Քաղաքաշինական նորմերի խախտումներով ավտոգազալցակայանի կառուցման գործի նախաքննությունն ավարտվել է

02/11/2021 schedule17:16

Քաղաքաշինական նորմերի խախտումներով ավտոգազալցակայանի կառուցման գործի նախաքննությունն ավարտվել է: Այդ մասին քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ 

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի կողմից իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության ավտոճանապարհին ավտոգազալցակայանի կառուցման դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան գրության հիման վրա:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, 2019թ. հունիսից զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ էական վնաս պատճառելով Մասիս համայնքի օրինական շահերին։

Մասնավորապես պարզվել է, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փողոցում գտնվող, 0.066 հա մակերեսով հողամասի վրա Մասիս քաղաքի 31-ամյա բնակչի կողմից հեղուկ վառելիքի լիցքավորման կայան կառուցելու էսքիզային նախագիծը 2019թ. ապրիլի 29-ին մերժվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ համապատասխան նորմերի պահանջներին չբավարարելու հիմքով: Շրջանցելով նշված մերժումը՝ 31-ամյա տղամարդը դիմել է Մասիս համայնքի ղեկավարին և համայնքապետարանից ստացել է նախագծման թույլտվություն-ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նույն հասցեում ավտոլվացման կետ նախագծելու համար:

Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրելով 31-ամյա տղամարդու կողմից ներկայացված փաստաթղթերը, համապատասխան նորմերի և որոշման պահանջների անտեսմամբ, 2019թ. հուլիսի 19-ին Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի ստորագրմանն է ներկայացրել շինարարության թույլտվություն, որով նշված անձին թույլատրվել է Մասիս քաղաքի Արարատյան փողոցում կառուցել 2-րդ կատեգորիայի ավտոլվացման կետ։

Վերջինս, առանց տեխնիկական հսկողության և շինարարական կապալի պայմանագրերի, մասնավոր շինարարների միջոցով 2019թ. հուլիսից սկսել է իրականացնել շինարարական աշխատանքներ, սակայն շինարարության թույլտվությամբ և նախագծով նախատեսված 85 ք/մ մակերեսով միջին ռիսկայնության ավտոլվացման կետի փոխարեն նշված հասցեի հողամասում, ինչպես նաև այդ նպատակի համար չհատկացված համայնքապատկան հողամասում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, փաստացի կառուցել է 371.94 ք/մ մակերեսով բարձր ռիսկայնության աստիճանի հեղուկ վառելիքի և հեղուկացված նավթային գազերի լիցքավորման կայան։

2019թ. հոկտեմբերին հիշյալ 31-ամյա տղամարդը դիմել է քաղաքապետարանի աշխատակցին՝ շինարարության ավարտը փաստագրելու համար: Աշխատակիցը, տեղյակ լինելով վերոնշյալ հասցեում ենթադրյալ ավտոլվացման կետի կառուցման ընթացքում կառուցապատողի կողմից թույլ տրված մեծաքանակ խախտումների մասին, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով վերջինիս հետ՝  դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել վերը թվարկված խախտումներն արձանագրելու, նշված շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Բացի այդ, տվյալ անձը քաղաքապետարանի աշխատակցի խորհրդով, նախնական համաձայնության գալով ՍՊ ընկերությունների տնօրենների և անհատ ձեռնարկատիրոջ հետ, ձեռք է բերել գործընթացին անհրաժեշտ՝ հետին ամսաթվով կնքված կապալի, տեխնիկական հսկողության վերաբերյալ կեղծ պայմանագրեր, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կազմել է  ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կեղծ ակտ, որի համաձայն նշված հասցեում կառուցված շինարարական օբյեկտը իբրև համապատասխանել է նախագծին և գործող քաղաքաշինական նորմերին, որը  ստորագրվել է շինարարության նկատմամբ իբրև թե տեխնիկական հսկողություն իրականացրած անհատ ձեռնարկատիրոջ և  շինարարական աշխատանքներն իրականացրած ՍՊԸ-ի տնօրենի կողմից։ 

Այնուհետև 31-ամյա տղամարդը նշված կեղծ ակտը, ինչպես նաև կադաստրային չափագրողի կողմից կազմված չափագրման ակտը  դիմումով ներկայացրել է Մասիսի համայնքապետարան: Քաղաքապետարանի աշխատակիցը կազմել և 2019թ. դեկտեմբերի 3-ին Մասիսի քաղաքապետի ստորագրմանն է ներկայացրել նշված հասցեում կառուցված շինության ավարտական ակտը՝ դրանում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որը ստորագրվել է վերջինիս կողմից:

Սակայն 2020թ. հունվարի 17-ին ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից վերոնշյալ շինության պետական գրանցումը կասեցվել է, քանի որ նախագծի գլխավոր հատակագծում բացակայել են շենք-շինությունների տեղակայման չափերը հողամասի եզրից, ինչպես նաև հողամասում տեղակայված շինությունները եղել են ինքնակամ։

Պարզվել է նաև, որ Մասիս քաղաքի բնակիչը, առանց քանդելու թույլտվության,  2020թ. մարտ-ապրիլ ամիսներին ապամոնտաժելու եղանակով ոչնչացրել է վերոնշյալ հասցեին կից գտնվող, Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության Հ-13 ավտոճանապարհի 17+767կմ հատվածի կամուրջի աջակողմյան մայթի անվահարիչները և ճաղավանդակները, քանի որ դա խոչնդոտ է հանդիսացել վերը նշված հեղուկ վառելիքի լցակայանի տարածք ավտոմեքենաների մուտքին և ելքին,  որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 814.000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, Մասիս քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով,  325-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Որոշում է կայացվել չարաշահումներին ներգրավված ՍՊ ընկերությունների տնօրենների, անհատ ձեռնարկատիրոջ և կադաստրային չափագրողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ գործուն զղջալու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
916 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)