Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Ավարտվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ պարզվել է միջադեպին մասնակից անձանցից 8-ի ինքնությունը, որոնք Երևան քաղաքի նույն թաղամասի բնակիչներ են, ընկերներ:

Քննությամբ հիմնավորվել է, որ խմբի կազմում Երևան քաղաքի 28-ամյա բնակչի սպանության պատճառ է դարձել գումարային հարցի շուրջ ծագած անհամաձայնությունը:

ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

Պարզվել է, որ Հրազդան քաղաքի բնակիչը միջնորդել է Երևանում բնակվող իր ծանոթների համար մոտոցիկլ գնելու հարցում՝ գումարը երկօրյա ժամկետում վճարելու պայմանով, սակայն գնորդների կողմից այդ պայմանը չի կատարվել, իսկ երբ ապրանքի դիմաց վճարելու պահանջ է ներկայացվել, վերջիններս, գումարը տալու նպատակով, պայմանավորվել են հանդիպել, որը տեղի է ունեցել 2020թ. հունիսի 9-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 9 շենքի բակում, Հրազդան քաղաքի բնակչի՝ նույն հասցեում բնակվող 28-ամյա ընկերոջ ներկայությամբ:

Երիտասարդները, հանդիպման ժամանակ համաձայնության չգալով խնդրո առարկա գումարի շուրջ, հեռացել են՝ հետագայում փորձելով խնդիրը պարզել հեռախոսային խոսակցությունների ընթացքում, ինչը վերածվել է վիճաբանության, որի արդյունքում առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Սակայն կարճ ժամանակ անց՝ նույն օրը՝ ժամը 16:55-ին, 28-ամյա երիտասարդի և Հրազդանի բնակչի  համար անսպասելի, մոտոցիկլը գնել ցանկացող երիտասարդը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, նախապես զինվելով ապօրինի կերպով ձեռք բերված տարբեր տեսակի և տրամաչափերի ատրճանակներով, ինքնաձիգներով և հրացանով, առկա տարաձայնությունների կապակցությամբ պարզաբանումներն ուժի, զենքի ցուցադրման ազդեցությամբ և զենքի գործադրմամբ լուծելու, անհրաժեշտության դեպքում՝ 28-ամյա երիտասարդին ընդհուպ կյանքից զրկելու վճռականությամբ, ավտոմեքենաներով վերադարձել են նույն վայր, դրանք կայանել բակի ելքի ուղղությամբ՝ նպատակ ունենալով դեպքից հետո ապահովել իրենց անվտանգ ու արագ հեռացումը և արգելել այլ տրանսպորտային միջոցների մուտքը շենքի բակ՝ դրանով իսկ ապահովելով իրենց գործողությունների անխափան ընթացքը:

Հանդիպման ժամանակ կողմերի միջև տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության, և 28-ամյա երիտասարդը, կանխազգալով կյանքի և առողջության համար սպառնացող վտանգը, իրեն պատկանող բնակարանից վերցրել է ապօրինի պահվող «Մակարով» տեսակի 9մմ տրամաչափի ակոսափող ատրճանակն ու ներկաներից պահանջել հեռանալ: Վերջիններս, անտեսելով իրենց ներկայացված պահանջը, 28-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով իրենց գործողությունների արդյունքում բակում աշխատանքներ կատարող և գտնվող անձանց, հարակից շենքերի բնակիչների կյանքը և առողջությունը վտանգի տակ դնելու հանգամանքը, խմբի կազմում միմյանց գործողությունները փոխլրացնելով, իրենց մոտ ապօրինի պահվող հրազեններով, 28-ամյա երիտասարդին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, գրեթե միաժամանակ կրակոցներ են արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

Բացի այդ, քննությամբ պարզվել և հիմնավորվել է նաև, որ միջադեպի մասնակիցներից երկուսը, հիշյալ սպանության կատարման համար գտնվելով հետախուզման մեջ, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և կրել տարբեր տրամաչափի և տեսակի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ-գնդացիրներ, «ПМ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ռազմամամթերք հանդիսացող փամփուշտներով, որոնք հայտնաբերվել և առգրավվել են՝ կատարված խուզարկությունների արդյունքում:

Ավելի վաղ զինված միջադեպի 6 մասնակիցներ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ևս 2-ը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով որպես մեղադրյալ էին ներգրավվել և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը: Իրականացված քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հետախուզվողներից 7-ը հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննության մարմին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 4-ին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մեկին՝ 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով:

Քրեական գործով 7 մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, նրանց վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հետախուզվողի, ինչպես նաև սպանությանը մասնակից գործով չպարզված անձի և ապօրինի կերպով հրազեններ իրացնելու մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի բակում 28-ամյա երիտասարդի և մի խումբ անձանց միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և ապօրինի պահված հրազեններով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ էր արձակվել 28-ամյա երիտասարդի ուղղությամբ։

Տպել
3569 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է