Երևան
12 °C
Կորոնավիրուսային հիվանդությունն արդեն երկու տարի է, ինչ թելադրում է իր կանոններն ու ստիպում աշխարհին հետևել դրան: Եվրամիության մի շարք երկրներ արդեն սահմանափակումներ են սահմանում կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների համար։
20-ամսյա սահմանափակումներից հետո, օրինակ, Միացյալ Նահանգները հայտարարեց, որ այսօրվանից՝ նոյեմբերի 8-ից, երկիր կարող են մուտք գործել կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստումների վկայականներ ունեցողները։ Բացի սերտիֆիկատից, ԱՄՆ-ն պահանջում է նաև կորոնավիրուսի ՊՇՌ բացասական թեստ, որն արվել է 3 օրվա ընթացքում մինչ երկիր մուտք գործելը:
Սահմանափակումներ մտցրած երկրներից Հունաստան էլ պահանջում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանով միայն մուտք գործել պետական հիմնարկ, բանկ, ռեստորան և վարսավիրանոց:
Կանադայի կառավարությունը չպատվաստված դաշնային ծառայողներին կուղարկի չվճարվող արձակուրդի և պատվաստում կպահանջի օդանավերի, նավերի, գնացքների ուղևորներից։ Այս երկիրը թույլ է տալիս մուտք գործել միայն լիովին պատվաստվածների: Կանադան ընդունում է հետևյալ պատվաստանյութերը՝ «Պֆայզր», «Մոդեռնա», «Աստրազենեկա», «Ջոհնսոն և Ջոհնսոն»:
Բելառուսում, որի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մերժում էր ինչպես կորոնավիրուսը, այնպես էլ հիվանդությունից բխող վտանգները, առաջին անգամ սահմանափակումներ է մտցրել իր երկիրում: Այստեղ չպատվաստված քաղաքացիների համար մուտքը դեպի ռեստորաններ, ժամանցի վայրեր, խաղատներ, գիշերային ակումբներ և այլ հանրային վայրեր արգելված են։
Առանց պատվաստման վկայագրի էլ անհնար է առևտրի կենտրոն, մարզասրահ կամ կինոթատրոն մտնել Ռումինիայում։ Այստեղ մինչ օրս չափահաս բնակչության միայն 37 տոկոսն է պատվաստվել, ինչը երկրորդ ամենացածր ցուցանիշն է Եվրամիության կազմում Բուլղարիայից հետո։ Այստեղ նաև առկա ձևաչափով կարող են աշխատել այն դպրոցները, որտեղ աշխատողների առնվազն 60 տոկոսը պատվաստված է, մյուսները ստիպված կլինեն աշխատել առցանց։ Քովիդով պայմանավորված՝ սահմանափակումներ է մտցրել նաև Նիդերլանդները. առանց պատվաստումը հաստատող սերտիֆիկատի այստեղ անհնար կլինի այցելել հանրային փակ տարածքներ, այդ թվում՝ թանգարաններ ու մարզասրահներ:
Մեծ Բրիտանիան հույս ունի Սուրբ Ծնունդն առանց սահմանափակումների անցկացնել։ Իշխանությունները բնակչությանը կոչ են արել այսօրվանից սկսել նախապատրաստվել տարվա գլխավոր տոնին և գրանցվել երրորդ՝ լրացուցիչ պատվաստման համար։
Եվրոպական մյուս երկրները, մասնավորապես՝ Ֆրանսիան ու Գերմանիան, պահանջում են ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ, սակայն զբոսաշրջիկներն այս երկիր այցելելիս պետք է 7 կամ 10 օր ինքնամեկուսանան։ Ֆրանսիայում պարտադիր է քովիդի դեմ պատվաստվել բուժաշխատողներին, խնամքի կենտրոնի աշխատողներին և բնակիչներին: Սեպտեմբերին միայն 3000 բուժաշխատող է ազատվել աշխատանքից վիրուսի դեմ չպատվաստվելու համար: Սակայն նրանք կարող են աշխատանքի վերադառնալ, եթե որոշեն պատվաստվել:
Կոստա Ռիկայում իշխանությունները պատրաստվում են աշխատանքից հեռացնել այն պետական ծառայողներին, որոնք կհրաժարվեն պատվաստվել, իսկ մասնավոր սեկտորին հանձնարարվել է տուգանել չպատվաստված աշխատողներին։ Չհետևելու դեպքում մասնավոր ընկերություններին պատժամիջոցներ են սպառնում։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT