Երևան
12 °C
Հերթեր դրսում, մարդկանց խմբեր՝ ներսում. Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը երեկ կրկին բազմամարդ էր: Սակայն այս անգամ մարդիկ ոչ թե եկել էին՝ ֆիլմ դիտելու, այլ աշխարհին պատուհասած համավարակի՝ քովիդի դեմ պատվաստվելու:
ՀՀ առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվելու կոչին շատերն էին ականջալուր եղել: Եկել էին ընտանիքներով, ընկեր-բարեկամներով:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում պատվաստվողները նշում էին՝ պոլիկլինիկա գնալիս անհանգստացել են, չեն այցելել, իսկ այսօր չեն վախենում:


«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» Շիրակի մարզի (ՀՎԿԱԿ ՇՄ) իմունիզացիայի պատասխանատու Սոնյա Ոսկանյանն ասում է՝ նմանատիպ նախաձեռնությունն իսկապես դրական ազդեցություն ունի. և՛ մեծաթիվ մարդիկ են պատվաստվում, և՛ գրագետ տեղեկատվությունն է առավել մեծ զանգվածի հասանելի դառնում: Մարդիկ իրենց ականջով լսում, աչքով տեսնում են այն, ինչի մասին ամենուր լսել են ամենասարսափելին:
«Մարդկանց մեջ վախեր կան, որոնք ձևավորվել են տեղեկատվական դաշտի սխալ և կեղծ ապատեղեկատվական նյութերով: Սա նաև վախերը հաղթահարելու հնարավորություն է, քանի որ մարդը տեսնում է՝ եթե այսքան մարդ եկել, պատվաստվում է, ուրեմն վախենալու ոչ մի պատճառ չկա»,- ասում է մասնագետը:
«Ստուգում ենք սատուրացիան (արյան մեջ թթվածնի հագեցածության ցուցիչը), չափում ենք ճնշումը, հարցնում ենք առողջական վիճակը, նոր պատվաստում ենք անձին՝ իր նախընտրած պատվաստանյութով»,- գործընթացը ներկայացնում է Գյումրու «Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի» մանկական բաժնի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը։
Նրա խոսքով՝ գյումրեցիները հիմնականում նախընտրում են չինական «Սինոֆարմ» պատվաստանյութը:



Առողջապահական համակարգը ներկա պահին գերծանրաբեռնված է աշխատում, և իրավիճակից դուրս գալու միակ ելքը, ըստ Ոսկանյանի, պատվաստվելն է:
«Կան դեղորայքներ, որոնք մարդու կյանքը կարող են փրկել, բայց դա շատ թանկ է մեր պետության համար: Մեկ հիվանդի այդպիսի բուժումը 2-3 մլն դրամի կարող է արժենալ, իսկ պետությունը կարո՞ղ է նման ծախսի դիմանալ: Իհարկե, չի կարող»,- նշում է նա:
Այս շրջանում ակտիվ շրջանառվում է գրիպը, ինչպես նաև վերին շնչուղիների այլ ինֆեկցիաներ: Բոլորը միասին խառնվել են քովիդին և բոլորին, ըստ մասնագետի, գցել շփոթության մեջ: Սա նաև կարող է առավել լուրջ հետևանքներ ունենալ:
«Առողջապահական համակարգը ծանրաբեռնված է, գրիպը գումարվել է քովիդին, բուժանձնակազմը չի հասցնում սպասարկել, վերակենդանացումներում տեղ չկա: Շրջանառվում են H1N1 գրիպը և քովիդը: Նույն մարդը կարող է երկուսով էլ հիվանդանալ: Պատկերացրեք՝ ինչ ծանր վիճակի մեջ կհայտնվի նա: Մենք մարդկանց առաջարկում ենք պատվաստվել և՛ գրիպի դեմ, և՛ քովիդի, որովհետև դա հնարավորություն կտա ձերբազատվել ծանր դեպքերից»,- բացատրում է իմունիզացիայի պատասխանատուն:
Շիրակի մարզը պատվաստումային ցուցանիշով հանրապետությունում լավ դիրքերում է. պատվաստված է բնակչության 28-29 տոկոսը:
Երեկվա ակտիվությունը ոգևորել էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին: Նախարարի խոսքով՝ այս ամենի նպատակն է օր առաջ ավելի շատ մարդկանց պատվաստել՝ նրանց պաշտպանելու համար:

«Այսօրվա գնահատականը դրսում սպասող քաղաքացիներն են: Մարդիկ ուզում են գալ ու օր առաջ պատվաստվել։ Սա է մեր նպատակը, որ պաշտպանենք նրանց ու նրանց հարազատներին: Բավ է մարդկանց կորցնենք: Ամեն օր ցավ ենք ապրում նրանց կորցնելուց: Եվ կրկնակի ենք ցավում, երբ դա լինում է այն ֆոնի վրա, երբ ունենք կանխարգելելու միջոց և չենք անում»,- ասաց նախարարը:
Գործընթացին Հայկական կարմիր խաչի ընկերության կամավորներն էին նաև ընդգրկված: Մարդկանց դիմավորում, ուղեկցում, պատվաստումից հետո, եթե խնդիր չէր առաջանում, առողջություն էին մաղթում և ժպիտով ճանապարհում:









Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT