Երբ որոշվեց, որ գլխավորելու եմ ՔՊ ցուցակը, պարզ էր, որ այլևս չեմ զբաղեցնելու Շիրակի մարզպետի պաշտոնը. Հարությունյան

Շնորհակալություն մարզի բնակիչներին, մարզպետարանի աշխատակիցներին, հատուկ շնորհակալություն ՀՀ կառավարությանն ու վարչապետին:

Այսօր Շիրակի՝ արդեն նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ գյումրեցի լրագրողների հետ՝ հատուկ կարևորելով նաև նրանց դերն անցնող ամիսների համատեղ աշխատանքում:

«Օբյեկտիվ ու անաչառ եք: Շատ լրատվամիջոցներ օրինակ պետք է վերցնեն Շիրակի մարզի լրագրողներից նման աշխատանքի համար»,- ասաց մարզպետը:

Խոսելով իր մասին՝ Հովհաննես Հարությունյանն ընդգծեց, որ որոշումներ է կայացրել միայն ի շահ Շիրակի մարզի ու շիրակցու և անչափ հպարտ է եղել Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու համար. «Պետական պաշտոնները շատ են, բայց շիրակցու համար ամենապատվաբերը Շիրակի մարզպետ լինելն է»:

Հարցին՝ ինչո՞ւ հրաժարական տվեց և արդյոք պարտադրվա՞ծ է գնացել այդ քայլին, Հովհաննես Հարությունյանը պատասխանեց. «Պարտադրանքի մասին խոսք լինել չի կարող, որովհետև ի պատիվ քաղաքական ղեկավարության՝ այն գործընկերային աշխատելաոճը, որը որդեգրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարությունը, այնքան թափանցիկ է, որ տեսանելի է պարտադրանքի բացակայությունը: Շնորհակալ եմ, որ դիմումս չի մերժվել»:

Նախկին մարզպետը նաև նշեց. «Այն պահից, երբ որոշվեց, որ ես պետք է գլխավորեմ ՔՊ կուսակցության ավագանու ցուցակը, պարզ էր, որ անկախ ընտրության ելքից, ես այլևս չեմ զբաղեցնելու Շիրակի մարզպետի պաշտոնը: Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, այդ որոշման տրամաբանական շարունակությունն է»:

Հարցին՝ չի՞ զղջում արդյոք կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու որոշման համար՝ հաշվի առնելով ընտրություններում արձանագրված ցածր արդյունքն ու նման ելքը, Հարությունյանը վստահեցրեց՝ չի փոշմանել:

«Շատ կարևոր խնդիր կա. պետք է հասկանալ, թե ինչո՞ւ մեր քաղաքացիները չուզեցին գնալ ընտրության: Բայց մի շատ կարևոր բան էլ կա. ՔՊ-ն Գյումրիում չի ձախողել, մենք կարևորում ենք յուրաքանչյուր քաղաքացու քվեն: Չեմ փոշմանել, որովհետև շատ հետաքրքիր գործընթացի մեջ էինք, երբ որ քարոզարշավի ընթացքում ամենօրյա ռեժիմով շփվում էինք քաղաքացիների հետ, և այն ամենը, ինչը մենք ունեցանք նրանց հետ շփման արդյունքում, դեռևս պետք է աշխատենք ու այդ խնդիրները լուծենք:

Կուսակցության մասնակցությունն ընտրություններին, և այն արդյունքը, որն ունեցել ենք, քննարկման առարկա է դարձել բոլոր մակարդակներում, և հետևություններն արվում են բոլոր մակարդակներում, որպեսզի այն խնդիրները, որոնք կան, վեր հանվեն և ունենան իրենց լուծումները»,- ասաց նախկին մարզպետը:

Դիարկմանը, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Շիրակի մարզպետ է նշանակվելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը, հարցին՝ արդյոք նա կկարողանա՞ ղեկավարել մարզը, Շիրակի նախկին մարզպետն իրեն ուղղված հարցին պատասխանեց՝ այո:

«Համոզված եմ, որ յուրաքանչյուրը, ով համաձայնում է այդ պաշտոնը զբաղեցնել, գիտակցում է ծանրությունը և այդ բեռը: Այդքանը պատկերացնելով, նաև իր մեջ կամք տեսնելով է այդ որոշումը կայացրել: Ինչ վերաբերում է կին մարզպետին, ում մասին որ խոսում ենք, ունի բավականաչափ գիտելիք և կառավարչական հմտություններ և կկարողանա մարզպետի պաշտոնն իրացնել: Կարծում եմ, որ դրանից կշահի պետական համակարգը և մարզը»,- ասաց Հարությունյանը:

Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվեց 2021 թվականի հունվարի 21-ին՝ մարզի և հանրապետության համար ծանր ժամանակահատվածում: Հետպատերազմական խնդիրներ, անհետ կորած ու գերեվարված շիրակցիներ, որոնց գումարվեցին նաև սոցիալական և այլ խնդիրները: Պաշտոնավարման շուրջ 10 ամիսների ընթացքում, ըստ Հարությունյանի, կայացրած որոշումների հիմքում ընկած է եղել պատերազմի հետևանքների հնարավորինս չեզոքացումը, ՀՀ քաղաքացու կողքին լինելը, նրան ականջալուր, օգտակար դառնալը:

Թե որտե՞ղ իր գործունեությունը կշարունակի Հովհաննես Հարությունյանը, այս պահին ասել չի կարող, բայց խոստանում է՝ երբ հստակություն լինի ընթացող քննարկումներում, կբարձրաձայնի անպայման: Մի բան, սակայն, հստակ է՝ լինելու է շիրակցու կողքին:

«Անկախ նրանից, թե ինչ պաշտոն կզբաղեցնեմ, ես միշտ լինելու եմ Շիրակի մարզի կողքին, իմ որոշումները կայացնելիս այնպիսի որոշումներ կկայացնեմ, որ մարզը շահավետ դիրքերում լինի»,- վստահեցրեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանի ազատման մասին որոշումը Կառավարությունն ընդունեց այսօր հերթական նիստի ընթացքում:

Սամսոն Մատինյան

Տպել
1311 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ