Ամփոփվել են կամավոր ատեստավորման ադյունքները․ մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը կստանա 30-50 տոկոս հավելավճար

14/10/2021 schedule21:20

Ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչներ, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը, ըստ գիտելիքիների ստուգման արդյունքում ստացած միավորների՝ կստանա 30-50 տոկոս հավելավճար:

Առարկայական գիտելիքների ստուգումներն անցկացվել են 2021 թվականի սեպտմբերի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար:

«Հայոց լեզու» առարկայից գիտելիքի ստուգմանը մասնակցել են 303 ուսուցիչներ, որոնցից, ըստ հավաքած միավորների, հավելավճար կստանա 41 տոկոսը, «Աշխարհագրություն» առարկայից մասնակցել է 84 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 20 տոկոսը, «Կենսաբանություն» առարկայից մասնակցել է 89 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 26 տոկոսը, «Քիմիա» առարկայից մասնակցել է 90 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 11 տոկոսը, «Ֆիզիկա» առարկայից մասնակցել է 81 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 56 տոկոսը, «Մաթեմատիկա» առարկայից մասնակցել է 241 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 87 տոկոսը, «Հայոց պատմություն» առարկայից մասնակցել է 108 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 36 տոկոսը:

Գիտելիքի ստուգման անհատական արդյունքները կուղարկվեն ատեստավորված ուսուցիչների էլեկտրոնային փոստի հասցեներին սույն թվականի հոկտեմբերի 11-ից 15-ը ընկած ժամանակահատվածում: Ըստ աշխատակարգի` գիտելիքի ստուգման միավորները կարող են բողոքարկվել արդյունքները ստանալու հաջորդ աշխատանքային օրը՝ ժամը 9:00-ից 18:00-ը ընկած ժամանակահատվածում՝ արդյունքների բողոքարկման դիմումն ուղարկելով ԿԳՄՍ նախարարության էլեկտրոնային փոստին՝ [email protected] հասցեով:

Նշենք, որ համաձայն սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման աշխատակարգի՝ անկախ դասավանդած առարկաների քանակից ուսուցիչը կարող է ատեստավորվել միայն մեկ առարկայից: «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները թեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվել են մեկ թեստում: Գիտելիքի ստուգման առարկայական թեստերը կազմել է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ իջեցվել է կամավոր ատեստավորման համար սահմանված միավորների շեմը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի հրամանով փոփոխություն է կատարվել կամավոր ատեստավորման կարգում: Նշված կարգի 28-րդ կետում կատարվել է խմբագրում և սահմանվել ատեստավորման համար անցողիկ համարվող միավորների նոր սանդղակ` իջեցնելով մինչ այդ սահմանված շեմը:

Ըստ այդմ` կամավոր ատեստավորումը գործում է պարտադիր ատեստավորմանը զուգահեռ և ընձեռում է հավելավճար ստանալու հնարավորություն հետևյալ միավորային համակարգով`

  • 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար 50 տոկոսի չափով:
  • 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար 40 տոկոսի չափով:
  • 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար 30 տոկոսի չափով:
  • 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի:

ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ կամավոր ատեստավորման արդյունքում տրվող հավելավճարը կհաշվարկվի՝ ըստ ուսուցչի հիմնական աշխատավարձի:

Տպել
1622 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց