Քննարկվել են Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի` ՀՀ կատարած աշխատանքային այցի և ՀՀ գլխավոր դատախազի հետ Երևանում կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում իրանական պատվիրակության նախաձեռնությամբ քննարկվել էին հանքային արտանետումների պատճառով ծանր մետաղներով և քիմիական նյութերով Արաքս գետի  աղտոտվածության, դրանով պայմանավորված գետի ավազանում բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի, բնական կենսառեսուրսների պաշտպանության խնդիրների լուծման մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագա համագործակցության համար աշխատանքային ձևաչափեր մշակելու հնարավորությունները: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել խնդիրը կրկին դարձնել համակողմանի քննարկման առարկա:

Ելնելով վերոնշյալից՝ հիմնախնդրի շուրջ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրվել և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի կողմից անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը և նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենը:

Դատախազությունը հայտնում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարածաշրջանում հանքերի շահագործմամբ պայմանավորված Արաքս գետն աղտոտվածությունից պաշտպանելու ուղղությամբ մինչ այժմ նաև իրանական կողմի հետ համագործակցությամբ իրականացված աշխատանքները: Հավաստիացվել է, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր պոչամբարներում արդեն իսկ տեղադրված է կեղտաջրերի փակ շրջանառու համակարգ, ինչը բացառում է գործարանի շահագործման արդյունքում դեպի գետ հոսքաջրերի՝ ծանր մետաղներով և քիմիական նյութերով ախտահարումը:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով խնդրի կարևորությունը և դրա նկատմամբ մշտական հետևողականությունը՝ խորհրդակցության արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նաև երկու երկրների դատախազությունների և իրավասու համապատասխան մարմինների համագործակցության, դրա շրջանակներում մինչ այս գետի ջրային և կենդանական ռեսուրսների, բնական միջավայրի պահպանության ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունավետությունը մշտադիտարկման ենթարկելու, գնահատելու, ինչպես նաև արդյունքում ի հայտ եկող հնարավոր խնդիրները վեր հանելու և դրանց լուծման անհրաժեշտություն առաջանալու պարագայում իրավական ներգործության կառուցակարգերի գործադրման միջոցառումներ մշակելու և իրականացնելու վերաբերյալ:

Տպել
865 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց