Վարչապետը ոչ մի նոր պայմանագիր չի ստորագրելու, ընդդիմության հավաքներն էլ ձյան նման հալվելու են, մաշվեն ու գնան. Շիրինյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ արցախա-ադրբեջանական պատերազմի 44-րդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրվել է եռակողմ հայտարարություն, որով դադարեցվում են ռազմական գործողությունները, ՀՀ-ում մի խումբ անձինք, ներխուժելով Կառավարության, Ազգային ժողովի շենքեր և ՀՀ վարչապետի կեցավայր, զանգվածային անկարգություններ հրահրեցին:

Ըստ ՀՀ ազգային անվտանգության տարածած հաղորդագրության՝ գործադիր, օրենսդիր մարմինների շենքեր և ՀՀ վարչապետի կեցավայր ներխուժած անձինք դաժան ծեծի էին ենթարկել ՀՀ Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանին, վնասել պետական գույքը, կատարել գողություններ և այլ գործողություններ:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ զանգվածային անկարգություններ իրականացրած անձանց նախապես հավաքագրել, դեպքի վայր հանդիսացող շինություններում նրանց ներկայությունը հիմնականում ապահովել էին ընդդիմադիր ուժերի քաղաքական համախոհները, մասնավորապես՝ պարզվել էր, որ այդ անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, ՀՅԴ անդամ կամ նրանց համախոհ հանդիսացող անձինք, Հայաստանի հանրապետական կուսակցության համախոհները, նախկին պատգամավորների օգնականները և այլք:

Այս ամենին հաջորդեցին արտախորհրդարանական ուժերի՝ վարչապետի հրաժարականի պահանջով ամենօրյա հանրահավաքներն ու ցույցերը, որոնք տևեցին մի քանի ամիս շարունակ:

Եվ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմության պայքարն անցնում էր անխոչընդոտ, այնուամենայնիվ, այն այդպես էլ հաջողություն չունեցավ հանրության լայն աջակցության բացակայության պատճառով, իսկ հանգուցալուծումը տրվեց 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններով, որի արդյունքներով գործող ուժը շարունակեց երկրի կառավարումը:

Այս ամենից մեկ տարի և արտահերթ ընտրություններից գրեթե 5 ամիս անց «Հայաստան» դաշինքը, որը, ի դեպ, մանդատները վերցնելով՝ ընդունեց ընտրությունների արդյունքներն ու դարձավ ընդիմադիր ամենամեծ խմբակցությունը ԱԺ-ում, հայտարարություն է տարածել, ըստ որի՝ սույն թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, քաղաքական թիմի առաջնորդի խոսքով, Երևանի Ազատության հրապարակից համազգային դիմադրություն է սկիզբ առնում:

Երեկ էլ ԱԺ ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն էր լրագրողների հարցին ի պատասխան՝ նշել, որ ներկա են լինելու «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքներին, սակայն որպես մասնակիցներ: 

Այսպիսիով՝ այս հայտարարություններից պարզ է դառնում, որ խորհրդարանական ընդդիմությունը կրկին վերսկսում է փողոցային պայքարը: Թե այս անգամ որքա՞ն դա կտևի, պարզ կլինի առաջիկայում:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով դաշինքի հայտարարած համազգային դիմադրության մեկնարկին, այն համեմատեց օգոստոս ամսին սարերից բերված ձյան հետ՝ ընդգծելով՝ «հալվելու է, մաշվի ու գնա»:

«Վազգեն Մանուկյանի նման գոլորշի են դառնալու, հօդս ցնդեն: Նույն ճակատագրին են արժանանալու: Չնայած թող պայքարեն, կերած-խմած մարդիկ են, մի քիչ կնիհարեն»,- նկատեց Շիրինյանը:

Նրա խոսքով՝ եթե նրանք իրենց քայլերով ցանկանում են ինչ-որ բան կանխել, ապա այդ հարցերով պետք է դիմեն ՌԴ-ին. «Իրենք Պուտինին ասելիք ունե՞ն: Մնացածը հակահայ գործեր են: Ովքեր ինչ քայլերի դիմում են ՀՀ-ի ներսում, ՀՀ-ի շահերից չի բխում: Հանրահավաք անում են, որ ի՞նչ անեն. մի քանի օր առաջ է եղել ընտրությունը, ժողովուրդն էլ իր ձայնը տվել է»:

Դիտարկմանը, որ շահարկումներ կան, թե ՀՀ վարչապետը օրեր անց՝ նոյեմբերի 9-ին, իբր թե նոր պայմանագրեր է կնքելու, հարցին՝ ինքը, լինելով այն արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից մեկը, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ, ի՞նչ կասի այս խոսակցությունների մասին, քաղաքագետը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի նոր պայմանագիր չի պատրաստվում ստորագրել. «Թող գնան Կրեմլի պատերի տակ հացադուլ հայտարարեն, մի քիչ էլ կնիհարեն»:

Շիրինյանի կարծիքով՝ ընդդիմության հանրահավաքները ժողովրդի կողմից աջակցություն չեն ստանալու, ինչպես որ աջակցություն չստացան մեկ տարի անց. «Նրանք մի նպատակ ունեն՝ այս հանրահավաքները կազմակերպելով՝ ապակայունացնել ՀՀ ներքին վիճակը: Կերած-խմած մարդիկ են, տունն ունեն, փողն ունեն: Իրենք ավելի լավ է հայտարարեն, թե ՀՀ քաղաքացուց որքան են գողացել և ինչքանն են պատրաստվում վերադարձնել»,- ասաց նա:

Հարցին՝ ընդդիմության ներսում պառակտում նկատո՞ւմ է, օրինակ՝ վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, թիմերի են բաժանվել, քաղաքագետը նշեց՝ նրանք ընդդիմություն չեն:

«Ռևանշիստներ են, իսկ ռևանշիստները չեն կարող ընդդիմություն լինել: Նրանց նպատակն ամեն գնով իշխանությունը վերադարձնելն է: Իսկ այն ուժերը, որոնք համագործակցում են Քոչարյան-Սարգսյան ռեժիմի հետ, դրանք չեն կարող լինել ընդդիմություն, քանի որ չեն ընդունել ու չեն ընդունում հեղափոխության փաստը»,- նկատեց քաղաքագետը:

Շիրինյանի խոսքով՝ իշխանությունը պետք է ավելի աշխուժանա և ռեֆորմներ իրականացնի երկրում. «Սրանց (ընդդիմության) հարցերը եթե լուծած լինեին, հիմա սրանք (ընդդիմությունը) ի՞նչ գործ ունեին այստեղ: Իշխանությունն ասել էր, որ օլիգարխիան պետք է վերանա: Պետք է իր խոստումը պահի: Եթե մեկը գողացել է, պետք է դրա պատասխանը տա»,- եզրափակեց քաղաքագետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4246 դիտում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին