Երևան
12 °C
«Կյանք կտա նորից հավատքով սնված Հայրենիքը մեր, ես ունեմ մեծ հույս». «Հույս» ալբոմում տեղ գտած երգերից մեկից է հատվածը: Ալբոմը դերասան, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանի, Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի, դերասան, Կապանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանի համատեղ ստեղծագործական աշխատանքն է:
«Հայկական ժամանակը» Խորեն Լևոնյանի հետ զրուցել է ալբոմի ստեղծման և դրանում տեղ գտած երգերի մասին:
- Խորեն, ինչպե՞ս ստեղծվեցին երգերն ու ինչպե՞ս առաջացավ ալբոմ ստեղծելու գաղափարը:
- Ալբոմը ստեղծվել է պատերազմի ժամանակ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Այն ծնվել է մեր զգացողություններից, և որոշեցինք երգերը հանրայնացնել, որովհետև մեծ էներգիա ու ասելիք կա մեր երգերում: Դրանք մարդկանց ուղղություն ցույց կտան, կօգնեն նրանց ելք գտնել տարբեր իրավիճակներից: Նաև դաստիարակչական բաներ կան սերունդների համար. մեր արածն ու ապրածն է, որ նրանց համար օգտակար կլինի: Խոսքերի հեղինակը մեծ մասամբ Տիգրան Աթայանն ու Իշխան Ղարիբյանն են. իմ ներդրումը փոքր է: Ես այդ ամենը հավաքել ու կյանքի եմ կոչել:
- Թողարկման աշխատանքները որքա՞ն են տևել:
- 7-9 ամսվա ընթացքում է ստեղծվել այն: Սկզբում միտք չկար սա ալբոմ դարձնելու, բայց պատերազմի ընթացքը, ավարտը ու մարդկանց հոգեվիճակն ինձ ստիպեցին անել դա, և ես պետք է սա անեի: Սա իմ պատկերացրած հայի տեսակի մասին է. ո՛չ նախկին, ո՛չ ներկա, այլ հնարավոր է՝ ապագա: Ալբոմն ասես ֆիլմ լինի. ունի սկիզբ և ավարտ: Այսինքն՝ երգերը առանձին լսելիս գուցե մարդիկ չհասկանան՝ ինչ գաղափար ունեն դրանք ու ինչ են ուզում ասել մարդկանց: Առաջին երգը սկսվում է 1992 թվականից, երբ առաջին անգամ Արցախյան պատերազմը սկսվեց՝ մինչև 44-օրյա պատերազմը:
- Ի՞նչ ասելիք ունեն դրանք:
- Ալբոմում բոլոր երգերն ասելիք ունեն: Օրինակ՝ «Հույս» երգի ամեն նախադասությունն իր ասելիքն ունի: «Պայքար» երգի մեջ Մովսես Գորգիսյանի խոսքն է՝ «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար»: «Հայրենիքիս» երգի մեջ լսվում են Վազգեն Սարգսյանի մտքերը՝ «Հայրենիքը» որբի գլուխ չէ, որ երբ ուզեք, խուզեք»: Այսինքն՝ մենք, նորը ստեղծելով, հիմնվել ենք հնի վրա:
- Ինչու՞ անվանեցիք այն հենց «Հույս»:
- Քանի որ գլխավոր երգը «Հույսն» է, որոշեցինք՝ մենք դեռ ունենք հույս ու հույս ենք ուզում փոխանցել մարդկանց, և այդ հույսը երբեք չի մեռնի: Մենք պետք է ապրենք հույսով: Ամեն ինչ լավ է լինելու, ինչպես «Պայքար» և «Հույս» երգերի մեջ է ասվում՝ «Կբացվեն նորից նոր ծնունդ, նոր լույս, նոր վստահ քայլեր, ես դեռ ունեմ հույս: Կյանք կտա նորից հայրենիքը մեր հավատքով սնված, ես դեռ ունեմ հույս»:
- Ալբոմը հոկտեմբերի 27-ին թողարկելը որևէ խորհուրդ ունե՞ր:
- Իրականում ալբոմը պետք է թողարկվեր ավելի շուտ, բայց ծանր աշխատանքներ էին պահանջում ձայնագրելը, ալբոմ հավաքելն ու թողարկելը: Եվ ստացվեց այնպես, որ այդ օրը եղավ ալբոմի թողարկումը: Ուրախ եմ, որ այդ օրը եղավ, որովհետև «Հույս» երգի մեջ ունենք Վազգեն Սարգսյանի նախադասությունը. գուցե կապ կա դրանց միջև:
- Նշեցիք, որ մարդկանց համար սա հույսի աղբյուր է. իսկ Ձեզ համար ի՞նչ է:
- Ինձ համար սա հույս է ու հույսի մեջ լույս է: Մեր ապրածը, մեր անցյալը վերաիմաստավորելու միջոց է: Ուղղվածությունը դեպի մեր ներկան ու ուղղված վերանայելու մեր ապագան: Մեր հոգու խոսքն է, միտքը, լավատեսությունն ու ցավը, տառապանքն է: Փորձել ենք երգերի տեքստերի մեջ ներկայացնել այդ ամենը, թե ինչպես կարող է պատերազմը փոխել մեզ, մենք ինչ դաս կարող ենք քաղել: Ինչպես կարող է որդին ծաղիկ չտանել իր մորը, այլ մայրը տանի ծաղիկ որդու շիրիմին:
- Ո՞ր երգն է Ձեզ համար առավել հոգեհարազատ: Երգերը ձայնագրելիս նորից վերապրո՞ւմ էիք պատերազմի արհավիրքը:
- Դժվար է մի բանը տեսնել ու նորից չվերապրել: Մենք լացակումած ինչ-որ բաներ ենք անում, բայց պետք է մեր հոգին բարձրացնենք, պետք է նայել ճշմարտության աչքերին և հասկանալ սխալները, դասեր քաղել, ելքեր գտնել ու գնալ նպատակների ետևից: Չեմ կարող առանձնացնել երգերը. 8-ն էլ ինձ համար շատ հոգեհարազատ են, բայց երևի փոքր-ինչ ավելի՝ «Հույս» երգն է:
- Ինչ եք կարծում՝ մարդիկ կընկալե՞ն այն, ինչ ցանկացել եք ալբոմի միջոցով փոխանցել նրանց:
- Ես կարծում եմ՝ դեռ մեր հայու գենի մեջ կան այն բջիջները, որոնք ունակ են ապրեցնելու ու պայքարի մղելու մարդուն: Ունակ են կյանք տալ ու անցյալը վերաիմաստավորելով՝ սխալներն ընդունել: Կարծում եմ՝ լսողներն իրենց երեխաներին այդ գաղափարներով պետք է դաստիարակեն, մնացածը ունկընդրի՝ տվյալ պահի հոգեկան վիճակից է կախված: Եղել են մարդիկ, որ երգերը լսելուց հետո կիսվել են ինձ հետ, օրինակ՝ մեկն ասաց՝ սա ինձ անդունդից հանեց:
- Այսպիսի գաղափարախոսությամբ երգերի բաց շա՞տ կա մեզ մոտ:
- Մեր կարծիքով՝ մեծ բաց կա այսպիսի երգերի: Ալբոմում տեղ գտած երգերն ավելի կյանքի ու իրական բաների մասին են: Հայկական երգարվեստում կան սիրած էակի մասին երգեր, լացակումած, դժբախտ երգեր, բայց չկան հայրենիքի սիրո, հայրենիքի պայքարի մասին երգեր. չէ՞ որ սերը դեպի հայրենիքը, զինվորը, հողը, եղբայրն արժեք ունեն և պետք է, որ դրանց վերաբերյալ նույնպես երգեր լինեն. դրանք արժանի են, որ երգվեն, խոսվեն: Մարդիկ պետք է այլընտրանք ունենան:
- Այսպիսի երգեր ապագայում և՞ս սպասվում են:
- Ես կարծում եմ՝ այս տեսակ գործունեությունս կշարունակեմ, որովհետև ուրիշ բան չեմ կարող անել ու ցանկություն չունեմ այլ բանով զբաղվել: Ինձ համար իմ երկիրն ու հայրենիքն են կարևոր, մարդկանց հոգեվիճակը: Ես գուցե փորձեմ շարունակել այս ամենը, կլինի դա ֆիլմ կամ կարճ սերիալ՝ պատերազմի, հայրենիքի մասին, որովհետև չեմ ուզում այլ բան անել կամ դիտել:
- Ի՞նչ կասեք հասարակությանը:
- Ինչպես իմ երգի մեջ է ասվում՝ խավարից հետո կբացվի նոր լույս, թեկուզ՝ աննշան, բայց ես ունեմ հույս:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT