Երևան
12 °C
Մենք դեռ այստեղ ենք:
Մենք դեռ շնչում ենք:
Մենք դեռ ապրում ենք նրանց մեջ, ովքեր զրկեցին մեզ սիրուց:
Մենք լույս էինք և այդպես էլ չդարձանք լուսաբաց:
Միլիարդատեր Կարլ Շմիդի և միլիոնավոր մարդկանց լույս աշխարհ չեկած երեխաներն են խոսում... ենթագիտակցության մեջ: Կարլը, ժամանակի ընթացքում ընկած իր գործերով, հրաժարվել է նրանցից: Տարբեր պատճառներով լույս աշխարհ չեն եկել նրանք, նաև՝ սեռով պայմանավորված:
Հղիության արհեստական ընդհատում՝ «Քայլեր». Գյումրու դրամատիկականի փոքր բեմում 156-րդ թատերաշրջանի երկրորդ պրեմերան է:


Աշխարհում և Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների թիվն ու ընդհանրապես երևույթը խնդրահարույց հորիզոնականում է: Թեման արծարծող պիեսի հեղինակ, երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանը նուրբ լուծումներով բարդ խնդրից է խոսում:
Ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը ներկայացման վրա շուրջ կես տարի է աշխատել: Ասում է՝ բախտը բերել է՝ մտածող դերասանների հետ գործ ունի: Ձեռք ձեռքի տված՝ ամուր, գաղափարական պատ են շարել:
Սովորաբար հղիության արհեստական ընդհատման մեջ մեղադրանքի սլաքն ուղղվում է կնոջը: «Քայլեր»-ում հակառակն է. տղամարդն է պատասխան տալիս այդ մեղքի համար:
Ներկայացումը պարզ է, բայց ոչ պարզունակ: Ասելքին էլ հստակ է. մարդն անսխալական չէ, սակայն պետք է իր գործած սխալի աչքերի մեջ նայելու համարձակություն ունենա:
«Մարդը կատարյալ չէ, անում է սխալ քայլեր: Դրանք արվում են ատելությունից, հզորությունից, վրեժից, անտարբերությունից, սիրուց, բայց ամենակարևոր բանը գիտեք՝ ինչն է, որ այդ քայլերից հետո հասկանում ես արածդ սխալը։ Նայում ես քո արած սխալ քայլի աչքերի մեջ ու ընդունում, զղջում ես: Հնարավոր չէ, որ մարդը չանի սխալներ։ Ուշ թե շուտ, մեռնելուց առաջ, թե հետո, դու տալիս ես այդ պատասխանը ու չպետք է անես քայլեր, որոնք խաթարում են մյուսի քայլելու, ապրելու, փուչիկներով ուրախանալու, սիրելու, շնչելու իրավունքը»,- վստահ է ռեժիսորը։
Մեծահարուտ Կարլ Շմիդի դերում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանն է: Կերպարն անչափ հուզել է նրան: «Հայկական ժամանակի» հետ զրույցում անկեղծանում է՝ այնքան կուզեր՝ բոլորն իրենց գործած մեղքերի համար պատասխան տային:


«Կուզեի յուրաքանչյուր մարդ իր քայլերի համար պատասխան տար, ինչպես ես եմ պատասխան տալիս բեմում իմ կերպարով։ Այնքան կցանկանայի մեր կյանքում տեսնել սխալ քայլերի համար պատասխանատուներ։ Այդ դեպքում մեր կյանքը կմաքրվեր, կզուլալվեր, կշտկվեր, մենք կսկեինք ճիշտ ապրել։ Մենք հիմա ճիշտ չենք ապրում, չգիտենք ճիշտն ու սխալը: Դրանք երկու տարբեր հարթություններում չեն, այլ մեկ. զարմանում ես՝ ո՞նց կարող է ճշմարիտը սուտ լինել, սուտը՝ ճշմարիտ:
Մենք բացթողումներ ունենք մեր կյանքում ու այդ բացթողումները վերաբերում են ընտանիքին։ Մեծ-մեծ խոսում ենք, որ պետության հիմքը ընտանիքն է, բա որ պետության հիմքն ընտանիքն է, ինչքան կարևոր է, որ մենք զգուշավոր մոտենանք, ոչ թե վախեցած, այլ զգուշավոր։ Մենք բացթողում ունենք. բիզնեսի, փողի, վազքի, ամեն ինչի մեջ մենք մոռանում ենք ամենակարևորը՝ ընտանիքը, զավակներ ծնելը, որ այնքան կարևոր է»,- ասում է Գրիգորյանը։

Ինչն էլ ներում ունենա, չծնված երեխայից հրաժարվելը ներում չունի: Մեծահարուստ Կարլը սա շատ լավ է գիտակցում և մնում իր խղճի հետ դեմ-դիմաց կանգնած:
«Երբ մարդիկ նեղության մեջ են ընկնում, Աստծուց օգնություն են խնդրում, սկսում են պատճառաբանություններ փնտրել իրենց սխալի համար: Շատ մարդիկ պատճառաբանում են՝ փոխանակ ներողություն խնդրեն և ասեն՝ ես իմ քայլերի համար պատասխանատու եմ։ Այնքան կուզեի լսել մի օր և ոչ միայն լսեի, այլ նաև տեսնեի, որ պատժվում են գործած սխալի համար: Դա դաս կլիներ, բայց ափսոսում եմ, որ խաբված ենք»,- նկատում է Սամվել Գրիգորյանը։
Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը ներկայացումը հավանել է: Գաղափարը, ասելիքը, միտքը տեղ հասցնելու ընտրված միջոցները՝ ևս:


«Մենք մարդուն չպիտի զրկենք իր կյանքից, և երկրորդ՝ ամեն մարդ իր քայլերի համար պիտի պատասխան տա իր կյանքում: Ամենակարևորը շարունակությունն է, երեխան է: Մենք իրավունք չունենք պայմանավորված մեր աշխատանքով, գործերով՝ զրկել նրանց կյանքից։ Կարծում եմ՝ ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը կարողացել է նուրբ ներկայացնել խնդիրը՝ հեռու մնալով սենտիմենտալ պահերից: Հիմնականում ասելիքը հետևյալն է՝ յուրաքանչյուր մարդ իր քայլերի համար պատասխանատու է»,- շեշտում է Լյուդվիգ Հարությունյանը։
Թատրոնի տնօրենը նաև տեղեկացնում է. նպատակ կա այս ներկայացումն այլ լեզվով ևս ունենալ՝ փառատոների ներկայացնելու, արտերկրում խաղալու համար:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT