Երևան
12 °C
Համակարգիչ, ինտերնետ, սոցցանցեր. սրանք 21-րդ դարում ապրող մարդու կյանքի անբաժանելի մասն են, այդ թվում՝ երեխաների, սակայն դրանք ունեն ինչպես իրենց օգտակար, այնպես էլ վնասակար հատկությունները: Տարվելով սոցցանցերում տեղ գտած ֆիլմերով, խաղերով և այլ ծրագրերով՝ երեխաները շատ հաճախ դիմում են ինքնասպանության:
Հայաստանում դեռահասների ինքնասպանության արդեն երկու դեպք է կապվում սոցցանցերում առկա խաղերի ազդեցության հետ: Իսկ ինչպե՞ս են երեխաները տարվում դրանցով, ինչո՞ւ են դրանք դառնում նրանց մահվան պատճառը:
Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պարզաբանում է՝ երեխաների ինքնասպանությունն ուղղված է հասարակությանը, դա ճիչ է շրջապատի համար:
«Սոցցանցերից կախվածության և բացասական ազդեցության տակ ընկնող երեխաները և դեռահասները սովորաբար ունենում են որոշակի հոգեբանական և անձնային նպաստավոր նախադրյալներ: Ինչպես իրական հաղորդակցական պայմաններում է մարդը հանդիպում լավ և վատ, դրական և բացասական, նպաստավոր և ոչ նպաստավոր մարդկանց, ինֆորմացիայի և խմբերի, այդպես էլ սոցցանցերում է տեղի ունենում: Սակայն այն դեռահասները, ովքեր չունեն հոգեբանական կայունություն, հաղորդակցական հմտությունները թույլ են զարգացած, հեշտ են ներազդվում, հարմարվողական դժվարություններ ունեն իրական կյանքում այդպիսի դեռահասները շուտ են թիրախավորվում և ընկնում սոցցանցերի տարբեր ազդեցությունների տակ: Սոցցանցերում բացասական հետևանքների հասցնող հիմնական հնարքները կառուցված են լինում երբեմն շանտաժի և վախի զգացում առաջացնելու սկզբունքով: Օրինակ խաղեր, որի մեջ ներգրավվելով երեխան սկզբնական փուլում ենթարկվում է մի քանի պարզ և անվնաս թվացող հրահանգների, որից հետո բարդացող փուլերը կարող են երեխային դրդել կատարել մահաբեր և կործանարար հրահանգներ, այլապես ասվում է, որ ընտանիքի անդամների կյանքին վտանգ է սպառնում կամ միայն հրահանգի կատարման ճանապարհով երեխան կարող է հասնել իր համար շատ արժեք ունեցող մի բանի: Երբեմն երեխայի վրա բացասական ազդեցության հնարքները ուղղակիորեն առաջացնում են մեղքի և ամոթի զգացում, կպնում են պատվախնդրությանը, ինքնասիրությանը, երբեմն կեղծ ինքնահերոսացման և պիտանի լինելու զգացումներ են շահարկվում: Երբեմն էլ ինքնասպանության դրվագներ են ցուցադրվում և ներդրվում են կրկնօրինակման մտքեր և գործողություններ: Տարաբնույթ սոցցանցային ազդեցությունները այնքան ուժեղ են լինում, որ կարող են վնասել նույնիսկ ինքնապահպանման բնական բնազդը:
Նրա խոսքով՝ սոցցանցերի կործանարար ազդեցության տակ ընկնում են արդեն իսկ ինչ-որ խնդիրներ ունեցող երեխաները, որը պայմանավորված է նաև ընտանիքի անբարենպաստ գործոնով:
Ընտանեկան արժեքները, նորմերը, խստությունը, ճնշումները կամ անտարբերությունը, մշտական կոնֆլիկտայնությունը, հուզական կապի խզումը ընտանիքի անդամների հետ փոխարինվում է պաթոլոգիկ կապերի հաստատմամբ սոցցանցերում: Որպես կանոն այս դեռահասները իրենց տեղը չեն գտնում նաև հասակակիցների խմբում: Եվ ստացվում է, որ կախվածության հարթակներում փրկություն են փնտրում հասարակությունից մերժված, չընդունված, չհասկացված դեռահասները:
Դեռահասների շրջանում բավականին շատ քանակ են կազմում ոչ թե ինքնասպանությունը այլ ինքնասպանության փորձերը և որպես կանոն դրանց մեջ ոչ այդքան հենց մահվան միտքն է, այլ ապացուցելը ինչ որ բան, օգնության կարիքն է, տանջող խնդրից ազատվելն է, սպասվող վերաբերմունքից կամ պատժից խուսափելը:
Երբեմն հիստերոիդ տիպի դեռահասները ինքնասպանության փորձեր գործում են շրջապատի ուշադրությանը և հոգատարությանը արժանանալու նպատակով:
Կարող են լինել դեռահասներ, ովքեր ունեն դեպրեսիվ խանգարումներ, որոնց համար կյանքը զուրկ է իմաստից և մահը դառնում է նպատակ:
Ավելի շատ աղջիկները ինքնասպանության նպատակով օգտագործում են դեղորայք, կտրում ծակում են մարմնի որոշակի մասեր, տղաները ավելի կոշտ միջոցներ են կիրառում կախվում են, բարձր տեղերից իրենց ցած են նետում և այլն:
Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ընկել է ինչ-որ բացասական ազդեցության տակ, և դա կհանգեցնի ինքնասպանության
Երբեմն կարող է աֆեկտիվ բռնկում տեղի ունենալ և հանկարծակի զարգացող իրավիճակի անդիմանալիության ազդեցության տակ երեխան ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ իրականացնի: Իսկ սովորաբար ինչպես նշեցի վերևում երեխաները ունենում են նախադրյալներ, մեկուսացած են, ինքնամփոփ, դժվար են հարմարվում, կախվածություն են ձեռք բերում սոցցանցային այս կամ այն խմբից կամ խաղից, ունեն անիրական իդեալներ, իդեալների նկատմամբ հուզական ապրումներ, նեգատիվ մտքեր կյանքի և շրջապատի նկատմամբ, վարքը փոխված է, անսովոր, տրամադրությունը տատանումներով, երբեմն գերակշռող տխրությամբ և այլն:
Հոգեբանն ասում է, երբեմն երեխաները խոսում են, երբեմն հպանցիկ ազդակներով հասկացնում իրենց դժվարությունների և հոգեկան տառապանքի մասին, սակայն ընտանիքի և շրջապատի անտարբերությունը կործանարար հետևանքներ է ծնում:
Ըստ նրա՝ ծնողների դերը շատ մեծ է այս հարցում, երեխաները միշտ կարիք ունեն հասկացման, ուշադրության և հոգատարության, դրական մթնոլորտի և սեփական ես-ի բացահայտման ու ինքնադրսևորման պայմանների: Հատկապես դեռահասության փուլում ինքնադրսևորման խմբակներ հաճախելը, ֆիզիկական և հոգեբանական լիցքաթափվելու հնարավորությունը, հետաքրքրությունների շրջանակի ընդլայնումը, ընկերական միջավայրի առկայությունը կանխարգելման կարևոր նախապայմաններ են:
Իսկ ամենակարևոր կանխարգելման պայմաններից երեխաներին կրթել և գրագետ դարձնել համացանցում ճիշտ դրսևորվելու առումով, այնպես ինչպես սովորեցնում ենք իրական կյանքում անվտանգության կանոններ, բացասական և դրական արարքներ, օգտակար և վնասակար կենսաձև և այլն:
Սոցցանցերում ատելության խոսքի ազդեցությունը երեխաների վրա
Դա կարող է առաջացնել երեխայի մոտ ագրեսիվություն, բռնություն, արժեհամակարգի աղճատում և այլն: Սոցցանցերում սովորաբար հասարակության զսպող ցենզուրան, ամոթի զգացումը, հարգանքի մշակույթը մեկը մյուսի նկատմամբ, այնպես ինչպես իրական կյանքում է այլ կանոնների է ենթարկվում և որոշիչ գործոնը դեմ առ դեմ ասելու և խոսելու ընթացքում զսպաշապիկի բացակայությունն է:
Լիլիթ Խաչատրյանի խոսքով՝ Սովորաբար կուտակված զայրույթի, չարության զգացումը անպայման դրդում է որոշակի ագրեսիվ գործողությունների, որը ուղղվում է կամ դեպի դուրս այլ մարդկանց, կամ որոշակի պայմանների առկայությամբ դեպի ներս, այսինքն վեր է ածվում ինքնաագրեսիայի՝ ինքավնասում, ինքնասպանության փորձեր:
Այս երևույթը մտահոգիչ է մեր օրերում և սա հասարակության գերպատասխանատվությունը պետք է դառնա:
Մեր օրերում շատ մեծ է նաև հայկական սերիալների բացասական ազդեցությունը, որտեղ գերակշռում է ցուցադրվող բռնության տեսարանները, հաշվեհարդարները, դավադրությունները, ագրեսիվ գործողությունները: Դեռահասները հեշտ են նույնացվում հերոսների կերպարներին և կրկնօրինակվող վարքաձևերը և ոճը վնասում դեռահասներին, ծնելով ընդհուպ քրեածին վարք և ինքնավնասման երևույթներ:
Այլ ազգային ազդեցիկ ֆիլմերի բացասական ազդեցության մեխանիզմները նույնպես ակնհայտ են, որոնք դառնում են դեռահասների համար պաշտամունքի պես մի բան: Փորձում են նմանվել մեր ազգային առանձնահատկություններին ոչ բնորոշ անհասկանալի կերպարներին, իդեալների որոնումը դառնում է անհնարին, նույնիսկ լեզուն են սովորում և փորձում են ամեն կերպ և ամեն գնով հասնել իրենց միֆային կերպարներին, տվյալ երկրում: Եվ եղան դեպքեր, երբ փորձեցին տարված իրենց իդեալներով գնալ տվյալ երկիր և երբ հանդիպեցին ծնողական խոչընդոտին մի քանի դեռահասներ իրականացրեցին ինքնասպանության փորձեր:
Հոգեբանը շեշտում է՝ այս խնդիրների բացասական հետևանքները նվազեցնելու նպատակով հասարակաության բոլոր պատասխանատու մարմինների մտահոգության առարկան պետք է դառնա և համախմբված աշխատեն ՝ ընտանիք, դպրոց, հեռուստաընկերություններ, ոստիկանություն և այլն:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դու ո՞վ ես, որ հազարամյա Եկեղեցու անունը փոխես, դու ո՞վ ես․ Ալեքսանյանը՝ Կտրիճ Ներսիսյանին
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համալրվում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով․ Ավինյան․ տեսանյութ
Քննարկեցինք կրթական ու տարբեր հարցեր․ Մանավազյանը հյուրընկալել է համար 32 հիմնական դպրոցի աշակերտներին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ տեսանյութ
Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին
Մոդուլային տիպի նոր զորամասը․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
ՀՀ վարչապետի այցն ԱՄԷ ավարտվել է նախագահի հետ հանդիպմամբ․ ստորագրվել է երկկողմ համաձայնագիր․ լուսանկարներ
ՌԴ-ի գնացքը գնացել է, կորցրել է մեզ վրա ազդելու լծակները. Վենսի այցը պատմական իրադարձություն է. տեսանյութ
Ալեն Սիմոնյանն ու Մատվիենկոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանին վերաբերող հարցեր
Հայհոյել են, խոչընդոտել ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի աշխատանքը
Սուրեն Պապիկյանը մասնակցել է մոդուլային տիպի զորամասի բացմանը․ տեսանյութ
Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
«Մեր ձևովը» ի՞նչ է․ կուսակցություն է, որը չգրանցված է, որ ֆինանսավորման սահմանափակումների տակ չլինի՞
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի հանձնառությունը
Տաշիրսամոները և մյուսները Կրեմլի կատարածուներն են, գործակալ. պետք է վերջ տալ ռևանշիզմին. Չափարեան. տեսանյութ
ՏԿԵ նախարարն ու Հայաստանում ԵՄ դեսպանը էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր են քննարկել
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալներն աճել են․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Քաղաքացուն խոշտանգելու համար մեղադրվող ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է
ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել տրանսպորտային հարցերը Հարավային Կովկասում. Լավրով
Քուվեյթը Հայաստանի բարեկամ և եղբայրական երկիր է․ նախագահն ընդունել է դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին
Միշտ երազել եմ այցելել ձեր երկիր. անհրաժեշտ է ճանաչել Հայաստանը՝ որպես քաղաքակրթությունների օրրան․ Օ'Ֆլահերթի
Քննարկվել են Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպչական հարցերը
Երևանի քաղաքապետը մամուլի նոր քարտուղար ունի
Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին
Բնության պաշտպանությունն ու համայնքների աջակցումը մնում են ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության առանցքում
Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով․ ձնախառն անձրև կտեղա, լեռնային շրջաններում բուք կլինի
Ավարտեցի Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը․ մեկ շնչով կարդացվող գիրք է․ Աննա Հակոբյան
Մտքեր ենք փոխանակել ՔՊ կուսակցության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցության վերաբերյալ․ Մանավազյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 5-ին
30 հազարից ավել քաղաքացի կենսաթոշակները, նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում փոխել մեթոդը. Թորոսյան
Դուք հույսի սերմնացաններ եք․ Հռոմի պապը՝ Փաշինյանին և Ալիևին
Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան
Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին
Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT