Գերմանիայում մոտ 350 ոստիկան է մասնակցում ԻՊ-ի ենթադրյալ կողմնակիցների դեմ գործողությանը

Մոտ 350 գերմանացի իրավապահներ մասնակցում են երկրի արևմուտքում գտնվող Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ աջակիցների դեմ հատուկ գործողությանը։ Այս մասին ասվում է հինգշաբթի օրը Քյոլնի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Դյուսելդորֆի գլխավոր դատախազությունը քննություն է իրականացնում 16-ից 22 տարեկան հինգ անձի՝ պետությանը սպառնացող ծանր հանցագործություն նախապատրաստելու կասկածանքով։ «Երկու կասկածյալները (22 և 16 տարեկան) Գերմանիայի քաղաքացիներ են, երկուսը (17 և 16 տարեկան) ունեն Գերմանիայի և Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ մեկ կասկածյալ (18 տարեկան) Թուրքիայի քաղաքացի է»,- ասվում է հայտարարության մեջ։ Միաժամանակ նշվում է, որ այդ անձինք «կասկածվում են ԻՊ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության քարոզչական նյութերն օգտագործելու մեջ՝ ահաբեկչության նախապատրաստվելու համար»։

Հինգշաբթի առավոտից, ըստ Der Spiegel ամսագրի, իրավապահները Քյոլնի քրեական ոստիկանության գլխավորությամբ խուզարկություններ են իրականացնում կասկածյալների տներում ու բնակարաններում։ Ենթադրվում է, որ խմբի ղեկավարը Դուրեն քաղաքի 22-ամյա բնակիչ է։ Ենթադրվում է նաև, որ նա լայն կապեր ունի ամբողջ երկրում:

Միաժամանակ, ըստ թերթի, կասկածյալները երկար ժամանակ գտնվել են գերմանական իրավապահ մարմինների հսկողության տակ։ Մասնավորապես, իսլամիստները անցած տարեվերջին ահաբեկչական վարժանքներ են անցկացրել։ Հետաքննության տվյալներով՝ նրանք Աախենի մերձակայքում գտնվող անտառում դանակներով ու կացիններով վարժություններ են կատարել։

Մինչև վերջնական դատավճռի կայացումը, ինչպես ընդգծել է Քյոլնի ոստիկանությունը, կասկածյալները համարվում են անմեղ։

Տպել
962 դիտում

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը