Այդ օրերին եղել եմ Կազանում. Հայկ Սարգսյանը դատարան կդիմի՝ Քանաքեռի սպանությունների դեպքին իր անունը կապելու առնչությամբ

Հայկական լրատվական կայքերը երեկվանից տարածում են տեղեկություններ այն մասին, թե օրեր առաջ Քանաքեռում տեղի ունեցած սպանությունների հետ առնչություն ունի ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ավելին՝ նշվում է, որ նա եղել է դեպքի վայրում: Տեղեկատվության աղբյուրը «Ժողովուրդ» օրաթերթի կայքէջում արված նման բովանդակությամբ հրապարակումն է, որն այսօր ևս տեղ էր գտել լրատվամիջոցներում՝ մամուլի տեսության տեսքով:

Պատգամավորը հերքում է իր առնչությունը սպանություններին և ֆեյսբուքյան էջում հրապարակել է ապացույցներ այն մասին, որ այդ օրերին ինքը Կազանում է եղել, ի թիվս այլ պատվիրակությունների անդամների, հետևել ՀԱՊԿ միասնական զորավարժությունների ընթացքին:

Պատգամավորը մի քանի կետ է առանձնացրել, որոնք բոլորը փաստում են՝ ինքը սպանությունների նախորդ, հաջորդ օրերին, ինչպես նաև դեպքի օրը երկրում չի եղել.

Այսպես՝

«1․ Նոյեմբերի 10-16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն՝ որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին։

2․ Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել։

3․ Դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը լրատվամիջոցներից։

4․ Սահմանային անցակետում հաշվառված է նոյեմբերի 10-16-ը իմ՝ ՌԴ-ում գտնվելը (կից անձնագրիս կնիքները)։

5․ Կան բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են, որ նոյեմբերի 10-16-ը եղել եմ ՌԴ-ում։

6. ՀԱԿՊ պաշտոնական էջի՝ նոյեմբերի 11-ի հոդվածը ևս ապացուցում է, որ այդ օրը եղել եմ Կազանում»,- գրել է պատգամավորը՝ հրապարակելով ապացույցներ:

Սարգսյանը նաև հայտնել է, որ զրպարտության հիմքով դիմելու է դատարան, քանի որ  լրատվամիջոցը կեղծ, իրականությանը չհամապատասխանող «փաստացի տվյալների» տարածման միջոցով փորձել է արատավորել իր պատիվն ու արժանապատվությունը։

«Փաստաբանիս հետ մտածում ենք նաև քրեական գործ հարուցելու դիմում ներկայացնել։ Դեռ պետք է պարզել այդ ստերի նպատակը»,- եզրափակել է պատգամավորը։

Հիշեցնենք՝ հիշատակված դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 11-ին. Քանաքեռում կրակոցների ու վիճաբանության հետևանքով սպանվել էր 4 անձ, այդ թվում՝ «Քանաքեռցի Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանն ու նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը: Սպանությունների փաստով քրեական գործ է հարուցված, ձերբակալված են նախկին պատգամավորի 3 որդիներն ու ևս մի քանի անձ:

  

Տպել
5988 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է