Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, երեխա չունենալու 22 պատճառ կա. անպտղության ցուցանիշները մեզ մոտ մտահոգիչ են

Հայաստանը վերջին տարիներին աչքի է ընկնում անպտղաբերության ամենաբարձր ցուցանիշով։ Մեր երկրում անպտղության մակարդակը կանանց մոտ 15 տոկոս է, տղամարդկային գործոնով պայմանավորված՝ 9,5 տոկոս։

«Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ընդգծեց՝ պատկերը մտահոգիչ է, քանի որ այս ցուցանիշը կարող է ազդել երկրի դեմոգրաֆիկ ցուցանիշի վրա․

«Այսինքն՝ մեզ մոտ ամեն ընտանիքում միջինում երկու երեխա էլ չի ծնվում։ Ստացվում է՝ ամեն 8-րդ զույգը երեխա ունենալու խնդիր ունի։ Նման դեպքում ազգաբնակչության թվաքանակը ամեն 40-50 տարին մեկ կիջնի, բնակչությունը չի կարող ինքն իրեն վերարտադրել. ինքնավերարտադրվելու համար ինդեքսը պետք է լինի 2,1 տոկոս։ Սրանք մտահոգիչ թվեր են, այդ պատճառով պետք է երեխա ցանկացող զույգերին տարբեր ծրագրերի միջոցով օգնել այդ հարցում»,- ասաց նա։

Ըստ Համբարձումյանի՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, անպտղաբերության 22 պատճառ կա, որոնց մեզ մոտ գումարվել են 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժը և 1990 թվականից սկսած արցախյան պատերազմը։ Դրանից բացի, անպտղությանը նպաստում են տարբեր ուռուցքային հիվանդությունները, հորմոնալ խնդիրները, տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները։ Կանանց մոտ 50 տոկոսն է, որ երեխա ունենալու հարցում խնդիրներ ունի, տղամարդկանց՝ 30 տոկոսը, իսկ 20 տոկոսը բաժին է ընկնում և՛ տղամարդկանց, և՛ կանանց։

«Ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը, թմրանյութերը, ոչ առողջ սնունդը, ոչ առողջ ապրելակերպն էլ են նպաստում անպտղությանը։ Մեզ մոտ և՛ տղամարդկանց անպտղության տոկոսն է բարձր, և՛ կանանց՝ համեմատած եվրոպական երկրների։ Հայաստանում հորմոնային խնդիրներն են նաև պատճառը, որը բոլոր տարիքային խմբերի մոտ է հանդիպում։ Զույգերը, երբ որոշում են ամուսնանալ, եթե մեկ տարուց հետո երեխա չեն ունենում, ուրեմն պտղաբերության հետ խնդիր ունեն»,- ասաց մասնագետը։ Նրա խոսքով՝ կնոջ մոտ 38 տարեկանից հետո սկսվում է պտղաբերության պոնտենցիալի մարում, դա ավելի է սրվում 44 տարեկանում: Պրակտիկորեն վերարտադրողական տարին ավարտվում է 49 տարեկանում։

Անպտղաբերությունը երկու տեսակ է լինում. մեկը՝ առաջնային, մյուսը՝ երկրորդային։ Առաջնային անպտղություն է համարվում, երբ զույգը չի կարողանում երեխա ունենալ 1 տարի կանոնավոր սեռական հարաբերությունների արդյունքում: Որպես հիմնական պատճառ նշվում է ֆիզիոլոգիական ֆունկցիաների խանգարումը։

Իսկ երկրորդային անպտղությունը դիտվում է այն ժամանակ, երբ զույգը երեխա է ունեցել, կամ կինը հղի է եղել, սակայն դրանից հետո 2 տարի շարունակ չի հղիացել կանոնավոր սեռական հարաբերությունների դեպքում: Այս պարագայում պատճառը կարող են աբորտները լինել։

Խոսելով անպտղաբերության դեմ բուժումների մասին՝ Էդվարդ Համբարձումյանը առանձնացնում է երեք բուժումը․ «Առաջինը, որ պահանջում է դեղորայքային, որոնք հորմոններն են ստուգում, կամ եթե ձվաբջիջների խնդիր կա, մենք օգնում ենք, որ ձվաբջիջը մեծանա: Կանանց մեծամասնության մոտ խնդիրը սրա հետ է կապված։ Մյուսը, որ ներարգանդային սերմնավորման կարիք ունեն, սերմը տղամարդուց հավաքում ենք և տեղադրում կնոջ արգանդում, երրորդը արհեստական արտամարմնային բեղնավորումն է․ մենք սերմնաբջիջը ներարկում ենք կանանց ձվաբջջի մեջ, 5 օրում ստանում ենք սաղմիկ և հետո տեղադրում արգանդում։ Բուժումները լինում են նաև վիրահատական մեթոդներով, երբ գոյացություն կամ ուռուցք է լինում»:

Մասնագետը շեշտում է՝ ամուսնանալուց մեկ տարի անց, եթե զույգը չի կարողանում երեխա ունենալ, անպայման պետք է դիմի համապատասխան բժշկին, որը զբաղվում է անպտղաբերության հարցով։ 38 տարեկանից սկսած՝ խորհուրդ է տրվում դիմել 6 ամսվա ընթացքում։ Երբեք պետք չէ դիմել ինքնբուժությանը, քանի որ զույգը կարող է վնաս տալ իրեն: Հետագայում դրա հետևանքով հասցրած վնասները դժվար կլինի հարթել։ Թե՛ ժամանակի, թե՛ հոգեկան, թե՛ ֆինանսական առումով զույգը մեծ կորուստներ կունենա։

Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը. եթե անձը ցանկանում է դիմել արտամարմնային բեղնավորման, կարիք կա՞ պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ

Զույգերը արտամարմնային բեղնավորման դիմում են այն ժամանակ, երբ բնական ճանապարհով չեն կարողանում երեխա ունենալ։ Դրա միջոցով հղիանալու հավանականությունը 35% է։

«Արտամարմնային բեղնավորման համար կարող էին դիմել մինչև 44 տարեկան զույգերը, բայց հիմա՝ նաև մինչև 53 տարեկան կանայք։ Հայաստանում ամեն տարի 2 հազար արտամարմնային բեղնավորման փորձ է կատարվում, որի արդյունքում տարեկան 1000 երեխա է ծնվում այդ ճանապարհով»,- ասաց Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը։

Խոսելով քովիդի դեմ պատվաստվելու մասին, երբ անձը ցանկանում է հղիություն պլանավորել կամ դիմել արտամարմնային բեղնավորման կամ արդեն հղի է՝ մասնագետը շեշտում է՝ 21-րդ դարում քննադատել պատվաստանյութերի հարցը, ճիշտ չէ, քանի որ բոլորս առողջ ենք, որովհետև պատվաստվել ենք դեռ մանկուց:

«Մեզ մոտ կես ժամը մեկ վիրուսի հետևանքով մարդ է մահանում, որը սարսափելի բարձր թիվ է։ Ունենք 6 հղիի մահվան դեպք, երեխաների կորուստներ։ Պատվաստանյութը անվտանգ է բոլոր պարագաներում: Կինը պետք է պատվաստվի, որ և՛ ինքը պաշտպանված լինի, և՛ պտուղը։ Հղիների մահացության դեպքերը կարող էինք փրկել, եթե հղիները պատվաստված լինեին։ Քովիդի հետևանքով մահացավ նաև իմ հիվանդներից մեկը․ 44-օրյա պատերազմում զոհված զինվորի մայր Սիրանուշը, որը դիմել էր մեզ և դժվարությամբ, բայց հղիացել էր արտամարմնային բեղնավորման միջոցով։ Վիրուսը խլեց և՛ իր կյանքը, և՛ իր պտղի»,- հավելեց նա։

Ի՞նչ քաղաքականություն է մշակում պետությունը անպտղությունը հաղթահարելու համար

Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվում է «Անպտղության հաղթահարման ծրագիր»-ը։ «Անպտղության հաղթահարման ծրագիր»-ը ներառում է մի քանի բաղադրիչ՝ անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, արհեստական սերմնավորում և արհեստական բեղմնավորում: Ծրագրի համար սահմանվեցին շահառուների մի շարք խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ ընդլայնվում են:

Ծրագրից կարող են օգտվել զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող անձինք, որոնք ունեն 28 և ավելի միավոր, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը կնոջ մոտ հակացուցում չէ հղիության համար: Շահառու կարող են լինել սահմանամերձ համայնքի բնակիչները, որոնց շրջանակը ընթացքում ընդլայնվում է: Շահառուներ են 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների ծնողները:

Շահառուները կարող են դիմել 5 կենտրոններից որևէ մեկը՝ «Fertility center» պտղաբերության կենտրոն, «Մոր և մանկան» առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Շենգավիթ» և «Աստղիկ» ԲԿ-ներ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, օգտվել պատճառագիտության ախտորոշման, բուժման ծառայություններից: Նախատեսված արտամարմնային բեղմնավորման մեկ փորձն անվճար է, երկրորդ փորձն իրականացվում է 50 տոկոս զեղչով, սերմնավորման վեց փորձը ևս անվճար է:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12432 դիտում

«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել

Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը

Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ

«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են

Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը