Անկախության հռչակումից 10 տարի անց Ստրասբուրգում՝ ԵԽ նստավայրի դիմաց, ծածանվեց Հայաստանի պետական դրոշը. ԱԳՆ (տեսանյութ)

18/10/2021 schedule16:10

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Վահե Գևորգյանն իր խոսքում ասել է.

«Մեծարգո՛ դեսպաններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Հարգելի՛ գործընկերներ,

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եվրոպական երկրների ղեկավարները նախաձեռնեցին Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների տարածման գործը՝ որպես Եվրոպայի խաղաղ ապագայի հիմնասյուները:

Այդպես, 1949թ. մայիսի 5-ին, Լոնդոնի համաձայնագրով հիմնադրվեց առաջին համաեվրոպական կառույցը՝ Եվրոպայի խորհուրդը, որն այսօր ունի 47 լիիրավ անդամ: Խորհրդանշական կերպով կառույցի նստավայր ընտրվեց Էլզաս շրջանի Ստրասբուրգ քաղաքը։

Իր գոյության 72 տարիների ընթացքում, Եվրոպայի խորհուրդը ձևավորել է եվրոպական մայրցամաքի կոնվենցիոն համակարգը՝ եվրոպական չափորոշիչներն ու նորմերը, որոնք Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացման հիմքն են:

Անկախության հռչակումից ի վեր Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին։ Այդ ընտրությունն ակնհայտ էր: Հայաստանն իր պատմությամբ և մշակույթով, հայ հասարակությունն իր արժեհամակարգով եվրոպական ընտանիքի անբաժան մասն են։

1991թ. սկսած, մինչ լիիրավ անդամակցությունը, Հայաստանը քայլ առ քայլ հիմնավորեց իր ընտրությունը և 2001թ. հունվարի 25-ին դարձավ Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ: Անկախության հռչակումից 10 տարի անց, Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի նստավայրի դիմաց, ծածանվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։

Բազմաթիվ առիթներով, հատկապես՝ նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների ընթացքում, հայ ժողովուրդը վերահաստատեց իր նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայությանը։

Եվրոպայի խորհրդի ողջ գործունեությունը մեծ հաշվով ուղղված է մարդու անհատական և կոլեկտիվ հիմնարար ազատությունների երաշխավորմանը: Հայաստանը հետևում է այս ուղղությամբ Եվրոպայի խորհրդի կանոնադրական, ինչպես նաև անկախ մոնիտորինգային մարմինների և խորհրդատվական կոմիտեների կողմից հասցեագրվող առաջարկություններին։ Հայաստանի բազմաթիվ պետական մարմիններ ներգրավված են այս բազմաշերտ կառույցի աշխատանքներում:

Եվրոպայի խորհրդի գործիքների թվում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Գործողությունների ծրագիրը, որով կազմակերպությունն օգնում է Հայաստանին և այլ երկրների կատարել իր ստանձնած պարտավորությունները, ներդնել եվրոպական չափորոշիչները:

Ներկայումս Հայաստանում իրականացվում է  թվով չորրորդ՝ 2019-2022թթ. Գործողությունների ծրագիրը: Հարգարժան դեսպաններ, այդ ծրագիրն իրականացվում է Ձեր երկրների և Եվրապական Միության կամավոր հատկացումների շնորհիվ, ինչի համար օգտվելով առիթից հայտնում եմ մեր շնորհակալությունը:

Հետադարձ հայացք նետելով Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանի անցած 20-ամյա ճանապարհին` պետք է նշեմ, որ կազմակերպության աջակցությամբ կատարվել է մեծ աշխատանք: Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի 83 կոնվենցիայի, որից 66-ը վավերացրել է: Հայաստանը նաև միացել է ԵԽ 12 մասնակի Համաձայնագրի։

Առանձնահատուկ կարևոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների երաշխավորման տեսանկյունից։ Դատարանը կարևոր դերակատարում ունի նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության առումով:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, մեծարգո՛ դեսպաններ,

Կարևոր է նշել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, 2001 թվականի հունվարին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար, 2020 թվականի 44-օրյա պատերազմն Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտում է հանդիսանում և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

Դուք քաջատեղյակ եք Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները շարունակում են մնալ ամենահրատապ խնդիրներից մեկը:

Այս հարցում կարևոր է մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունը։ Մենք կարծում ենք, որ անձանց հիմնարար իրավունքները պահպանելու տեսանկյունից Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ»:

Գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների հանձնակատարը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, Մարդու իրավունքների եվրոպական Դատարանը, համապատասխան մոնիտորինգային մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում արդեն փորձել են արձագանքել խնդրին: Նախարարների կոմիտեն, այնուամենայնիվ, դեռևս չի դրսևորել իր դերակատարությունը, ուստի լիահույս եմ, որ Կոմիտեի անդամների ներկայությունն այստեղ դրական ներգործություն կունենա այս հարցում առաջընթաց գրանցելու գործում»:

Տպել
412 դիտում

Ավարտվել է Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների գործի նախաքննությունը. ՔԿ

Հեռուստատեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են Հանրայինի աշխատակիցները

Սյունիքում բացվել է առաջին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքը (լուսանկարներ)

Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում (տեսանյութ)

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ձմեռային ռեժիմով

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ Հանրապետության հրապարակի տոնածառը կտեղադրվի

Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը

Սոցիալապես անապահով ընտանիքները քովիդի դեմ կշարունակեն բուժվել պետության հաշվին. նախարար

Կարմիր շուկայի դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել. Արցախի ՄԻՊ

ԱԺ-ն այս տարի բյուջե է վերադարձնելու մոտ 600 մլն դրամ, դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում. Սիմոնյանը՝ BMW-ի գնման մասին

Բաքվում հացադուլ հայտարարած ռուս քաղբանտարկյալի աջակցության ակցիայի մասնակիցներին ձերբակալել են նախքան ցույցի սկսելը

Երևանում մարդատար «Գազելի» վարորդը հարվածել է շանը, ապա՝ բախվել կայանված «Սպրինտեր»-ին. կան վիրավորներ

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Կինը կալանավորի համար տարած սառնարանում 15 բջջային հեռախոս է թաքցրել

Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր են ազատվել Կենտրոն և Նոր-Նորք վարչական շրջաններում

Երևանի Ավետիսյան փողոցում մայթ է կառուցվում. այն կկահավորվի արդիական լուսավորությամբ, կձևավորվի կանաչ գոտի

Ստեղծվել է 2021 թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի

Հայաստանը ԵՄ-ից աջակցություն կստանա ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար

Ամասիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ. ովքեր են նրանք

Ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի ապամոնտաժման նկատմամբ կսահմանվի խիստ վերահսկողություն

Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է բնակելի տուն, տանտերը մահացել է (լուսանկարներ)

Փոխվարչապետների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի նիստը կշարունակվի մոտակա օրերին

Սեպտեմբերի 27-ը կսահմանվի Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր

Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել. ԶԱՀ

Հաղթանակում պատշգամբի փլուզման և մահվան փաստով քրգործը Այրումի համայնքապետարանի ոչ պատշաճ աշխատանքի դեպքով է հարուցվել

Վարչապետը դատախազությանը հանձնարարել է պարզել, թե ինչու են քովիդով մահացածների տվյալները տարբեր

Դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. Գնել Սանոսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

Բացահայտվել է Սպիտակի նախկին «Վերելակաշինական գործարանի» անշարժ գույքերի ձեռքբերման գործում խոշոր խարդախության դեպք. ԱԱԾ

ԱՄՆ սենատորը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում՝ նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին

Հայաստանում «օմիկրոն» շտամը դեռևս չի հայտնաբերվել, բայց չպետք է թուլացնենք մեր զգոնությունը. Փաշինյան

Հաղորդագրություն եմ ուղարկել Սեյրան Օհանյանին՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը. Անդրանիկ Քոչարյան

Երեկ կորոնավիրուսի հետևանքով 21 մարդ է մահացել. այժմ բուժում է ստանում ավելի քան 12.000 պացիենտ

Թել Ավիվը ճանաչվել է ապրելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքը, Դամասկոսը՝ ամենաէժանը

Մարդիկ ստիպված են եղել գիշերել անցակետում ՊՇՌ թեստի պատճառով․ համակարգային խնդիրը լուծվել է ՄԻՊ-ի աջակցությամբ

Լարսում առատ ձյան պատճառով երթևեկության սահմանափակումներ կան

Գեներալների կողմից զինվորների սպանության մասին հայտարարությունների հեղինակին ԱՀ ԱԱԾ-ն հորդորում է ներկայանալ

Լավրովը հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը կխոսեն Թուրքիայի նախագահի առաջարկի մասին

Փարաքարում ովքեր կան ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում