Երևան
12 °C
Անցումային արդարադատության, բարեվարքության խնդիրների ու վեթինգ իրականացնելու իրավական հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական քննարկում է այսօր տեղի ունեցել Երևանում՝ հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեն, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, Գլխավոր դատախազության ներկայացուցիչ, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ Եվրոպական միության հայաստանյան գրասենյակից, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակից ու ԵԱՀԿ տեղական ծրագրի համակարգողը։ Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավաբան-գիտնականներ, իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, այլք։
Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ Կարեն Անդրեասյանը նման բազմակողմ ներկայացվածությունը պայմանավորել է վեթինգի, դատական բարեփոխումների թեմայի արդիականությամբ և ընդգծել, որ հանդիպման նպատակը մոտ 3 տարի «չարքչրկված» քննարկմանը՝ «ինչպե՞ս և ե՞րբ պետք է վեթինգ լինի Հայաստանում», վերջակետ դնելն է: «Մասնագետների մի խումբ գտնում է, որ ներկայիս Սահմանադրությունը թույլ է տալիս իրականացնել վեթինգ առանձին օրենքով, առանձին մեխանիզմով, իսկ մեկ այլ խումբ գտնում է, որ ներկայիս Սահմանադրությամբ դա իրականացնելն անհնար է։ Այսօր քննարկելու ենք նաև անցումային արդարադատության իրագործման ու դատավորների բարեվարքության ստուգման համար ավելի մեծ ժամանակահատված դիտարկելու հնարավորությունները»,- նշել է Կարեն Անդրեասյանն ու հույս հայտնել այդ հարցերի պատասխանները ստանալ քննարկման ամփոփման ժամանակ՝ հանրությանն ի վերջո ասելու համար՝ «վեթինգ լինելու է Սահմանադրության բարեփոխումներից առա՞ջ, թե՞՝ հետո»: Այդ համատեքստում արդարադատության նախարարը շեշտել է, վեթինգ արդեն սկսվել է Բարձրագույն դատական խորհրդի ներկայիս կազմի բացարձակ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ: «Ես շարունակում եմ հավատալ, որ վեթինգի գործընթացը սկսված է, իրագործվում է, դրա արդյունքները մենք օր օրի տեսնում եք, բայց նաև միասին պետք է հասկանանք, արդյո՞ք մեզ պետք է վեթինգ իրականացնող առանձին օրենսդրական մեխանիզմ»,- եզրափակել է Կարեն Անդրեասյանը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իր գոհունակությունն է հայտնել Խորհրդի գործունեությանը տրված գնահատականի համար և ընդգծել, որ ԲԴԽ-ն խնդիրը տեսնում է ոչ միայն կոնկրետ դատավորների պատժելու կամ չպատժելու տիրույթում, այլ ցանկանում է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են կանխարգելիչ նշանակություն ունենալ ապագայում՝ հնարավոր խախտումների համար։ «Այդ առումով, կարծում եմ, մեր որոշումները որոշ չափով, եթե կարելի է այդ բառն օգտագործել, նախադեպային տրամադրությամբ են գնում»,- ընգծել է Գագիկ Ջհանգիրյանը։
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը բարձր է գնահատել դատական համակարգի վերաբերմունքի փոփոխությունը վեթինգի գաղափարի նկատմամբ՝ ընդգծելով, որ այն դիտարկվում է հանրային շահից բխող առաջնահերթություն։ «Մենք՝ հասարակական կազմակերպություններս, շարունակում ենք հավատալ և հուսալ, որ իդեալիստական ցանկություններն ու պատկերացումներն այս գործընթացի վերաբերյալ համակարգային ձևով կդառնան իրականություն»,- նշել է Դավիթ Ամիրյանը։
Մասնագիտական քննարկման ժամանակ զեկույցներով են հանդես եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը, Գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը, ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը, համապատասխանաբար՝ «Բարեվարքության ստուգում. ձեռքբերումներ և բարելավման հեռանկարներ», «Բարեվարքության ուսումնասիրությունը Դատախազությունում», «Վեթինգի իրականացման հնարավոր հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» և «Անցումային արդարադատություն» թեմաներով։
Այնուհետև, մասնագիտական քննարկման ժամանակ ձևավորվել են երեք աշխատանքային խմբեր՝ անցումային արդարադատության, բարեվարքության խնդիրների ու վեթինգի իրավական հնարավորությունների վերաբերյալ։
Ամփոփելով խմբային քննարկումները՝ առաջարկվեց․
Նախարարությունը նշում է, որ «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկումը կազմակերպել էր Արդարադատության նախարարությունը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT