Իրկուտսկում կործանված ինքնաթիռն ընկնելիս բռնկվել է. ներսում ինը մարդ է եղել, բոլորը զոհվել են

Բելառուսական Գրոդնո ավիաընկերության Ան-12 բեռնատար ինքնաթիռը չորեքշաբթի օրը կործանվել է Իրկուտսկի մերձակայքում գտնվող Պիվովարիխա բնակավայրի մոտ։ Ներսում ինը մարդ է եղել, բոլորը մահացել են:

Այս մասին արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱԻՆ տարածաշրջանի կենտրոնական գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Ռյաբովոլովը։

«Ավիաընկերության ներկայացուցչից ստացված թարմացված տեղեկատվության համաձայն՝ օդանավում եղել է ինը մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամները և բեռը ուղեկցող չորս հոգի»,- ասել է նա։

Գլխամասային գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալը հավելել է, որ հայտնաբերվել և փորձաքննության են հանձնվել վեց հոգու աճյուններ։ Նա պարզաբանել է, որ ինը հոգուց չորսը Ռուսաստանի քաղաքացիներ են, երեքը՝ Բելառուսից, երկուսը՝ Ուկրաինայից։

Ավելի վաղ շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը «Ինստագրամի» իր էջում հայտնել էր, որ անձնակազմի անդամներից բացի, երկու ուղեկցորդ է եղել «Զապոլարյե» ավիաընկերությունից։

Ան-12-ն անհետացել է ռադարից Մոսկվայի ժամանակով 14:45-ին՝ Իրկուտսկում վայրէջք կատարելիս։ Մինչ այդ՝ անձնակազմը զեկուցել է հետ վերադառնալու անհրաժեշտության մասին։ 3-4 վայրկյանի ընթացքում ինքնաթիռի բարձրությունը 230 մ-ից փոխվել է 120 մ-ի, իսկ ավելի ուշ այն անհետացել է ռադարներից։

Փրկարարները հայտնաբերել են կործանման վայրը Պիվովարիխա գյուղի մոտ։

Ընկնելիս օդանավը բռնկվել է, թափված վառելիքի պատճառով հրդեհի մակերեսը հասել է 300 քմ-ի։

Հետաքննությունը դիտարկում է ինքնաթիռի կործանման պատճառների բոլոր հնարավոր վարկածները։ Դրանց թվում են օդաչուի սխալը, եղանակային պայմանները, ինչպես նաև օդանավի տեխնիկական անսարքությունը։

Ինչպես հայտնել է Իրկուտսկի օդանավակայանի մամուլի քարտուղար Կլիմ Կուլիկովը, ինքնաթիռի վայրէջքի ժամանակ տեղացել է առատ ձնախառն անձրև, որը սահմանափակել է տեսանելիությունը։

Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել ճանապարհային երթեւեկության անվտանգության և օդանավի շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։ Գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեի կենտրոնական գրասենյակ։ Միջպետական ավիացիոն կոմիտեն ստեղծել է վթարը հետաքննող հանձնաժողով։

Բելառուսի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել, քանի որ ուղեկցորդներից 3-ը Բելառուսի քաղաքացիներ են: Ստուգում է կազմակերպել նաև Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը։

Դիակների նույնականացման համար ԴՆԹ թեստ կիրականացվի։

Բելառուսական Ան-12 ինքնաթիռները չեն շահագործվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել կործանման պատճառների հետաքննությունը։

Ինքնաթիռի ինքնագրիչներից մեկը հայտնաբերվել է վթարի վայրում։ Երկրորդ սև արկղի որոնումները շարունակվում են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1678 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին