Հրադադարի վերաբերյալ հայտարարության տարելիցին 3 երկրների առաջնորդների շփում չի լինի. Պեսկով

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների եռակողմ հայտարարությունը չափազանց կարևոր է, որի նշանակությունը դժվար թե կարելի է թերագնահատել։

Այս դիրքորոշումը լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք գնահատում ենք մեկ տարի առաջվա փաստաթղթերը չափազանց կարևոր, նույնքան կարևոր և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար, որպես փաստաթղթեր, որոնք մեզ թույլ են տվել վերջ տալ պատերազմին և բռնել տարածաշրջանային տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ուղին»,- ասել է խոսնակը։

«Ռուս խաղաղապահները, ռուսական կոնտինգենտը կատարում են իրենց գործառույթները. ապահովում են անվտանգությունը, վերահսկում հրադադարը, փախստականների վերադարձի գործընթացը։ Սա չափազանց կարևոր է։ Ուստի ստորագրված փաստաթղթերի նշանակությունը դժվար թե կարելի է թերագնահատել»,- ասել է Պեսկովը։ 

Նա նաև նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև շփումներ նախատեսված չեն Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ։

«Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի հետ հաղորդակցությանը, ապա դա գալիս է Մոսկվայից տարբեր մակարդակներով և բացառապես կանոնավոր կերպով: Ինչ վերաբերում է եռյակի հաղորդակցությանը, եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։

Պեսկովը երկուշաբթի լրագրողներին ասել էր, որ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև տեսահաղորդակցության միջոցով բանակցությունների ճշգրիտ ամսաթիվը որոշված չէ, սակայն այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին, որն իբր նախատեսված էր նոյեմբերի 9-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, սակայն, նշել էր, որ այդ պահի դրությամբ նոյեմբերի 9-ին որևէ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1784 դիտում

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս

Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս

Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին