավարձի 50 տոկոսը զինհաշմանդամը նվիրաբերել է Վերականգնողական կենտրոնին: «Ես մտքում լուռ որոշել էի, որ եթե հաջողվի և կարողանամ աշխատանքի անցնել, պիտի Կենտրոնին գումար նվիրաբերեմ, որ այնտեղ բուժվող տղաներից մեկին գոնե մի թեթեւ օգնություն լինի: Երբ այնտեղ ենք մտնում, կարծես մի ուրիշ աշխարհ լինի՝ մաքրուհուց մինչեւ տնօրեն ուրիշ են»,- նկատում է նա:
Աշոտի համոզմամբ՝ մեր երկրի համար այս ծանր շրջանում «Զինվորի տունն» անչափ կարեւոր ձեռքբերում է. «Կարծես հիվանդանոց չլինի, ավելի շատ հաճելի հանգստավայր է»,- ասում է նա:
Աշոտ Բուդաղյանը մյուս վիրավոր զինվորներին խորհուրդ է տալիս երբեք չընկրկել և չկոտրվել: «Ես այդ ճանապարհն արդեն անցել եմ, փառք Աստծո, լավ ընտանիք ունեմ, առողջ երեխաներ: Ֆիզիկական սահմանափակումները ոչինչ են, եթե մարդ հոգով հաշմանդամ չէ: Ամեն ինչ այս կյանքում տանելի է: Ես համոզված եմ, որ տղաներն էլ կինտեգրվեն կյանքին, կամուսնանան»,- վստահություն է հայտնում նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT