Oդանավակայանի տաքսիները լիցենզիա կստանան 200.000 դրամ վճարով. մեքենայի համար էլ հատուկ պահանջներ կսահմանվեն (տեսանյութ)

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար նոր պահանջներ կսահմանվեն: Նախագիծն այսօր ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց: Հեղինակը նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն է, որը օրեր առաջ նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։

Նոր նախագծով նախատեսվում է օդանավակայանի տաքսի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան 200 հազար դրամ է: Լիցենզիա է տրվելու միայն այն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ 7 տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող մեքենաներ: Օդանավակայանից սպասարկող ավտոմոբիլները պիտի լինեն «Աէրոտաքսի» գրառմամբ եւ ունենան տաքսու շախմատաձեւ տարբերանշան:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին՝ արդյոք ցանկացած անձ, որը կհամապատասխանի ստանդարտներին, կարո՞ղ է ստանալ լիցենզիա, Սիմոնյանը պատասխանեց՝ քվոտավորում չի նախատեսվում, լիցենզիաների սահմանափակ քանակ չի լինելու։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք այդ կարգավորումներն ավելի չե՞ն թանկացնելու ծառայությունները, որոնք քաղաքացիները վճարում են օդանավակայանից փոխադրվելիս:

«Օրենքի նախագիծը մշակվել է, որպեսզի բացառվի այն վիճակը, երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան եւ կենտրոն ուղեւորվելիս հասկանում, որ այդ ծառայությունը շատ ավելի թանկ է, քան եվրոպական ամենաթանկ երկրներում։ Էլեկտրոնային համակարգով աշխատող տաքսի ծառայությունների վրա սա ազդեցություն չի ունենա»,- ասաց ՏԿԵ փոխնախարարը:

Նախագծով նախատեսված չէ արգելք սահմանել տաքսիով դեպի օդանավակայան փոխադրումների համար: Խոսքը հենց օդանավակայանի տարածքից փոխադրումների մասին է, այն փոխադրումների, որոնք այսօր, ըստ փոխնախարարի, մեծ մասամբ կարող են իրականացվել ապօրինի:

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանից ուղեւորափոխադրում են իրականացնում «Յանդեքս» ծառայության մեքենաները, որոնց վարորդներն արդեն տեղյակ են սպասվելիք փոփոխությունների մասին եւ «Հայկական ժամանակի» հետ զրույցում իրենց դժգոհությունն են արտահայտել:

«Յանդեքս» ծառայության տաքսիստ Հովհաննես Բադալյանը, որն արդեն 10 տարի է՝ տաքսի ծառայություն է մատուցում, ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ մեր երկրում ապրող աղքատ բնակչության համար առաջին հերթին խնդիր է ու մեծ գումարների հետ է կապված  մեքենաների մինչեւ 7 տարեկան լինելու նոր պահանջը:

«Եթե ես մասնավոր եմ ու 7 կամ ավելի փոքր տարիքի մեքենա եմ ուզում գնել, մանավանդ՝ սպիտակ գույնի, հաշվիչով, դա առնվազն 15-18 հազար դոլար արժե: Եթե ես 200 հազար դրամ միայն լիցենզիայի համար վճարեմ, օդանավակայանին՝ տեղի համար, քարտի համար (ներս մտել-դուրս գալ), պետական հարկ, էլ տակը ի՞նչ մնաց, ինքնըստինքյան մենաշնորհ է: Իսկ այդքան գումար ունեցող մարդը չի գա այստեղ, տաքսի-տաքսի անելու. գումարը կդնի մեկ այլ շահութաբեր բիզնեսի մեջ»,- ասաց Հովհաննես Բադալյանը:

Բադալյանը հայտնեց, որ 6-7 մեքենա է սպասարկում օդանավակայանը, աշխատում են հերթափոխով, օրական 3-4 անգամ են պատվեր ունենում: «Հաճախորդ չկա, ժամը 14:00 է, ընդամենը 1 անգամ եմ քաղաք գնացել: Ես ինչպե՞ս կարող եմ այդ գումարը դնել բիզնեսի մեջ»,- մտահոգություն հայտնեց Բադալյանը:

Զրուցակցի խոսքով՝ համավարակը չափազանց շատ է ազդել զբոսաշրջության վրա, ինչը ուղիղ հարվածել է տաքսիստների գրպանին:

Օդանավակայան մեր այցելության ժամանակ ներկա էր նաեւ «Յանդեքս» ծառայության պատասխանատուներից մեկը: Արթուր Մանուկյանն իր դժգոհությունը հայտնեց սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ, սակայն չցանկացավ նկարահանվել: Նշեց, որ եթե նման փոփոխության նախաձեռնության հեղինակները համապատասխան քննարկում իրականացնեն եւ իրենց հետ հաշվի նստեն, ապա այդ ժամանակ կմասնակցի քննարկմանն ու այնտեղ կխոսի, ըստ այդմ՝ կներկայացնի բոլոր այն խնդիրները, որոնք կարող են բխել նախատեսվող փոփոխություններից:

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1832 դիտում

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով