Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը. հայտնի են հաղթող դպրոցները

Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» հիմնարկի աջակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակը դպրոցական սննդի ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացումն է՝ միաժամանակ խթանելով ազգային մակարդակում դպրոցական այգիների հիմնումը։

Դեռևս այս տարվա ապրիլ ամսին մեկնարկած մրցույթին ՀՀ մարզերից և մայրաքաղաք Երևանից մասնակցելու հայտ է ներկայացրել 82 դպրոց: Մրցույթի ողջ ընթացքում մասնակից դպրոցներին մշտապես տրամադրվել է խորհրդատվություն։

Դպրոցները մինչև 2021 թ. հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեին նախագծերի փաթեթներ՝ անհրաժեշտ փաստաթղթերով և լուսանկարներով։ Վերջնարդյունքում կազմակերպիչներին ներկայացվել է 33 փաթեթ։

Ընտրություն կատարելու համար մշակված հատուկ չափանիշներում ներառված են չորս բաժիններ՝ կրթական բաղադրիչ, այգու որակ, ներգրավվածության մակարդակ, փաթեթի որակ։

Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից մասնակից դպրոցը կարող է գնահատվել առավելագույնը 50 միավորով, իսկ հանձնաժողովի կողմից դպրոցին տրվող առավելագույն ընդհանուր գնահատականը 350-ն է:

Հանձնաժողովի կազմում ներառվել են ներկայացուցիչներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, տեղական և միջազգային կազմակերպություններից (ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիր, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագիր, Հայ օգնության ֆոնդ, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ)։

Ներկայացված բոլոր 33 փաթեթները գնահատվել են՝ օգտագործելով ընտրության վերը նշված չափանիշները: Մրցութային հանձնաժողովի գնահատման հիման վրա հաղթող են ճանաչվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցը (334 միավոր), Վանաձորի Դանիել Վարուժանի անվան N 16 հիմնական դպրոցը (330 միավոր) և Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան N 2 հիմնական դպրոցը (327 միավոր)։

Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Երկրորդ տեղ զբաղեցրած դպրոցին կտրամադրվի չորանոց, իսկ երրորդ տեղ գրաված դպրոցին՝ սառցարան։

Բացի այդ՝ ավելացվել է երկու անվանակարգ այն դպրոցների համար, որոնք չեն հաղթել, սակայն ունեցել են նկատելի արդյունքներ: «Լավագույն ձևավորում» անվանակարգում հաղթել է Կոտայքի մարզի Բջնի համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ «Լավագույն բերք» անվանակարգը շնորհվել է Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցին։ 

Նշված երկու դպրոցները կստանան խրախուսական նվերներ։

Տպել
1064 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)